https://arm.sputniknews.ru/20250410/tvogheq-aprenq-mer-hvogh-u-jri-vra-qasakhi-bnakichnery-pakel-en-ashtarak-erevan-avtvotshanaparhy-87674977.html
Թողեք` ապրենք մեր հող ու ջրի վրա. Քասախի բնակիչները փակել են Աշտարակ–Երևան ավտոճանապարհը
Թողեք` ապրենք մեր հող ու ջրի վրա. Քասախի բնակիչները փակել են Աշտարակ–Երևան ավտոճանապարհը
Sputnik Արմենիա
Քաղաքացիները դժգոհ են համայնքային տրանսպորտի աշխատանքի դադարեցումից և ուղեվարձի թանկացումից։ 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T09:39+0400
2025-04-10T09:39+0400
2025-04-10T12:20+0400
տրանսպորտ
երևան
քասախ համայնք
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87674804_17:0:1263:701_1920x0_80_0_0_c1f508d74473ca523b5144b04eea2f3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Քասախ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել համայնքի տրանսպորտի խնդիրը։Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երկու տարի գործել է 59 համարի ավտոբուսը, սակայն այժմ որոշվել է դադարեցնել դրա աշխատանքը։ Փոխարենը, համայնքի բնակիչների խոսքով, փոխադրումները կրկին իրականացվելու են միկրոավտոբուսներով և ավելի թանկ ուղեվարձով։Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ բարեփոխումները պետք է լինեն առաջադիմական, իսկ իրենց դեպքում հետընթաց է արվում՝ ավտոբուսից և՛ «Գազելին» վերադարձ, և՛ ուղեվարձի թանկացում։ «Մեր ճանապարհածախսը միշտ էլ 100 դրամ է եղել։ Ավտոբուսներով 150 դրամին համաձայն չէինք, հիմա «Գազելներով» կոխում են պրեսի մեջ, մյուսի շունչը քաշես, ու դարձնում են 200 դրամ»,- ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Միաժամանակ երթուղին էլ կրճատվում է, ուսանողները բուհեր հասնելու համար 2-3 տրանսպորտ պիտի փոխեն։Զգուշացնում են իշխանություններին՝ պայքարից չեն նահանջելու, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել։ Անհրաժեշտության դեպքում նաև ավելի կոշտ միջոցների կդիմեն, այդ թվում` նստացույցեր կանցկացնեն ճանապարհին։Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. նրանք ապրիլի 9-ին կառավարությունում հանդիպում կունենանՆշենք, որ նախօրեին՝ ապրիլի 9-ին, Քասախ և Պռոշյան գյուղերի բնակիչները հանդիպել էին կառավարության ներկայացուցիչների հետ։Ակցիայի մեկ այլ մասնակից պատմեց, որ Քասախն ու Պռոշյանը Երևանի հետ կապող թիվ 29 և 59 ավտոբուսները դեռ գործում են, սակայն նախօրեին կառավարությունում քասախցիների և պռոշյանցիների հանդիպման ժամանակ նրանց տեղեկացրել են, որ այդ երթուղիները շուտով կհանվեն։ Իսկ դա նշանակում է, որ երկու համայնքներն էլ կզրկվեն տրանսպորտից։Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին և 8–ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
երևան
քասախ համայնք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87674804_173:0:1108:701_1920x0_80_0_0_95f1cc36960ecc0588ec1e9a28123ad6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, երևան, քասախ համայնք, բողոքի ակցիա
տրանսպորտ, երևան, քասախ համայնք, բողոքի ակցիա
Թողեք` ապրենք մեր հող ու ջրի վրա. Քասախի բնակիչները փակել են Աշտարակ–Երևան ավտոճանապարհը
09:39 10.04.2025 (Թարմացված է: 12:20 10.04.2025) Քաղաքացիները դժգոհ են համայնքային տրանսպորտի աշխատանքի դադարեցումից և ուղեվարձի թանկացումից։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Քասախ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել համայնքի տրանսպորտի խնդիրը։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երկու տարի գործել է 59 համարի ավտոբուսը, սակայն այժմ որոշվել է դադարեցնել դրա աշխատանքը։ Փոխարենը, համայնքի բնակիչների խոսքով, փոխադրումները կրկին իրականացվելու են միկրոավտոբուսներով և ավելի թանկ ուղեվարձով։
«Կարծում եք` Նիկոլը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը–խմբ.) չգիտի՞, որ թանկացնում են։ Տրանպորտը հանում, վերադարձնում են նախնական ստրկատիրական ժամանակի «Գազելների»։ «Գազելի» մեջ մեկս մյուսին հեծած էինք գնում, իրար տհաճ հոտն էինք շնչում։ Հերիք ա, էլի, թողեք` ապրենք մեր հող ու ջրի վրա», – նշեց ցուցարարներից մեկը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ բարեփոխումները պետք է լինեն առաջադիմական, իսկ իրենց դեպքում հետընթաց է արվում՝ ավտոբուսից և՛ «Գազելին» վերադարձ, և՛ ուղեվարձի թանկացում։
«Մեր ճանապարհածախսը միշտ էլ 100 դրամ է եղել։ Ավտոբուսներով 150 դրամին համաձայն չէինք, հիմա «Գազելներով» կոխում են պրեսի մեջ, մյուսի շունչը քաշես, ու դարձնում են 200 դրամ»,- ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Միաժամանակ երթուղին էլ կրճատվում է, ուսանողները բուհեր հասնելու համար 2-3 տրանսպորտ պիտի փոխեն։
Զգուշացնում են իշխանություններին՝ պայքարից չեն նահանջելու, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել։ Անհրաժեշտության դեպքում նաև ավելի կոշտ միջոցների կդիմեն, այդ թվում` նստացույցեր կանցկացնեն ճանապարհին։
Նշենք, որ նախօրեին՝ ապրիլի 9-ին, Քասախ և Պռոշյան գյուղերի բնակիչները հանդիպել էին կառավարության ներկայացուցիչների հետ։
Ակցիայի մեկ այլ մասնակից պատմեց, որ Քասախն ու Պռոշյանը Երևանի հետ կապող թիվ 29 և 59 ավտոբուսները դեռ գործում են, սակայն նախօրեին կառավարությունում քասախցիների և պռոշյանցիների հանդիպման ժամանակ նրանց տեղեկացրել են, որ այդ երթուղիները շուտով կհանվեն։ Իսկ դա նշանակում է, որ երկու համայնքներն էլ կզրկվեն տրանսպորտից։
Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը
փակել էին նաև ապրիլի 5-ին և 8–ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։