https://arm.sputniknews.ru/20250412/vrastany-chi-tsragrum-mianal-haravajin-kvovkasi-harcervov-33-hartakin-bvotshvorishvili-87753206.html
Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին. Բոճորիշվիլի
Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին. Բոճորիշվիլի
Sputnik Արմենիա
Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ Թբիլիսին համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ, անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությանն ու... 12.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-12T16:19+0400
2025-04-12T16:19+0400
2025-04-12T16:29+0400
«3+3» ձևաչափ
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
մակա բոճորիշվիլի
կովկաս
անթալիա
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87748317_9:0:850:473_1920x0_80_0_0_074edaa554e201b60dd2564c0d1dbcdc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին։ Այս մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ։Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թբիլիսին համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ և անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմամբ:Բոճորիշվիլիի խոսքով՝ խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթությունէ: Նախարարը կարծում է, որ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, և դրա օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն:Անկարան կառաջարկի, որ Թբիլիսին ընդգրկվի «3+3» տարածաշրջանային հարթակումԱյս կապակցությամբ նա հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը` դա համարելով մեծ ձեռքբերում:Վրաստանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս միջնորդություն է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին։ Նախորդ անգամ Բոճորիշվիլին համապատասխան առաջարկն արել էր 2025 թվականի հունվարին՝ Երևան կատարած այցի ժամանակ։Վրաստանում չեն բացառել «3+3» ձևաչափին իրենց հետագա մասնակցությունըՀիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) ձևաչափն առաջարկել էին 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդեն կայացել է երեք հանդիպում, որոնց, սակայն, Վրաստանը չի մասնակցել։
վրաստանի հանրապետություն
անթալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87748317_149:0:780:473_1920x0_80_0_0_0202ee1d678486c7b70b13023abbcaba.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«3+3» ձևաչափ, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, մակա բոճորիշվիլի, կովկաս, անթալիա, համաժողով
«3+3» ձևաչափ, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, մակա բոճորիշվիլի, կովկաս, անթալիա, համաժողով
Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին. Բոճորիշվիլի
16:19 12.04.2025 (Թարմացված է: 16:29 12.04.2025) Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ Թբիլիսին համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ, անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու հարցում:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին։ Այս մասին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ։
«Վրաստանն այդ ձևաչափի մաս չէ, սակայն համագործակցումէ բոլոր հարևանների հետ... կա պատճառ, որ մենք չենք կարող և չենք դիտարկում այդ ձևաչափի մաս դառնալու հարցը», - ասել է Բոճորիշվիլին։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թբիլիսին համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ և անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմամբ:
Բոճորիշվիլիի խոսքով՝ խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար առաջնահերթությունէ: Նախարարը կարծում է, որ տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, և դրա օգտագործման համար անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն:
Այս կապակցությամբ նա հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը` դա համարելով մեծ ձեռքբերում:
«Վրաստանն այն երկիրն է, որին կարող են ապավինել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը` համոզված լինելով, որ մեր տարածաշրջանում երկխոսությանն ու համագործակցությանը նպաստելու համար կապահովենք անհրաժեշտ ամեն ինչ»,– ասել է Բոճորիշվիլին:
Վրաստանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս միջնորդություն է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին։ Նախորդ անգամ Բոճորիշվիլին համապատասխան առաջարկն արել էր 2025 թվականի հունվարին՝ Երևան կատարած այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) ձևաչափն առաջարկել էին 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդեն կայացել է երեք հանդիպում, որոնց, սակայն, Վրաստանը չի մասնակցել։