https://arm.sputniknews.ru/20250411/hajastani-sahmanamerdz-shrjannerum-herabzhshkutjan-7-kentrvon-kbacvi-87729264.html
Հայաստանի սահմանամերձ շրջաններում հեռաբժշկության 7 կենտրոն կբացվի
Հայաստանի սահմանամերձ շրջաններում հեռաբժշկության 7 կենտրոն կբացվի
Sputnik Արմենիա
Երկրորդ փուլում նախագծին կմիանան Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերը։ 11.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-11T16:46+0400
2025-04-11T16:46+0400
2025-04-11T16:47+0400
հայաստան
մարզ
բժշկություն
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87725076_0:150:1600:1050_1920x0_80_0_0_94684e11b430a7b5c5d42c9d1c42fba8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. VIVA բարեգործական հիմնադրամի փորձնական ծրագրի շրջանակում Հայաստանի սահմանամերձ մարզերում հեռաբժշկության 7 կենտրոն կբացվի: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Տատյանա Հովհաննիսյանը, ծրագրի առաջին փուլը կմեկնարկի ապրիլի 12-ին Ծավ գյուղում կենտրոնի հանդիսավոր բացմամբ։«Հեռաբժշկության կենտրոններ կբացվեն նաև Սյունիքի մարզի Նորաշենիկ, Խնձորեսկ և Տեղ գյուղերում», - ասաց Հովհաննիսյանը:Երկրորդ փուլում նախագծին կմիանան Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերը։ Հեռաբժշկության կենտրոններ կբացվեն Բարձրավան, Հալիձոր և Խաչիկ գյուղերում։Հովհաննիսյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակչության աջակցության ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին։ Այս ընթացքում հիմնադրամի բժիշկների շարժական խումբը՝ թերապևտներ, մանկաբույժներ, վիրաբույժներ և այլ նեղ մասնագետներ, այցելել են հարյուրավոր բնակավայրեր և օգնություն ցուցաբերել հարյուրհազարավոր քաղաքացիների:Հիմնադրամի համահիմնադիրն ընդգծեց, որ VIVA-ի կոլեկտիվն այս ընթացքում զգալի փորձ է կուտակել, և աշխատակիցները գիտակցում են սահմանամերձ բնակիչներին երկարաժամկետ բուժօգնություն ցուցաբերելու կարևորությունը: Հեռաբժշկության կետերը կունենան առողջության ախտորոշման և մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներ: Ցանցին միացել են որակավորված բժիշկներ՝ պատրաստ ցանկացած պահի օգնություն ցուցաբերելու:Ընդունելությունն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում հիմնադրամի բժիշկների շարժական բրիգադը կազմակերպում է բուժառուների ընդունելություն և հետազոտություն, այնուհետև յուրաքանչյուր կենտրոնում կաշխատի հերթապահ բուժքույրը։ Նա պարբերաբար ընդունելություն կկատարի և անհրաժեշտության դեպքում առցանց խորհրդատվություններին կմիացնի մասնագիտացված մասնագետների:Ծրագրի իրականացման սկզբնական փուլում քաղաքացիները կկարողանան ստանալ բժշկական խորհրդատվություններ, որոնք նախկինում հեռավորության և անհրաժեշտ բժշկական ռեսուրսների բացակայության պատճառով անհասանելի էին:Հովհաննիսյանն ընդգծեց, որ ծրագիրը հաջողվել է կյանքի կոչել հիմնադրամի դեսպան Արթուր Գորոյանի աջակցության շնորհիվ: Նա իր վրա է վերցրել անհրաժեշտ բուժտեխնիկայի, մասնագիտացված տրանսպորտի, դեղորայքի գնումը։Հիմնադրամի մյուս նախագիծը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելն է։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում արցախցի ընտանիքների բնակարաններում շուրջ 50 արևային վահանակ է տեղադրվել։VIVA–ն հիմնադրվել է 2016 թվականի ապրիլին՝ քառօրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի չորրորդ օրը Արցախ է ուղարկվել առաջին մարդասիրական բեռը՝ դեղորայք և սարքավորումներ։ 2017 թվականին հիմնադրամը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն:Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87725076_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5152d2e09bec6e39347ba7538517705f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարզ, բժշկություն, արցախ, բռնի տեղահանված
հայաստան, մարզ, բժշկություն, արցախ, բռնի տեղահանված
Հայաստանի սահմանամերձ շրջաններում հեռաբժշկության 7 կենտրոն կբացվի
16:46 11.04.2025 (Թարմացված է: 16:47 11.04.2025) Երկրորդ փուլում նախագծին կմիանան Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. VIVA բարեգործական հիմնադրամի փորձնական ծրագրի շրջանակում
Հայաստանի սահմանամերձ մարզերում հեռաբժշկության 7 կենտրոն կբացվի: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Տատյանա Հովհաննիսյանը, ծրագրի առաջին փուլը կմեկնարկի ապրիլի 12-ին Ծավ գյուղում կենտրոնի հանդիսավոր բացմամբ։
«Հեռաբժշկության կենտրոններ կբացվեն նաև Սյունիքի մարզի Նորաշենիկ, Խնձորեսկ և Տեղ գյուղերում», - ասաց Հովհաննիսյանը:
Երկրորդ փուլում նախագծին կմիանան Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերը։ Հեռաբժշկության կենտրոններ կբացվեն Բարձրավան, Հալիձոր և Խաչիկ գյուղերում։
Հովհաննիսյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակչության աջակցության ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին։ Այս ընթացքում հիմնադրամի բժիշկների շարժական խումբը՝ թերապևտներ, մանկաբույժներ, վիրաբույժներ և այլ նեղ մասնագետներ, այցելել են հարյուրավոր բնակավայրեր և օգնություն ցուցաբերել հարյուրհազարավոր քաղաքացիների:
Հիմնադրամի համահիմնադիրն ընդգծեց, որ VIVA-ի կոլեկտիվն այս ընթացքում զգալի փորձ է կուտակել, և աշխատակիցները գիտակցում են սահմանամերձ բնակիչներին երկարաժամկետ բուժօգնություն ցուցաբերելու կարևորությունը: Հեռաբժշկության կետերը կունենան առողջության ախտորոշման և մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներ: Ցանցին միացել են որակավորված բժիշկներ՝ պատրաստ ցանկացած պահի օգնություն ցուցաբերելու:
Ընդունելությունն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում հիմնադրամի բժիշկների շարժական բրիգադը կազմակերպում է բուժառուների ընդունելություն և հետազոտություն, այնուհետև յուրաքանչյուր կենտրոնում կաշխատի հերթապահ բուժքույրը։ Նա պարբերաբար ընդունելություն կկատարի և անհրաժեշտության դեպքում առցանց խորհրդատվություններին կմիացնի մասնագիտացված մասնագետների:
Ծրագրի իրականացման սկզբնական փուլում քաղաքացիները կկարողանան ստանալ բժշկական խորհրդատվություններ, որոնք նախկինում հեռավորության և անհրաժեշտ բժշկական ռեսուրսների բացակայության պատճառով անհասանելի էին:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ ծրագիրը հաջողվել է կյանքի կոչել հիմնադրամի դեսպան Արթուր Գորոյանի աջակցության շնորհիվ: Նա իր վրա է վերցրել անհրաժեշտ բուժտեխնիկայի, մասնագիտացված տրանսպորտի, դեղորայքի գնումը։
Հիմնադրամի մյուս նախագիծը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելն է։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում արցախցի ընտանիքների բնակարաններում շուրջ 50 արևային վահանակ է տեղադրվել։
VIVA–ն հիմնադրվել է 2016 թվականի ապրիլին՝ քառօրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի չորրորդ օրը Արցախ է ուղարկվել առաջին մարդասիրական բեռը՝ դեղորայք և սարքավորումներ։ 2017 թվականին հիմնադրամը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն: