https://arm.sputniknews.ru/20250413/226-mard-e-mahacel-dvominikjan-hanrapetutjunum-akumbi-arastaghi-pluzman-hetevanqvov-87774535.html
226 մարդ է մահացել Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի առաստաղի փլուզման հետևանքով
226 մարդ է մահացել Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի առաստաղի փլուզման հետևանքով
Sputnik Արմենիա
Զոհերի թվում կան շատ հայտնի մարդիկ՝ բանկիրներից մինչև բեյսբոլիստներ և քաղաքական գործիչներ: 13.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-13T18:21+0400
2025-04-13T18:21+0400
2025-04-13T18:22+0400
դոմինիկյան հանրապետություն
ակումբ
փլուզում
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87771373_0:54:1024:630_1920x0_80_0_0_482bf0988ec050cc231653d0037644fd.jpg
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. Սանտո Դոմինգոյի հանրահայտ ակումբում առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի, հայտնում է Դոմինիկյան Հանրապետության ոստիկանությունը:Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ մահացածների թվում քիչ չեն հայտնի մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Զոհերի թվում են երգիչ Ռուբի Պերեսը և նրա խմբի սաքսոֆոնահար, Մոնտե Քրիստի նահանգի նահանգապետ Նելսի Քրուզը, որը նույնիսկ հասցրել է զանգահարել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերին և հայտնել, որ հայտնվել է փլատակների տակ (ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում)։Մահացել են նաև երկրի ամենահեղինակավոր բանկերից մեկի՝ Grupo Popular-ի սեփականատեր Էդուարդո Գրուլյոնը, նրա կինը՝ Ջոաննան, քույրը՝ Ալեքսանդրան և նրա ամուսինը, Qik Banco Digital Dominicano-ի նախագծերի մենեջեր, հանրային աշխատանքների նախարար Էդուարդո Գուարիոնեքսի որդին: Զոհերի թվում են նաև դիզայներ Մարտին Պոլանկոն, բեյսբոլի աստղեր Օկտավիո Դոտելը և Թոնի Բլանկոն, խորհրդարանի պատգամավոր Բրեյ Վարգասը և տեղի էլիտայի ներկայացուցիչներ:Այժմ դոմինիկացիները հերթ են կանգնում արյուն հանձնելու համար, և հարյուրավոր փրկարարներ՝ դեղին սաղավարտներով և հատուկ բաճկոններով, փլատակների տակ փրկվածների կամ զոհերի մարմիններ են որոնում: Օգնության են հասել Պուերտո Ռիկոյից և Մեքսիկայից ժամանած բրիգադները։Նախագահ Աբինադերն ազգային սուգ Է հայտարարել մինչև ապրիլի 13-ը:«Jet Set»-ը վերակառուցվել է 2010-2015 թթ-ին։ Այն գտնվում է ծովից ընդամենը մի թաղամաս հեռավորության վրա և արագորեն հայտնի է դարձել զբոսաշրջիկների և VIP անձանց շրջանում՝ 10 տարվա ընթացքում դառնալով երեկույթների սիրված վայր: «Diario Libre» պարբերականը մեջբերում է Դոմինիկյան ինժեներների, ճարտարապետների և գեոդեզիստների քոլեջի նախկին ղեկավար Քրիստիան Ռոխասի կարծիքը, որը կարծում է, որ շենքը, որն ի սկզբանե կառուցվել էր կինոդիտումների համար, չի դիմացել ծանրաբեռնվածությանը: Ռոխասը պնդում է, որ խնդիրները վաղուց են ի հայտ եկել, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են դրա համար անորակնյութերի օգտագործմամբ:
դոմինիկյան հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87771373_57:0:968:683_1920x0_80_0_0_fb2495b1ae2668394bb6faec27997f31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոմինիկյան հանրապետություն, ակումբ, փլուզում, զոհ
դոմինիկյան հանրապետություն, ակումբ, փլուզում, զոհ
226 մարդ է մահացել Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի առաստաղի փլուզման հետևանքով
18:21 13.04.2025 (Թարմացված է: 18:22 13.04.2025) Զոհերի թվում կան շատ հայտնի մարդիկ՝ բանկիրներից մինչև բեյսբոլիստներ և քաղաքական գործիչներ:
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի — Sputnik. Սանտո Դոմինգոյի հանրահայտ ակումբում առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի, հայտնում է Դոմինիկյան Հանրապետության ոստիկանությունը:
«Jet Set» գիշերային ակումբի առաստաղը փլուզվել է դոմինիկյան ազգային երաժշտական ժանրի` մերենգեի աստղ 69-ամյա Ռուբի Պերեսի շոու-համերգի ժամանակ։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, 1973-ին կառուցված և ի սկզբանե որպես կինոթատրոն (այն ժամանակ կոչվել է «El Portal») ծառայած շենքում հավաքվել է 500-1000 մարդ: Առաստաղը փլուզվել է ռեզոնանս (երկրաշարժի էֆեկտ) առաջացրած պարերի ժամանակ, ընդ որում՝ շատ այցելուներ ապակողմնորոշվել են և չեն կարողացել օպերատիվ կերպով դուրս գալ, քանի որ դահլիճն ընկղմվել է մթության մեջ:
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ մահացածների թվում քիչ չեն հայտնի մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Զոհերի թվում են երգիչ Ռուբի Պերեսը և նրա խմբի սաքսոֆոնահար, Մոնտե Քրիստի նահանգի նահանգապետ Նելսի Քրուզը, որը նույնիսկ հասցրել է զանգահարել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերին և հայտնել, որ հայտնվել է փլատակների տակ (ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում)։
Մահացել են նաև երկրի ամենահեղինակավոր բանկերից մեկի՝ Grupo Popular-ի սեփականատեր Էդուարդո Գրուլյոնը, նրա կինը՝ Ջոաննան, քույրը՝ Ալեքսանդրան և նրա ամուսինը, Qik Banco Digital Dominicano-ի նախագծերի մենեջեր, հանրային աշխատանքների նախարար Էդուարդո Գուարիոնեքսի որդին: Զոհերի թվում են նաև դիզայներ Մարտին Պոլանկոն, բեյսբոլի աստղեր Օկտավիո Դոտելը և Թոնի Բլանկոն, խորհրդարանի պատգամավոր Բրեյ Վարգասը և տեղի էլիտայի ներկայացուցիչներ:
Այժմ դոմինիկացիները հերթ են կանգնում արյուն հանձնելու համար, և հարյուրավոր փրկարարներ՝ դեղին սաղավարտներով և հատուկ բաճկոններով, փլատակների տակ փրկվածների կամ զոհերի մարմիններ են որոնում: Օգնության են հասել Պուերտո Ռիկոյից և Մեքսիկայից ժամանած բրիգադները։
Նախագահ Աբինադերն ազգային սուգ Է հայտարարել մինչև ապրիլի 13-ը:
«Jet Set»-ը վերակառուցվել է 2010-2015 թթ-ին։ Այն գտնվում է ծովից ընդամենը մի թաղամաս հեռավորության վրա և արագորեն հայտնի է դարձել զբոսաշրջիկների և VIP անձանց շրջանում՝ 10 տարվա ընթացքում դառնալով երեկույթների սիրված վայր: «Diario Libre» պարբերականը մեջբերում է Դոմինիկյան ինժեներների, ճարտարապետների և գեոդեզիստների քոլեջի նախկին ղեկավար Քրիստիան Ռոխասի կարծիքը, որը կարծում է, որ շենքը, որն ի սկզբանե կառուցվել էր կինոդիտումների համար, չի դիմացել ծանրաբեռնվածությանը: Ռոխասը պնդում է, որ խնդիրները վաղուց են ի հայտ եկել, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են դրա համար անորակնյութերի օգտագործմամբ: