https://arm.sputniknews.ru/20250412/keghts-patmagrutjan-akt-erusaghemi-hajvoc-patriarqarany-vatikani-gitazhvoghvovi-masin-87743838.html
Կեղծ պատմագրության ակտ. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` Վատիկանի գիտաժողովի մասին
Կեղծ պատմագրության ակտ. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` Վատիկանի գիտաժողովի մասին
Sputnik Արմենիա
Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանում վստահ են` նմանատիպ միջոցառումներով նպատակ կա համաշխարհային գիտական շրջանակների մտավոր հիշողությունից ջնջել Հայ... 12.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-12T11:40+0400
2025-04-12T11:40+0400
2025-04-12T12:29+0400
երուսաղեմ
վատիկան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
դադիվանք
քրիստոնեություն
պատրիարքարան
երուսաղեմի հայոց պատրիարքարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1552/59/15525902_0:161:3071:1888_1920x0_80_0_0_fce840fb2996dadee330086d8ca34b0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանը խստորեն դատապարտել է Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» միջոցառումը և այն որակել որպես կեղծ պատմագրության ակտ։Նշենք, որ ապրիլի 10-ին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն (Artsakh monument watch) ահազանգել էր, որ Վատիկանի Սուրբ աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում պահին ընթանում էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։Այն իրականացվել է Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Artsakh monument watch–ը նշել էր, որ գիտաժողովին տարբեր մասնագետներ են ներկա եղել Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ–ից և Լիտվայից։ Միջոցառման ընթացքում որպես աղվանական են ներկայացվել հայկական այնպիսի հուշարձաններ, որոնք դարավոր պատմություն ունեն ու արձանագրություններ կան դրանց վերաբերյալ։ Այդպիսիք են Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը և այլն։Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանում վստահ են` նմանատիպ միջոցառումներով նպատակ կա համաշխարհային գիտական շրջանակների մտավոր հիշողությունից ջնջել Հայ առաքելական եկեղեցու պատմական ներկայությունը Հարավային Կովկասում։Հայտարարությունում նշվում է նաև, որ նման միջոցառում անցկացնելով առանց հայ գիտնականների մասնակցության` Վատիկանն իրեն թույլ է տվել մասնակից դառնալ բնիկ քրիստոնյա ժողովրդի դեմ պատմությունը զենքի վերածելուն։Ըստ պատրիարքարանի` Վատիկանը նաև ականատես է դարձել հնության կանխամտածված վերացմանը։Արցախի վանքերի մասին հոդվածների հրապարակումից հետո Վատիկանը հետաքննություն է սկսել«Սա ռազմավարություն է, որն ուղղված է ոչ միայն ՀՀ–ի նկատմամբ ժամանակակից տարածքային նկրտումները օրինականացնելուն, այլև ավելի հին քաղաքակրթությունների առկայությունը թաքցնելուն։ Ադրբեջանի գիտաքարոզչական ճակատը ձգտում է իր երիտասարդ պետությանը չարդարացված խորություն հաղորդել։ Նրանք կեղծում են մշակութային ժառանգությունը և քողարկում հայ եկեղեցու ժառանգությունը։ Պնդում ենք` իրական ժառանգության փոխարեն այս ռեժիմի ակադեմիական վերնախավը Վատիկանին ներկայացում է առաջարկել. հիշողության փոխարեն` կեղծիք, պատմական ճշմարտություններին հավատարիմ մնալու փոխարեն` հաշվենկատ մեծամտություն»,– ասված է հայտարարությունում։Պատրիարքարանում վստահ են` նման գիտաժողովների ժամանակ առաջ քաշվող այն թեզը, թե Արցախում հայկական քրիստոնեական հուշարձանները, այսպես կոչված «կովկասյան ալբանացիների» քաղաքակրթության ժառանգությունն են, ակադեմիական առումով արդարացված չէ։ Սա նաև պատմական ժխտողականության դրսևորում է։Արցախի թեմը Վատիկանի թերթին մեղադրել է Բաքվի կեղծ քարոզչությանը մասնակցելու մեջԵրուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչ է արել Վատիկանին պաշտպանել պատմական ճշմարտության ամբողջականությունը և մերժել շինծու ժառանգության և հորինված ավանդույթների բոլոր ձևերը, հեռու մնալ նման ռևիզիոնիստական փորձերից։Վատիկանին կոչ են արել նաև վերահաստատել իր հանձնառությունը` պահպանելու քրիստոնեական ավանդույթի իսկությունը, որը վերաբերում է հայ առաքելական սուրբ եկեղեցուն։
երուսաղեմ
վատիկան
ադրբեջան
դադիվանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1552/59/15525902_171:0:2902:2048_1920x0_80_0_0_20322285bea6c5604dd1e113f5cbc64d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, վատիկան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դադիվանք, քրիստոնեություն, պատրիարքարան, երուսաղեմի հայոց պատրիարքարան
երուսաղեմ, վատիկան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դադիվանք, քրիստոնեություն, պատրիարքարան, երուսաղեմի հայոց պատրիարքարան
Կեղծ պատմագրության ակտ. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` Վատիկանի գիտաժողովի մասին
11:40 12.04.2025 (Թարմացված է: 12:29 12.04.2025) Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանում վստահ են` նմանատիպ միջոցառումներով նպատակ կա համաշխարհային գիտական շրջանակների մտավոր հիշողությունից ջնջել Հայ առաքելական եկեղեցու պատմական ներկայությունը Հարավային Կովկասում։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանը խստորեն
դատապարտել է Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» միջոցառումը և այն որակել որպես կեղծ պատմագրության ակտ։
Նշենք, որ ապրիլի 10-ին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն (Artsakh monument watch)
ահազանգել էր, որ Վատիկանի Սուրբ աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում պահին ընթանում էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։
Այն իրականացվել է Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Artsakh monument watch–ը նշել էր, որ գիտաժողովին տարբեր մասնագետներ են ներկա եղել Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ–ից և Լիտվայից։ Միջոցառման ընթացքում որպես աղվանական են ներկայացվել հայկական այնպիսի հուշարձաններ, որոնք դարավոր պատմություն ունեն ու արձանագրություններ կան դրանց վերաբերյալ։ Այդպիսիք են Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը և այլն։
«Մենք պնդում ենք` այն, որ հայ գիտնականները բացառվել են այս անհիմն գիտաժողովին մասնակցելուց, այն դարձնում է պետության կողմից հովանավորվող ռևիզիոնիզմի և կեղծ պատմագրության ակտ։ Այս միջոցառումը չի համապատասխանում Վատիկանի չափանիշներին։ Ֆինանսական խթաններից բացի ոչ մի ճշմարտանման բացատրություն չկա այս ամենին։ Մենք պնդում ենք, որ Վատիկանը գործել է անպատասխանատու կերպով` թույլ տալով հմտորեն օգտագործել իր ակադեմիական հարթակը շինծու պատմություն տարածելու համար»,– ասված է հայտարարությունում:
Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանում վստահ են` նմանատիպ միջոցառումներով նպատակ կա համաշխարհային գիտական շրջանակների մտավոր հիշողությունից ջնջել Հայ առաքելական եկեղեցու պատմական ներկայությունը Հարավային Կովկասում։
Հայտարարությունում նշվում է նաև, որ նման միջոցառում անցկացնելով առանց հայ գիտնականների մասնակցության` Վատիկանն իրեն թույլ է տվել մասնակից դառնալ բնիկ քրիստոնյա ժողովրդի դեմ պատմությունը զենքի վերածելուն։
Ըստ պատրիարքարանի` Վատիկանը նաև ականատես է դարձել հնության կանխամտածված վերացմանը։
«Սա ռազմավարություն է, որն ուղղված է ոչ միայն ՀՀ–ի նկատմամբ ժամանակակից տարածքային նկրտումները օրինականացնելուն, այլև ավելի հին քաղաքակրթությունների առկայությունը թաքցնելուն։ Ադրբեջանի գիտաքարոզչական ճակատը ձգտում է իր երիտասարդ պետությանը չարդարացված խորություն հաղորդել։ Նրանք կեղծում են մշակութային ժառանգությունը և քողարկում հայ եկեղեցու ժառանգությունը։ Պնդում ենք` իրական ժառանգության փոխարեն այս ռեժիմի ակադեմիական վերնախավը Վատիկանին ներկայացում է առաջարկել. հիշողության փոխարեն` կեղծիք, պատմական ճշմարտություններին հավատարիմ մնալու փոխարեն` հաշվենկատ մեծամտություն»,– ասված է հայտարարությունում։
Պատրիարքարանում վստահ են` նման գիտաժողովների ժամանակ առաջ քաշվող այն թեզը, թե Արցախում հայկական քրիստոնեական հուշարձանները, այսպես կոչված «կովկասյան ալբանացիների» քաղաքակրթության ժառանգությունն են, ակադեմիական առումով արդարացված չէ։ Սա նաև պատմական ժխտողականության դրսևորում է։
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչ է արել Վատիկանին պաշտպանել պատմական ճշմարտության ամբողջականությունը և մերժել շինծու ժառանգության և հորինված ավանդույթների բոլոր ձևերը, հեռու մնալ նման ռևիզիոնիստական փորձերից։
Վատիկանին կոչ են արել նաև վերահաստատել իր հանձնառությունը` պահպանելու քրիստոնեական ավանդույթի իսկությունը, որը վերաբերում է հայ առաքելական սուրբ եկեղեցուն։