https://arm.sputniknews.ru/20250412/dzhgvohutjunner-klinen-avtvopvordzagety-appa-hatucman-pvokharen-meqenan-nvorvogelu-masin-87728964.html
Դժգոհություններ կլինեն․ ավտոփորձագետը՝ ԱՊՊԱ հատուցման փոխարեն մեքենան նորոգելու մասին
Դժգոհություններ կլինեն․ ավտոփորձագետը՝ ԱՊՊԱ հատուցման փոխարեն մեքենան նորոգելու մասին
Sputnik Արմենիա
Շատ դեպքերում ավտոմեքենաները վերանորոգման են կանգնեցվում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն, որովհետև դա հացի փող աշխատելու միջոց է։ 12.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-12T18:12+0400
2025-04-12T18:12+0400
2025-04-12T18:12+0400
ապպա
վերանորոգում
ավտոմեքենա
արման հակոբյան
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
ավտովթար
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/01/10130129_0:0:1600:901_1920x0_80_0_0_5a67e7d5d3708f8adbd354e13d442a15.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ապահովագրական հատուցումը գումարի տեսքով տրամադրելու փոխարեն ավտոմեքենան վերանորոգելու առաջարկը դժվար թե վարորդների կողմից լավ ընդունվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ավտոփորձագետ Արման Հակոբյանը։Օրերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ–ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը ներկայացրեց ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու և կանխարգելելու համար մշակված առաջարկների փաթեթը։ Առաջարկներից մեկն էլ վերաբերում էր վերանորոգմանը, ինչը հնարավորություն կտա խուսափել շատերին հայտնի այն իրավիճակներից, երբ վնասված տրանսպորտային միջոցով առանց վերանորոգելու շարունակում են երթևեկել՝ դառնալով լրացուցիչ վտանգի աղբյուր։Արման Հակոբյանը հիշեցնում է՝ գումարային տեսքով ապահովագրական հատուցումը ստանալու փոխարեն մեքենան վերանորոգելու հնարավորությունն ապահովագրական ընկերություններն այսօր էլ են տալիս, բայց մարդիկ դրանից չեն օգտվում։Բացատրում է՝ տարբեր երկրների արտադրության ու որակի ավտոմասեր կան, վարպետի աշխատանքի որակն էլ է կարևոր, ուստի մարդիկ նախընտրում են իրենց կողմից վստահելի վարպետի մոտ տանել մեքենան։ՀՀ–ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցելԻնչ վերաբերում է վնասված վիճակում մեքենան շահագործելուն, Հակոբյանի կարծիքով՝ նման դեպքերը շատ չեն կարող լինել, հնարավոր է՝ փոքր վնասներ լինեն, որոնք չեն կարող վթարների պատճառ դառնալ։Հիշեցնենք՝ Վաղինակ Եղիազարյանի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ-ում ՃՏՊ տեղի ունենալու հավանականությունը 11 տոկոսից բարձր է, մինչդեռ, օրինակ, Եվրամիության երկրներում այս ցուցանիշը 2, նույնիսկ 3 անգամ ցածր է։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ համակարգի 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում առաջնահերթություն է սահմանել պատահարների կանխարգելումը։ Նրա խոսքով՝ նպատակը ոչ միայն պատահարների քանակի նվազեցումն է, այլև դրանց հետևանքների թեթևացումը, ինչը կհանգեցնի երթևեկության մասնակիցների անվտանգության բարձրացմանը, նաև խցանումների նվազեցմանը։Վիճակն աղետալի կլիներ, եթե ԱՊՊԱ համակարգը չլիներ․ Բյուրոն պատասխանում է ԱվինյանինՏրանսպորտային միջոցների վիճակի հետ կապված` բյուրոն առաջարկում է փոփոխել և բարելավել ավտոմեքենաների տեխզննման պայմանները, օրինակ` դա իրականացնել ապահովագրական ընկերությունների վերահսկողության ներքո, քարտեզագրել ճանապարհների «սև կետերը», որտեղ ամենից հաճախ են վթարներ լինում և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/01/10130129_176:0:1600:1068_1920x0_80_0_0_4c79f546bd178035362e1ecc52e54a03.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապպա, վերանորոգում, ավտոմեքենա, արման հակոբյան, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտովթար
ապպա, վերանորոգում, ավտոմեքենա, արման հակոբյան, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ավտովթար
Դժգոհություններ կլինեն․ ավտոփորձագետը՝ ԱՊՊԱ հատուցման փոխարեն մեքենան նորոգելու մասին
Շատ դեպքերում ավտոմեքենաները վերանորոգման են կանգնեցվում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն, որովհետև դա հացի փող աշխատելու միջոց է։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ապահովագրական հատուցումը գումարի տեսքով տրամադրելու փոխարեն ավտոմեքենան վերանորոգելու առաջարկը դժվար թե վարորդների կողմից լավ ընդունվի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ավտոփորձագետ Արման Հակոբյանը։
Օրերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ–ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը ներկայացրեց ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու և կանխարգելելու համար մշակված
առաջարկների փաթեթը։ Առաջարկներից մեկն էլ վերաբերում էր վերանորոգմանը, ինչը հնարավորություն կտա խուսափել շատերին հայտնի այն իրավիճակներից, երբ վնասված տրանսպորտային միջոցով առանց վերանորոգելու շարունակում են երթևեկել՝ դառնալով լրացուցիչ վտանգի աղբյուր։
Արման Հակոբյանը հիշեցնում է՝ գումարային տեսքով ապահովագրական հատուցումը ստանալու փոխարեն մեքենան վերանորոգելու հնարավորությունն ապահովագրական ընկերություններն այսօր էլ են տալիս, բայց մարդիկ դրանից չեն օգտվում։
«Շատ դեպքերում դժգոհություններ են լինում կատարված աշխատանքի որակի վերաբերյալ, նաև ժամկետների հետ կապված։ Դրա համար էլ հիմնականում վարորդները չեն համաձայնում, ասում են՝ կտանենք մեր վարպետի մոտ, մեր ուզած ձևով կսարքեն»,- նշում է Հակոբյանը։
Բացատրում է՝ տարբեր երկրների արտադրության ու որակի ավտոմասեր կան, վարպետի աշխատանքի որակն էլ է կարևոր, ուստի մարդիկ նախընտրում են իրենց կողմից վստահելի վարպետի մոտ տանել մեքենան։
Ինչ վերաբերում է վնասված վիճակում մեքենան շահագործելուն, Հակոբյանի կարծիքով՝ նման դեպքերը շատ չեն կարող լինել, հնարավոր է՝ փոքր վնասներ լինեն, որոնք չեն կարող վթարների պատճառ դառնալ։
«Կարող է՝ բամպերը վերանորոգման փուլում լինի, մեքենան շահագործեն։ Դա այնքան էլ մեծ խնդիր չէ, ժամանակավոր բնույթ ունի։ Շատ դեպքերում մեքենան հացի փող աշխատելու միջոց է, դրա համար այն կանգնեցնել վերանորոգման` նշանակում է` հացի փողն է կտրվում, իսկ դրանով տուն են պահում։ Մեքենան միայն ծայրահեղ դեպքերում է կանգնում»,- ասում է Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Վաղինակ Եղիազարյանի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ-ում ՃՏՊ տեղի ունենալու հավանականությունը 11 տոկոսից բարձր է, մինչդեռ, օրինակ, Եվրամիության երկրներում այս ցուցանիշը 2, նույնիսկ 3 անգամ ցածր է։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ համակարգի 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում առաջնահերթություն է սահմանել պատահարների կանխարգելումը։ Նրա խոսքով՝ նպատակը ոչ միայն պատահարների քանակի նվազեցումն է, այլև դրանց հետևանքների թեթևացումը, ինչը կհանգեցնի երթևեկության մասնակիցների անվտանգության բարձրացմանը, նաև խցանումների նվազեցմանը։
Տրանսպորտային միջոցների վիճակի հետ կապված` բյուրոն առաջարկում է փոփոխել և բարելավել ավտոմեքենաների տեխզննման պայմանները, օրինակ` դա իրականացնել ապահովագրական ընկերությունների վերահսկողության ներքո, քարտեզագրել ճանապարհների «սև կետերը», որտեղ ամենից հաճախ են վթարներ լինում և այլն։