https://arm.sputniknews.ru/20250412/eatmic-durs-galy-ev-depi-em-shrjvely-lurj-tntesakan-hetevanqner-kunena-samvel-karapetjan-87762616.html
ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան
ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
Ըստ գործարարի` Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշներից։ 12.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-12T22:42+0400
2025-04-12T22:42+0400
2025-04-12T22:55+0400
կարեն կարապետյան
մոսկվա
երևան-մոսկվա
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
տնտեսություն
եվրամիություն
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87760748_0:0:1600:901_1920x0_80_0_0_aaeba6b236d08ccf99e3618685ae9609.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Ինչպես հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը, այս մասին Մոսկվայում կայացած Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։Կարապետյանը կարևորել է ԵԱՏՄ առանցքային դերը ՀՀ տնտեսության կայունության և զարգացման գործում, ինչպես նաև ընդգծել միության հետագա ամրապնդման կարևորությունը։Միևնույն ժամանակ գործարարն շեշտել է` այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը։ Ըստ նրա` միությունը նաև հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը նաև ՀՀ–ի էներգետիկ անվտանգության երաշխավորն է։«Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները»,– ասել է գործարարը։ՀՀ–ի և ՌԴ–ի միջև որոշակի տատանումներ կան ԵՄ–ին ձգտելու պատճառով. Պետդումայի պատգամավորՀԳԱ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարված ստանալ, ինչը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահար լինելուն և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։Ըստ Կարապետյանի` ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ ազգային իրական շահերից։«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը կարևորել է նաև ռուսաստանյան ներդրումների դերը` հիշեցնելով, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանում ամենամեծ ներդրողի կարգավիճակը՝ ստեղծելով նոր ձեռնարկություններ և աշխատատեղեր։Միևնույն ժամանակ ԵՄ-ի հետ համագործակցությունը նա համարում է հնարավոր և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Գործարարը վստահ է` Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշներից։«Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ ևս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ և առանց սխալների` այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը և կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը»,– եզրափակել է Սամվել Կարապետյանը:Հայաստանը կարող է եվրոպական չափանիշներով բանտ կառուցել, բայց ոչ ԵՄ անդամ դառնալ. ՄարուքյանԲիզնես ծրագրի շրջանակում ամփոփվել են ՀԳԱ-ի վերջին ամիսների աշխատանքները։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալովը, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
մոսկվա
երևան-մոսկվա
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87760748_0:0:1424:1067_1920x0_80_0_0_3be1b6bcb647d64c70dc143d5ce8ac9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարեն կարապետյան, մոսկվա, երևան-մոսկվա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, եվրամիություն, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ
կարեն կարապետյան, մոսկվա, երևան-մոսկվա, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, եվրամիություն, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ
ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան
22:42 12.04.2025 (Թարմացված է: 22:55 12.04.2025) Ըստ գործարարի` Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշներից։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Ինչպես հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը, այս մասին Մոսկվայում կայացած Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը կարևորել է ԵԱՏՄ առանցքային դերը ՀՀ տնտեսության կայունության և զարգացման գործում, ինչպես նաև ընդգծել միության հետագա ամրապնդման կարևորությունը։
«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով և կազմել 2 մլրդ դոլար»,- նշել է Կարապետյանը։
Միևնույն ժամանակ գործարարն շեշտել է` այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը։ Ըստ նրա` միությունը նաև հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։
Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը նաև ՀՀ–ի էներգետիկ անվտանգության երաշխավորն է։
«Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները»,– ասել է գործարարը։
ՀԳԱ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարված ստանալ, ինչը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահար լինելուն և երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։
Ըստ Կարապետյանի` ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ ազգային իրական շահերից։
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը կարևորել է նաև ռուսաստանյան ներդրումների դերը` հիշեցնելով, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանում ամենամեծ ներդրողի կարգավիճակը՝ ստեղծելով նոր ձեռնարկություններ և աշխատատեղեր։
«Կարծում եմ, որ ներդրումների հարցը միայն տնտեսական չէ, այն ապագայի հարց է, իսկ ընտրությունը պետք է կատարվի ազգային, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրական շահի` հավասարակշռված հաշվարկների հիման վրա»,– նշել է Կարապետյանը։
Միևնույն ժամանակ ԵՄ-ի հետ համագործակցությունը նա համարում է հնարավոր և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Գործարարը վստահ է` Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշներից։
«Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ ևս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ և առանց սխալների` այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը և կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը»,– եզրափակել է Սամվել Կարապետյանը:
Բիզնես ծրագրի շրջանակում ամփոփվել են ՀԳԱ-ի վերջին ամիսների աշխատանքները։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալովը, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։