https://arm.sputniknews.ru/20250411/trampy-hajtararel-e-vor-ukrainaji-hakamartutjan-kargavvorman-hamar-rdn-petq-e-gvortsi-87734492.html
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար ՌԴ–ն «պետք է գործի»
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար ՌԴ–ն «պետք է գործի»
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ այսօր կկայանա Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը։ 11.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-11T18:50+0400
2025-04-11T18:50+0400
2025-04-11T18:55+0400
ռուսաստան
սթիվեն ուիտկոֆ
նատօ
բանակցություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848761_0:160:3072:1888_1920x0_80_0_0_d484b1e64de9c753834a76f4ae1ed9ce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի առաջիկա հանդիպման ֆոնին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար «Ռուսաստանը պետք է գործի»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ այսօր կկայանա Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկելու է ուկրաինական կարգավորումը։Պեսկովի խոսքով՝ այս հանդիպումը ՌԴ-ի համար հնարավորություն է` Թրամփին փոխանցելու ռուսաստանյան դիրքորոշման տարրերն ու մտահոգությունները:Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»:Նա նշել է, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց է, Ռուսաստանին «այլ կերպ վարվելու ոչ մի շանս չեն թողել, անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր են ստեղծել, որ այլ միջոցներով հնարավոր չի եղել արձագանքել»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը 30 տարի շարունակ փորձել է ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվել Եվրոպայում անվտանգության սկզբունքների շուրջ, սակայն ի պատասխան՝ բախվել է կա՛մ ցինիկ խաբեության ու ստի, կա՛մ ճնշման ու շանտաժի փորձերի, իսկ դաշինքը, չնայած Մոսկվայի բողոքներին, անշեղորեն ընդլայնվում է՝ մոտենալով ՌԴ սահմաններին:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848761_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e3d456e71787e0fd53faca4d9d61dc8c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սթիվեն ուիտկոֆ, նատօ, բանակցություն, ամն
ռուսաստան, սթիվեն ուիտկոֆ, նատօ, բանակցություն, ամն
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար ՌԴ–ն «պետք է գործի»
18:50 11.04.2025 (Թարմացված է: 18:55 11.04.2025) Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ այսօր կկայանա Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի առաջիկա հանդիպման ֆոնին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար «Ռուսաստանը պետք է գործի»: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը պետք է սկսի գործել։ Չափազանց շատ՝ շաբաթական հազարավոր մարդիկ են զոհվում սարսափելի և անիմաստ պատերազմում: Պատերազմ, որը երբեք չպետք է տեղի ունենար և տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ», - գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ այսօր կկայանա Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկելու է ուկրաինական կարգավորումը։
Պեսկովի խոսքով՝ այս հանդիպումը ՌԴ-ի համար հնարավորություն է` Թրամփին փոխանցելու ռուսաստանյան դիրքորոշման տարրերն ու մտահոգությունները:
Ռուսաստանը
հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»:
Նա նշել է, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց է, Ռուսաստանին «այլ կերպ վարվելու ոչ մի շանս չեն թողել, անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր են ստեղծել, որ այլ միջոցներով հնարավոր չի եղել արձագանքել»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը 30 տարի շարունակ փորձել է ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվել Եվրոպայում անվտանգության սկզբունքների շուրջ, սակայն ի պատասխան՝ բախվել է կա՛մ ցինիկ խաբեության ու ստի, կա՛մ ճնշման ու շանտաժի փորձերի, իսկ դաշինքը, չնայած Մոսկվայի բողոքներին, անշեղորեն ընդլայնվում է՝ մոտենալով ՌԴ սահմաններին: