https://arm.sputniknews.ru/20250410/israjely-hajtararel-e-vor-mek-orum-harvatsner-e-hascrel-gazaji-hatvatsi-mvot-35-objektneri-87691494.html
Իսրայելը հայտարարել է, որ մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածի մոտ 35 օբյեկտների
Իսրայելը հայտարարել է, որ մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածի մոտ 35 օբյեկտների
Sputnik Արմենիա
Հաղորդվում է նաև մի քանի թունելների և մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման մասին: 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T16:10+0400
2025-04-10T16:10+0400
2025-04-10T16:11+0400
ցախալ
գազայի հատված
իսրայել
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78940390_0:167:1600:1067_1920x0_80_0_0_dc9a0bc628c8c135ab4113901985a81b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել արմատականների մոտ 35 օբյեկտների, հայտնել է մամուլի ծառայությունը:Նշվում է, որ Գազայի հարավային մասում իսրայելական զորքերը ոչնչացրել են մի քանի թունելներ և արմատականների ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ: Բացի այդ, Գազայի հյուսիսում իսրայելցիները հարվածներ են հասցրել մի քանի զինյալների։Մարտի 18-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն՝ կապված ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու հետ:Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով: Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ ընկած շրջանին
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78940390_95:0:1518:1067_1920x0_80_0_0_c42862bc385acad970bd40dfbe39c1fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցախալ, գազայի հատված, իսրայել, պաղեստին
ցախալ, գազայի հատված, իսրայել, պաղեստին
Իսրայելը հայտարարել է, որ մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածի մոտ 35 օբյեկտների
16:10 10.04.2025 (Թարմացված է: 16:11 10.04.2025) Հաղորդվում է նաև մի քանի թունելների և մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման մասին:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել արմատականների մոտ 35 օբյեկտների, հայտնել է մամուլի ծառայությունը:
«ՑԱԽԱԼ-ի օդուժը մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպություններին պատկանող մոտ 35 թիրախների, այդ թվում՝ դիտակետերի, դիպուկահարների դիրքերի, ահաբեկիչների և ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Գազայի հարավային մասում իսրայելական զորքերը ոչնչացրել են մի քանի թունելներ և արմատականների ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ: Բացի այդ, Գազայի հյուսիսում իսրայելցիները հարվածներ են հասցրել մի քանի զինյալների։
Մարտի 18-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն՝ կապված ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու հետ:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով: