https://arm.sputniknews.ru/20250410/khvostacav-u-mnac-mahamerdz-zinvvorneri-het-mets-hajrenakani-veteran-arshalujs-khanjjany-87694615.html
Խոստացավ ու մնաց մահամերձ զինվորների հետ. Մեծ Հայրենականի վետերան Արշալույս Խանջյանը
Խոստացավ ու մնաց մահամերձ զինվորների հետ. Մեծ Հայրենականի վետերան Արշալույս Խանջյանը
Sputnik Արմենիա
Ընդհուպ մինչև 1943 թվականը Արշալույսն իր հարազատների հետ փրկել է Կարմիր բանակի վիրավոր մարտիկների և սպաների կյանքերը։ 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T16:38+0400
2025-04-10T16:38+0400
2025-04-10T16:39+0400
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
արշալույս խանջյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87690786_0:0:1600:901_1920x0_80_0_0_4bfe030da199294df7bc9acba5763217.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Արշալույս Խանջյանը մահամերձ զինվորների հետ մնալու խոստում տվեց Հայրենական մեծ պատերազմի ամենաթեժ պահին տեղի ունեցած մարտերից մեկում: Ռուսաստանի հայերի միությունը ներկայացրել է 1915 թվականի Ցեղասպանությունից փրկված փախստականների ժառանգ հայ կնոջ սխրանքը: Արշալույսն իր ժողովրդի տոկունության և գթասրտության խորհրդանիշն է։1942 թվականի օգոստոսին գերմանական զորքերը պատրաստվում էին ճեղքել ճակատը և գրավել Նովոռոսիյսկի և Տուապսեի նավահանգիստները։ Սև ծով տանող ճանապարհն անցնում էր Պոդնավիսլա գյուղով։ Մարտերի թեժ պահին վիրավորների բերեցին Խանջյաններ տուն։ Տան սենյակներում ծավալվեց ճակատային բուժմաս, և 28-ամյա Արշալույսը սկսեց խնամել մարտիկներին։Մինչև 1943 թվականը հարազատների հետ նա փրկեց Կարմիր բանակի վիրավոր զինվորների և սպաների կյանքերը:Պատերազմից հետո Արշալույսն աշխատել է կոլտնտեսությունում՝ միաժամանակ շարունակելով հոգ տանել եղբայրական գերեզմանների մասին։ Հարազատները նրան հորդորում էին տեղափոխվել Ֆանագորսկոյե գյուղ, որն էլեկտրիֆիկացված էր, բայց հրաժարվում էր. չէր կարող խախտել զինվորներին տրված խոստումը։1997 թվականին Արշալույս Խանջյանը «Կյանքը՝ ճակատագիր» անվանակարգում ճանաչվեց «Տարվա կին»: 2015-ի նոյեմբերին Գորյաչի Կլյուչում ի հիշատակ նրա հուշարձան տեղադրվեց, որի ստեղծման համար անհրաժեշտ միջոցները՝ շուրջ 1 մլն ռուբլի, ամբողջ Կուբանը հավաքեց։Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները ներկա կլինեն ՌԴ–ի տոնակատարություններին. Կոպիրկին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87690786_141:0:1600:1094_1920x0_80_0_0_ddf5a1d142ce450e17694845298f24c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, արշալույս խանջյան
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, արշալույս խանջյան
Խոստացավ ու մնաց մահամերձ զինվորների հետ. Մեծ Հայրենականի վետերան Արշալույս Խանջյանը
16:38 10.04.2025 (Թարմացված է: 16:39 10.04.2025) Ընդհուպ մինչև 1943 թվականը Արշալույսն իր հարազատների հետ փրկել է Կարմիր բանակի վիրավոր մարտիկների և սպաների կյանքերը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Արշալույս Խանջյանը մահամերձ զինվորների հետ մնալու խոստում տվեց Հայրենական մեծ պատերազմի ամենաթեժ պահին տեղի ունեցած մարտերից մեկում: Ռուսաստանի հայերի միությունը ներկայացրել է 1915 թվականի Ցեղասպանությունից փրկված փախստականների ժառանգ հայ կնոջ սխրանքը: Արշալույսն իր ժողովրդի տոկունության և գթասրտության խորհրդանիշն է։
1942 թվականի օգոստոսին գերմանական զորքերը պատրաստվում էին ճեղքել ճակատը և գրավել Նովոռոսիյսկի և Տուապսեի նավահանգիստները։ Սև ծով տանող ճանապարհն անցնում էր Պոդնավիսլա գյուղով։ Մարտերի թեժ պահին վիրավորների բերեցին Խանջյաններ տուն։ Տան սենյակներում ծավալվեց ճակատային բուժմաս, և 28-ամյա Արշալույսը սկսեց խնամել մարտիկներին։
Մինչև 1943 թվականը հարազատների հետ նա փրկեց Կարմիր բանակի վիրավոր զինվորների և սպաների կյանքերը:
«Ինձ հարցնում են՝ սարսափելի՞ էր։ Իհարկե։ Երբ շուրջն ամեն ինչ ոռնում է, գնդակներ են սուրում, ռումբեր են պայթում, անտառ է այրվում… Ե՛վ քեզ համար է սարսափելի, և՛ մյուսների: Ես հաճախ էի մտքումս աղոթում։ Երիտասարդ տղամարդիկ տառապում էին, տանջվում ցավից։ Շատ մարտիկների աչքեր փակվեցին ընդմիշտ», - ասել է նա։
Պատերազմից հետո Արշալույսն աշխատել է կոլտնտեսությունում՝ միաժամանակ շարունակելով հոգ տանել եղբայրական գերեզմանների մասին։ Հարազատները նրան հորդորում էին տեղափոխվել Ֆանագորսկոյե գյուղ, որն էլեկտրիֆիկացված էր, բայց հրաժարվում էր. չէր կարող խախտել զինվորներին տրված խոստումը։
1997 թվականին Արշալույս Խանջյանը «Կյանքը՝ ճակատագիր» անվանակարգում ճանաչվեց «Տարվա կին»: 2015-ի նոյեմբերին Գորյաչի Կլյուչում ի հիշատակ նրա հուշարձան տեղադրվեց, որի ստեղծման համար անհրաժեշտ միջոցները՝ շուրջ 1 մլն ռուբլի, ամբողջ Կուբանը հավաքեց։