https://arm.sputniknews.ru/20250410/pashinjany-kmasnakci-minskum-hajkakan-ekeghecu-bacmany-agn-pataskhany-hraveri-masin-87617417.html
Փաշինյանը կմասնակցի՞ Մինսկում հայկական եկեղեցու բացմանը. ԱԳՆ–ի պատասխանը հրավերի մասին
Փաշինյանը կմասնակցի՞ Մինսկում հայկական եկեղեցու բացմանը. ԱԳՆ–ի պատասխանը հրավերի մասին
Sputnik Արմենիա
Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կօծվի այս տարվա մայիսին։ 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T08:55+0400
2025-04-10T08:55+0400
2025-04-10T08:58+0400
բելառուս
եկեղեցի
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0a/57967574_0:166:1600:1066_1920x0_80_0_0_10b0373257ab3723755414c88ab9cb89.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայկական կողմը Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր դեռ չի ստացել։Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։Ավելի վաղ գրել էինք, որ Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կօծվի 2025 թվականի մայիսին։ Բացման օրը կճշտվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, ով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:Մենք նաև հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի գրասենյակ՝ տեղեկանալու` արդյոք եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել են Նիկոլ Փաշինյանը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եթե այո, ապա Հայաստանից ովքեր կմեկնեն Մինսկ:ՀՀ վարչապետի գրասենյակի փոխարեն պատասխանը ստացել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել էր, որ եկեղեցու կառուցումն այն նախագծերից է, որը ցույց է տալիս բելոռուս և հայ ժողովուրդների միջև իրական հարաբերությունները՝ ի հակակշիռ Երևանի ներկայացուցիչների՝ բելառուսական իշխանությունների հասցեին ուղղված կշտամբանքների։Նշենք, որ Մինսկում բնակվում է մոտ 30 հազար հայ։Հիշեցնենք նաև` Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում նկատելիորեն վատացել են։ Լարվածությունն առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքների մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ հայ պաշտոնյաներին արգելել է այցելել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն:Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024-ի հունիսին նոտաներ են փոխանակել, իսկ օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական կտրուկ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել: Պուտինի հետ մենք ապշել էինք. Լուկաշենկոն՝ Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0a/57967574_0:0:1422:1066_1920x0_80_0_0_e0cff94849999ea39c7add5cfbf5f89f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, եկեղեցի, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
բելառուս, եկեղեցի, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Փաշինյանը կմասնակցի՞ Մինսկում հայկական եկեղեցու բացմանը. ԱԳՆ–ի պատասխանը հրավերի մասին
08:55 10.04.2025 (Թարմացված է: 08:58 10.04.2025) Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կօծվի այս տարվա մայիսին։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայկական կողմը Մինսկում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր դեռ չի ստացել։
Այս մասին
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ գրել էինք, որ Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական
եկեղեցին կօծվի 2025 թվականի մայիսին։ Բացման օրը կճշտվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, ով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ներկա կգտնվի եկեղեցու բացմանը:
Մենք նաև հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի գրասենյակ՝ տեղեկանալու` արդյոք եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավեր ստացել են Նիկոլ Փաշինյանը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եթե այո, ապա Հայաստանից ովքեր կմեկնեն Մինսկ:
ՀՀ վարչապետի գրասենյակի փոխարեն պատասխանը ստացել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ այդ հարցով որևէ հրավեր չի ստացվել»,– նշել են ԱԳՆ–ից:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել էր, որ եկեղեցու կառուցումն այն նախագծերից է, որը ցույց է տալիս բելոռուս և հայ ժողովուրդների միջև իրական հարաբերությունները՝ ի հակակշիռ Երևանի ներկայացուցիչների՝ բելառուսական իշխանությունների հասցեին ուղղված կշտամբանքների։
Նշենք, որ Մինսկում բնակվում է մոտ 30 հազար հայ։
Հիշեցնենք նաև` Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում նկատելիորեն վատացել են։ Լարվածությունն առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքների մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ
հայ պաշտոնյաներին արգելել է այցելել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024-ի հունիսին նոտաներ են փոխանակել, իսկ օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական կտրուկ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել: