https://arm.sputniknews.ru/20250411/amnn-patrast-e-pvokhzijumneri-gnal-irani-het-banakcutjunnerum-uitkvof-87739686.html
ԱՄՆ–ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում. Ուիտկոֆ
ԱՄՆ–ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում. Ուիտկոֆ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել է, որ Իրանի պատվիրակության հետ առաջին հանդիպումն ուղղված կլինի վստահության կառուցմանը։ 11.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-11T23:33+0400
2025-04-11T23:33+0400
2025-04-11T23:55+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86071837_0:83:1600:983_1920x0_80_0_0_8def831d01296c48f2fe8190a68388ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը։Վաղը Օմանում տեղի կունենան Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները, ամերիկյան կողմից կմասնակցի Ուիտկոֆը:Նա պարբերականին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարմիր գծերը» ենթադրում են Իրանի կողմից միջուկային զենքի արտադրության դադարեցում:Ուիտկոֆը հավելել է, որ եթե Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագիրը փակելուց, ապա այդ ինքն այդ հարցը կփոխանցի Թրամփին, որպեսզի ԱՄՆ նախագահը որոշի հետագա քայլերը։Ուիտկոֆը նաև հայտարարել է, որ իրանական պատվիրակության հետ առաջին հանդիպումն ուղղված կլինի վստահության կառուցմանը:Հիշեցնենք` ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել էր, որ Օմանում սպասվող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թե լիարժեք բանակցություններ:Նա նաև մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին հայտարարությունները՝ նշելով, որ նախագահն ասում է այն, ինչ նկատի ունի և գործում է համապատասխանաբար՝ շարունակելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:Մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հարցը` Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին գրեթե բարձր մակարդակով հանդիպում կկայանա: Խամենեին թույլատրել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ–ի հետ. ԶԼՄԻրանի և 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Իրանն ի պատասխան սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86071837_90:0:1511:1066_1920x0_80_0_0_3e52f9a547cd44185412f67ae3c0c6e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, սթիվեն ուիտկոֆ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, սթիվեն ուիտկոֆ
ԱՄՆ–ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում. Ուիտկոֆ
23:33 11.04.2025 (Թարմացված է: 23:55 11.04.2025) ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել է, որ Իրանի պատվիրակության հետ առաջին հանդիպումն ուղղված կլինի վստահության կառուցմանը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է փոխզիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»–ը։
Վաղը Օմանում տեղի կունենան Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները, ամերիկյան կողմից կմասնակցի Ուիտկոֆը:
Նա պարբերականին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «կարմիր գծերը» ենթադրում են Իրանի կողմից միջուկային զենքի արտադրության դադարեցում:
Հատուկ բանագնացը հայտարարել է, որ Օմանի բանակցությունների ժամանակ Թրամփի վարչակազմի առաջին պահանջը կլինի Թեհրանի կողմից միջուկային ծրագրի դադարեցումը, սակայն խոստովանել է, որ համաձայնության հասնելու համար կարող են փոխզիջումներ պահանջվել:
Ուիտկոֆը հավելել է, որ եթե Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագիրը փակելուց, ապա այդ ինքն այդ հարցը կփոխանցի Թրամփին, որպեսզի ԱՄՆ նախագահը որոշի հետագա քայլերը։
Ուիտկոֆը նաև հայտարարել է, որ իրանական պատվիրակության հետ առաջին հանդիպումն ուղղված կլինի վստահության կառուցմանը:
Հիշեցնենք` ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել էր, որ Օմանում սպասվող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թե լիարժեք բանակցություններ:
Նա նաև մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին հայտարարությունները՝ նշելով, որ նախագահն ասում է այն, ինչ նկատի ունի և գործում է համապատասխանաբար՝ շարունակելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:
Մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հարցը` Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին գրեթե բարձր մակարդակով հանդիպում կկայանա:
Իրանի և 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։
2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Իրանն ի պատասխան սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։