https://arm.sputniknews.ru/20250410/hraparakvel-e-shirakum-vtaric-mahacats-eritasard-yntaniqi-gvortsvov-meghadrjalneri-datavtshiry-87704880.html
Հրապարակվել է Շիրակում վթարից մահացած երիտասարդ ընտանիքի գործով մեղադրյալների դատավճիռը
Հրապարակվել է Շիրակում վթարից մահացած երիտասարդ ընտանիքի գործով մեղադրյալների դատավճիռը
Sputnik Արմենիա
Տուժողները նաև գույքային հայցեր են ներկայացրել, որոնք մասնակի են բավարարվել։ 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T21:24+0400
2025-04-10T21:24+0400
2025-04-10T21:25+0400
դատավճիռ
ավտովթար
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_0:84:1601:984_1920x0_80_0_0_cae03f6f31b8ff04fbfd85e2dd5c014b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով մեղադրյալները մեղավոր են ճանաչվել։ Այս մասին հայտնել է փաստաբան, տուժողների լիազոր ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։Նշենք, որ 2024 թվականի հուլիսի 26-ին` ժամը 01։30–ի սահմաններում, Գյումրի–Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։ Մկրտչյանի հետ մեքենայում եղել էին նաև կինը` 31-ամյա Նազենի Շմոյանը և նրանց 7–ամյա որդին` Դավիթ Մկրտչյանը։Հիշեցնենք, որ Արմեն Տոնոյանը սկզբում հետախուզվում էր, նա փախել էր Վրաստան, հուլիսի 31-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ «BMW X3»–ի վարորդը հայտնաբերվել էր սեպտեմբերին վերջին. բացատրական աշխատանքներից հետո ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1888/79/18887950_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5de754bb5914b7186096b3570b10b3dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավճիռ, ավտովթար, շիրակի մարզ
դատավճիռ, ավտովթար, շիրակի մարզ
Հրապարակվել է Շիրակում վթարից մահացած երիտասարդ ընտանիքի գործով մեղադրյալների դատավճիռը
21:24 10.04.2025 (Թարմացված է: 21:25 10.04.2025) Տուժողները նաև գույքային հայցեր են ներկայացրել, որոնք մասնակի են բավարարվել։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով մեղադրյալները մեղավոր են ճանաչվել։ Այս մասին հայտնել է փաստաբան, տուժողների լիազոր ներկայացուցիչ
Հայարփի Սարգսյանը։
Նշենք, որ 2024 թվականի հուլիսի 26-ին` ժամը 01։30–ի սահմաններում, Գյումրի–Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում` Ջաջուռի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։ Մկրտչյանի հետ մեքենայում եղել էին նաև կինը` 31-ամյա Նազենի Շմոյանը և նրանց 7–ամյա որդին` Դավիթ Մկրտչյանը։
«Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ, հրապարակվեց 2024թ. հուլիսի 26֊ի ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը։ Մեղադրյալ Արմեն Տոնոյանը ճանաչվեց մեղավոր, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքից։ Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ճանաչվեց մեղավոր, որպես պատիժ նշանակվեց տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Տուժողների գույքային հայցերը բավարարվեցին մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով»,– գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Տոնոյանը սկզբում հետախուզվում էր, նա փախել էր Վրաստան, հուլիսի 31-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ «BMW X3»–ի վարորդը հայտնաբերվել էր սեպտեմբերին վերջին. բացատրական աշխատանքներից հետո ինքնակամ
ներկայացել էր ոստիկանություն։