00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա տղամարդն արդարացվեց

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2025
Բաժանորդագրվել
Վարչապետը նախորդ տարվա օգոստոսին այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանն արդարացվեց։
Քիչ առաջ նման որոշում կայացրեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ։
«Դատարանն ապացուցված չի համարում Ալբերտ Նիկոլայի Առստամյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցակազմի առկայությունը»,- հայտարարեց դատավորը՝ պարզաբանելով, որ, ըստ էության, արդարացման որոշում է կայացվել։
Նշենք, որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։
Նրան մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝
տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ
հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ
ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Լրագրողների հետ զրույցում արցախցի Ալբերտ Առստամյանը նշեց՝ դատարանի վճիռն իր համար անսպասելի էր։
«Այդպիսի բան մտքովս չէր անցնում, որ կարդարացնի դատարանը։ Այն, ինչ արել եմ, մտածել եմ, արել եմ, չեմ փոշմանում»,- նշեց Առստամյանը՝ հավելելով, որ դա իր կողմից իրականացված բողոքի ակցիա էր։
Առստամյանի պաշտպան Ռոման Երիցյանի խոսքով՝ իր համար ավելի սպասելի էր, որ մինչև դատական նիստը հանրային մեղադրողը կհրաժավի մեղադրանքից, ու դատավորը շատ արդար դատական ակտ կայացրեց։
«Այսօր դատավոր Արման Հովհաննիսյանը ոչ միայն ցույց տվեց իր մասնագիտական կարողությունները, այլև ցույց տվեց, որ հավատարիմ է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը, և որ Հայաստանում կարող է գործել կարծիք արտահայտելու իրավունքը»,- նշեց Երիցյանը։ Վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի որոշումը, սակայն փաստաբանը հույս ունի, որ Վերաքննիչ դատարանը ևս մեկ անգամ կարձանագրի Առստամյանի անմեղությունը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ:
Լրահոս
0