https://arm.sputniknews.ru/20250412/ancats-orva-yntacqum-ukrainan-5-angam-hardzakvel-e-rusakan-energetik-objektneri-vra-pn-87751412.html
Անցած օրվա ընթացքում Ուկրաինան 5 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա. ՊՆ
Անցած օրվա ընթացքում Ուկրաինան 5 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա. ՊՆ
Sputnik Արմենիա
Նախարարությունում նշել են, որ Կիևը խախտում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները` միակողմանի հարձակումներ իրականացնելով ռուսական էներգետիկ... 12.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-12T15:12+0400
2025-04-12T15:12+0400
2025-04-12T16:31+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_0:58:1600:958_1920x0_80_0_0_93ada6e15ec9bcfb44a47e5bd1ea65b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Անցած օրվա ընթացքում գրանցվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հինգ հարձակում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Նշվում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 02:00-ին, Զապորոժիեի մարզում «Տավրիա-Էներգո» ՊՁ-ի 35 կՎ «Չուբարևկա» էլեկտրակայանի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է տրանսֆորմատորը: Հոսանքազրկվել են հինգ բնակավայրերի (մոտ 1650 բնակիչ) սպառողներ։Ապրիլի 12-ին՝ ժամը 02:40-ին, Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Հյուսիսկովկասյան երկաթուղու Վասյուրինսկայա կայարանի շրջանում վնասվել է կոնտակտային ցանցը, որի հետևանքով երկու ուղևորատար գնացքներ կանգ են առել:Ապրիլի 11-ին` ժամը 08:31-ին, Կուրսկի մարզում գտնվող «Ռոսցանցեր-Կենտրոն» ՓԲԸ-ի մասնաճյուղի «Կոնդրատովկա» էներգաօբյեկտի դիտավորյալ գնդակոծման արդյունքում լարերի կտրման պատճառով անջատվել է 10 կՎ բարձրավոլտ գիծը: Խափանվել է Բելովի շրջանի արդյունաբերական հատվածի էլեկտրամատակարարումը:Վերջին մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ–ն հինգ հարձակում է գործել ՌԴ էներգետիկ օբյեկտների վրաԱպրիլի 12-ին` ժամը 04:29-ին, Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հենարանների բացվածքի մետաղալարերի կտրման հետևանքով անջատվել է «Ռոսցանցեր-Կենտրոն»–«Կուրսկէներգո» ՓԲԸ մասնաճյուղի «Բելայա-Ռիբինսկի բուդի» 110 կՎ բարձրավոլտ գիծը: Օբոյանսկի և Բելովսկի շրջաններում մոտ 19 400 սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:Բացի այդ, ապրիլի 10-ին` ժամը 18:43-ին, մետաղալարերի կտրման պատճառով անջատվել է «Ռոսցանցեր-Կենտրոն» ՓԲԸ-ի մասնաճյուղի Հարավային Լգով-Կուրսկէներգո 110 կՎ բարձրավոլտ գիծը): Տվյալ վայրում ապրիլի 11-ին զննության ժամանակ բարձրավոլտ գծի տակ հայտնաբերվել են ուկրաինական հարվածային ԱԹՍ-ի բեկորներ։Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան չի կարող Ուկրաինային նոր Patriot համակարգեր տալՀիշեցնենք՝ մարտի 25-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի:ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապված էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի շարունակական հարվածների հետ, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում տալ համարժեք պատասխան:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_a7a55b4abca39e7420008b71cbbad28c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան
ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան
Անցած օրվա ընթացքում Ուկրաինան 5 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա. ՊՆ
15:12 12.04.2025 (Թարմացված է: 16:31 12.04.2025) Նախարարությունում նշել են, որ Կիևը խախտում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները` միակողմանի հարձակումներ իրականացնելով ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Անցած օրվա ընթացքում գրանցվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հինգ հարձակում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կիևի ռեժիմը, խախտելով մարտի 18-ից էներգաօբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակում է միակողմանի հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 02:00-ին, Զապորոժիեի մարզում «Տավրիա-Էներգո» ՊՁ-ի 35 կՎ «Չուբարևկա» էլեկտրակայանի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է տրանսֆորմատորը: Հոսանքազրկվել են հինգ բնակավայրերի (մոտ 1650 բնակիչ) սպառողներ։
Ապրիլի 12-ին՝ ժամը 02:40-ին, Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Հյուսիսկովկասյան երկաթուղու Վասյուրինսկայա կայարանի շրջանում վնասվել է կոնտակտային ցանցը, որի հետևանքով երկու ուղևորատար գնացքներ կանգ են առել:
Ապրիլի 11-ին` ժամը 08:31-ին, Կուրսկի մարզում գտնվող «Ռոսցանցեր-Կենտրոն» ՓԲԸ-ի մասնաճյուղի «Կոնդրատովկա» էներգաօբյեկտի դիտավորյալ գնդակոծման արդյունքում լարերի կտրման պատճառով անջատվել է 10 կՎ բարձրավոլտ գիծը: Խափանվել է Բելովի շրջանի արդյունաբերական հատվածի էլեկտրամատակարարումը:
Ապրիլի 12-ին` ժամը 04:29-ին, Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հենարանների բացվածքի մետաղալարերի կտրման հետևանքով անջատվել է «Ռոսցանցեր-Կենտրոն»–«Կուրսկէներգո» ՓԲԸ մասնաճյուղի «Բելայա-Ռիբինսկի բուդի» 110 կՎ բարձրավոլտ գիծը: Օբոյանսկի և Բելովսկի շրջաններում մոտ 19 400 սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Բացի այդ, ապրիլի 10-ին` ժամը 18:43-ին, մետաղալարերի կտրման պատճառով անջատվել է «Ռոսցանցեր-Կենտրոն» ՓԲԸ-ի մասնաճյուղի Հարավային Լգով-Կուրսկէներգո 110 կՎ բարձրավոլտ գիծը): Տվյալ վայրում ապրիլի 11-ին զննության ժամանակ բարձրավոլտ գծի տակ հայտնաբերվել են ուկրաինական հարվածային ԱԹՍ-ի բեկորներ։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապված էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի շարունակական հարվածների հետ, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում տալ համարժեք պատասխան: