00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն. ՀՀ ԱԽ քարտուղարի պատասխանը

© PhotoԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2025
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանը կոչ է անում հետևել պաշտպանության նախարարության հաղորդագրություններին:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումների մասին լուրերը։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Եթե մենք սպառնալիք տեսնենք ՀՀ անվտանգության վերաբերյալ, բնականաբար, հանրության հետ կկիսվենք»,– հայտարարեց նա` պատասխանելով լրագրողի` «պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք» հարցին։
Գրիգորյանն ընդգծեց` եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգության հետ, անպայման կտրամադրեն։
Լրագրողներից մեկն ասաց` մարդիկ տեսել են, որ ադրբեջանական կողմից շարժ, կուտակումներ են նկատվում։
«Ամենայն հավանականությամբ նրանք այդպիսի բան չեն տեսել, որովհետև այդ դեպքում մեր համակարգն էլ պետք է տեսներ»,– արձագանքեց ԱԽ քարտուղարը։
Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ մարտի 16-ից Բաքուն գրեթե ամեն օր Երևանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ ՀՀ ՊՆ–ն հերքում է այդ մեղադրանքները` հիշեցնելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է համատեղ մեխանիզմ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու համար, բայց Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել այդ առաջարկին։
Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
Լրահոս
0