https://arm.sputniknews.ru/20250411/amni-qaghaqakanutjan-hetevanqvov-hhn-karvogh-e-kangnel-erkarazhamket-tshgnazhami-araj-tntesaget-87727543.html
ԱՄՆ–ի քաղաքականության հետևանքով ՀՀ–ն կարող է կանգնել երկարաժամկետ ճգնաժամի առաջ. տնտեսագետ
ԱՄՆ–ի քաղաքականության հետևանքով ՀՀ–ն կարող է կանգնել երկարաժամկետ ճգնաժամի առաջ. տնտեսագետ
Sputnik Արմենիա
Աղասի Թավադյանը կարծում է, որ եթե դրսից եկող կապիտալի շարժը շարունակի դանդաղել, ՀՀ բանկային համակարգը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։ 11.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-11T23:00+0400
2025-04-11T23:00+0400
2025-04-11T23:00+0400
հայաստան
աղասի թավադյան
տնտեսություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79916248_0:0:1600:901_1920x0_80_0_0_8309742192c0c8300012611959b41cf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ասիական զարգացման բանկն արձանագրել է ՀՀ տնտեսության ներկան, ապագան կարող է ավելի տխուր լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` անդրադառնալով ԱԶԲ–ի զեկույցին։Ասիական զարգացման բանկն օրերս ներկայացրեց ՀՀ տնտեսության վերաբերյալ 2025-26թթ–ի կանխատեսումը, որի համաձայն` ընթացիկ տարվա ավարտին ակնկալվում է մինչև 5%, 2026–ին` մինչև 4,7% տնտեսական աճ։ Զեկույցի հեղինակները որպես տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժեր նշում են ներքին սպառումը` հիմնված կապիտալ ծախսերի վրա, և ներդրումները կամ արտաքին ֆինանսական հոսքերը։ Ընդ որում` ներդրումների աճը, ըստ կանխատեսման, 2025-ին կկազմի 12%, 2026–ին՝ 13%։ Ծառայությունների ոլորտը, զեկույցի հեղինակների կանխատեսմամբ, առաջիկա 2 տարիներին կաճի 6%-ով` պայմանավորված ֆինանսների, հանգստի, մանրածախ առևտրի, տրանսպորտի և տեղեկատվության և կապի չափավոր, բայց դեռևս ուժեղ աճով:Աղասի Թավադյանն այնքան լավատես չէ, որքան ԱԶԲ–ի մասնագետները։ Նրա խոսքով` դրսից եկող կապիտալի շարժը տարեցտարի դանդաղում է, և, եթե միտումը շարունակվի, ՀՀ բանկային համակարգը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Այդ դեպքում մատուցվող ծառայությունների թիվը շատ ավելի փոքր կլինի, քան ակնկալել են զեկույցի հեղինակները։Ինչ վերաբերում է տնտեսության հիմնական ոլորտներին, ԱԶԲ մասնագետների հաշվարկով, արդյունաբերությունը Հայաստանում 2025-ին կաճի 3 %-ով 2026–ին՝ 3.4–ով։ Այդ աճի հիմքում զեկույցի հեղինակները դիտարկում են սննդի վերամշակումը, տեքստիլ արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունը, մասնավորապես` Ամուլսարի հանքավայրի` 2025թ–ին նախատեսվող բացումը։Թավադյանն այս հարցում ևս ավելի զգուշավոր է իր կանխատեսումներում` հիշեցնելով, որ ԱՄՆ–ի վարած քաղաքականության հետևանքով համաշխարհային տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի շեմին։ՀՀ տնտեսության վրա, ըստ նրա, առաջիկա տարիներին բացասական ազդեցություն կունենա նաև անշարժ գույքի շուկայում վարձակալության ու երկրորդային գների անկումը, ինչը տնտեսական էֆեկտով կհանգեցնի նաև ներքին շուկայում պահանջարկի և սպառման կրճատման։Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել: Բազային նվազագույն դրույքաչափը 10% է, սակայն յուրաքանչյուր երկրի համար սակագինը կճշգրտվի՝ կազմելով այն գումարի կեսը, որը նրանք գանձում են ամերիկյան ապրանքներ ներմուծող ընկերություններից: Ընդ որում`ԵՄ-ից ապրանքների համար տուրքը 20% է։ Թրամփի կարծիքով՝ դա կդառնա ԱՄՆ-ի տնտեսական անկախության հռչակագիրը և կօգնի տրիլիոնավոր դոլարներ օգտագործել պետական պարտքը վճարելու համար:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1c/79916248_180:0:1600:1065_1920x0_80_0_0_b7f1ba113382ad044ec155c9a9b4ace5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աղասի թավադյան, տնտեսություն, ամն
հայաստան, աղասի թավադյան, տնտեսություն, ամն
ԱՄՆ–ի քաղաքականության հետևանքով ՀՀ–ն կարող է կանգնել երկարաժամկետ ճգնաժամի առաջ. տնտեսագետ
Աղասի Թավադյանը կարծում է, որ եթե դրսից եկող կապիտալի շարժը շարունակի դանդաղել, ՀՀ բանկային համակարգը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ասիական զարգացման բանկն արձանագրել է ՀՀ տնտեսության ներկան, ապագան կարող է ավելի տխուր լինել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` անդրադառնալով ԱԶԲ–ի զեկույցին։
Ասիական զարգացման բանկն օրերս ներկայացրեց ՀՀ տնտեսության վերաբերյալ 2025-26թթ–ի
կանխատեսումը, որի համաձայն` ընթացիկ տարվա ավարտին ակնկալվում է մինչև 5%, 2026–ին` մինչև 4,7% տնտեսական աճ։ Զեկույցի հեղինակները որպես տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժեր նշում են ներքին սպառումը` հիմնված կապիտալ ծախսերի վրա, և ներդրումները կամ արտաքին ֆինանսական հոսքերը։ Ընդ որում` ներդրումների աճը, ըստ կանխատեսման, 2025-ին կկազմի 12%, 2026–ին՝ 13%։ Ծառայությունների ոլորտը, զեկույցի հեղինակների կանխատեսմամբ, առաջիկա 2 տարիներին կաճի 6%-ով` պայմանավորված ֆինանսների, հանգստի, մանրածախ առևտրի, տրանսպորտի և տեղեկատվության և կապի չափավոր, բայց դեռևս ուժեղ աճով:
Աղասի Թավադյանն այնքան լավատես չէ, որքան ԱԶԲ–ի մասնագետները։ Նրա խոսքով` դրսից եկող կապիտալի շարժը տարեցտարի դանդաղում է, և, եթե միտումը շարունակվի, ՀՀ բանկային համակարգը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Այդ դեպքում մատուցվող ծառայությունների թիվը շատ ավելի փոքր կլինի, քան ակնկալել են զեկույցի հեղինակները։
«Ֆինանսական փոխանցումները կրճատվում են, ներդրումները կրճատվում են։ Եվ մենք տեսնում ենք հակառակը` ներդրումներն այսօր դուրս են գալիս ՀՀ–ից։ Տնտեսության աճի միտումը գնում է դեպի դանդաղեցում։ 2022թ–ին մենք ունեցանք 12.6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին` 8.7%, 2024-ին` 5.9% տնտեսական աճ։ Եվ, ինչպես տեսնում ենք, շարքը գնալով դանդաղում է: Սա նշանակում է, որ այն արտաքին ազդակները, որոնք ապահովում էին 2022-23թթ–ի աճերը, արդեն չկան»,– արձանագրում է տնտեսագետը։
Ինչ վերաբերում է տնտեսության հիմնական ոլորտներին, ԱԶԲ մասնագետների հաշվարկով, արդյունաբերությունը
Հայաստանում 2025-ին կաճի 3 %-ով 2026–ին՝ 3.4–ով։ Այդ աճի հիմքում զեկույցի հեղինակները դիտարկում են սննդի վերամշակումը, տեքստիլ արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունը, մասնավորապես` Ամուլսարի հանքավայրի` 2025թ–ին նախատեսվող բացումը։
Թավադյանն այս հարցում ևս ավելի զգուշավոր է իր կանխատեսումներում` հիշեցնելով, որ ԱՄՆ–ի վարած քաղաքականության հետևանքով համաշխարհային տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի շեմին։
«ԱՄՆ–ն նոր մաքսատուրքերով փորձում է խաթարել միջազգային ձևավորված առևտրային ուղիները։ Դա կարող է հարվածել բոլոր պետություններին, նաև
Հայաստանին, առաջացնել ֆինանսական ճգնաժամ։ Իսկ մենք, ի տարբերություն այլ երկրների, չունենք կայուն արտադրություն, որը կարող է ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ»,– ընդգծեց Թավադյանը։
ՀՀ տնտեսության վրա, ըստ նրա, առաջիկա տարիներին բացասական ազդեցություն կունենա նաև անշարժ գույքի շուկայում վարձակալության ու երկրորդային գների անկումը, ինչը տնտեսական էֆեկտով կհանգեցնի նաև ներքին շուկայում պահանջարկի և սպառման կրճատման։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ»
մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել: Բազային նվազագույն դրույքաչափը 10% է, սակայն յուրաքանչյուր երկրի համար սակագինը կճշգրտվի՝ կազմելով այն գումարի կեսը, որը նրանք գանձում են ամերիկյան ապրանքներ ներմուծող ընկերություններից: Ընդ որում`ԵՄ-ից ապրանքների համար տուրքը 20% է։ Թրամփի կարծիքով՝ դա կդառնա ԱՄՆ-ի տնտեսական անկախության հռչակագիրը և կօգնի տրիլիոնավոր դոլարներ օգտագործել պետական պարտքը վճարելու համար: