https://arm.sputniknews.ru/20250410/hhum-filmartadrutjan-hamar-nerdrumneri-minchev-35-i-veradardzi-hnaravvorutjun-klini-87680872.html
ՀՀ–ում ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 %–ի վերադարձի հնարավորություն կլինի
ՀՀ–ում ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 %–ի վերադարձի հնարավորություն կլինի
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ֆիլմարտադրության համար ՀՀ բնակլիմայական պայմանները և աշխատաշուկան նպաստավոր են և ոլորտի համար կարող են ապահովել գրավչությունը։ 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T11:52+0400
2025-04-10T11:52+0400
2025-04-10T11:59+0400
ֆիլմ
հայաստան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/86/22188687_0:0:1001:563_1920x0_80_0_0_3eaeb1b56bd2607431e0e685d148dfd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 %–ի վերադարձի հնարավորություն կլինի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019–2024 թթ. կազմել է միջինում 309 մլն դրամ, նույն ժամանակահատվածում ֆիլմարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինը 655 մլն դրամ։Նախարարի խոսքով` ոլորտում կա հետարքրքվածություն ու պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ` համատեղ ֆիլմարտադրության և ՀՀ–ում ֆիլմեր նկարահանելու համար։Արցախի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնումԱսում է` միջազգային փորձն ուսումնասիրելով հասկացել են, որ ֆիմարտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը։Այդ իսկ պատճառով նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի` օտարերկրյա և հայկական արտադրողները համատեղ, ինչպես նաև ՀՀ–ում ֆիլմ նկարահանելու դեպքում կարող են հայտ ներկայացնել ու հետ ստանալ իրենց կատարած ներդրումների մի մասը։ Միակ պայմանն այն է, որ անհրաժեշտ ամբողջ տեխնիկան և մյուս պարագաները պետք է ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։Ըստ այդմ` այս եղանակով հնարավոր է վերադարձնել ներդրումների մինչև 25 տոկոսը։ Բացի այդ, կառավարությունը նախատեսում է ներդրումների հավելյալ` մինչև 10 տոկոսի վերադարձ, եթե նկարահանվող ֆիլմերում ՀՀ–ի հանրահռչակման տարրեր առկա լինեն։Նա ավելացրեց, որ այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը և ոլորտում ակտիվացնել տնտեսական գործունեությունը, նպաստել հավելյալ եկամուտերի գեներացմանը, ՀՀ–ում կինոմասնագետների մրցունակության, ինչպես նաև ֆիլմարտադրության բարձրացմանը։Քրիստինե Հարությունյանի «After Dreaming» ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի 75-րդ կինոփառատոնումԱնդրեասյանը նկատեց, որ ֆիլմարտադրության համար ՀՀ բնակլիմայական պայմանները և աշխատաշուկան նպաստավոր են և ոլորտի համար կարող են ապահովել գրավչությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/86/22188687_76:0:827:563_1920x0_80_0_0_c122ce06306b708d25d26f79f5839005.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիլմ, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան
ֆիլմ, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան
ՀՀ–ում ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 %–ի վերադարձի հնարավորություն կլինի
11:52 10.04.2025 (Թարմացված է: 11:59 10.04.2025) Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ֆիլմարտադրության համար ՀՀ բնակլիմայական պայմանները և աշխատաշուկան նպաստավոր են և ոլորտի համար կարող են ապահովել գրավչությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 %–ի վերադարձի հնարավորություն կլինի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019–2024 թթ. կազմել է միջինում 309 մլն դրամ, նույն ժամանակահատվածում ֆիլմարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինը 655 մլն դրամ։
Նախարարի խոսքով` ոլորտում կա հետարքրքվածություն ու պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ` համատեղ ֆիլմարտադրության և ՀՀ–ում ֆիլմեր նկարահանելու համար։
Ասում է` միջազգային փորձն ուսումնասիրելով հասկացել են, որ ֆիմարտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը։
Այդ իսկ պատճառով նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի` օտարերկրյա և հայկական արտադրողները համատեղ, ինչպես նաև ՀՀ–ում ֆիլմ նկարահանելու դեպքում կարող են հայտ ներկայացնել ու հետ ստանալ իրենց կատարած ներդրումների մի մասը։ Միակ պայմանն այն է, որ անհրաժեշտ ամբողջ տեխնիկան և մյուս պարագաները պետք է ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։
Ըստ այդմ` այս եղանակով հնարավոր է վերադարձնել ներդրումների մինչև 25 տոկոսը։ Բացի այդ, կառավարությունը նախատեսում է ներդրումների հավելյալ` մինչև 10 տոկոսի վերադարձ, եթե նկարահանվող ֆիլմերում ՀՀ–ի հանրահռչակման տարրեր առկա լինեն։
«Մեր այս առաջարկը միջազգային շուկայում մեզ ավելի մրցունակ է դարձնում` մյուս երկրների առաջարկի հետ համեմատ։ Խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի կամ արժեքների արտացոլման մասին է, այլ ուղղակիորեն ՀՀ հանրահռչակման։ Այսինքն, Հայաստանին այնպիսի անդրադարձ պետք է լինի, որը արժևորի ու ներկայացնի, տեսանելի դարձնի մերօրյա ՀՀ տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց, արժեքները և այլն։ Սա նաև զբոսաշրջության խթանման և նաև երկրի տեսանելիության բարձրացմանն ուղղված քայլ է»,– ընդգծեց նախարարը։
Նա ավելացրեց, որ այս նախագծով հնարավորություն է ստեղծվում կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, խթանել համատեղ արտադրությունը և ոլորտում ակտիվացնել տնտեսական գործունեությունը, նպաստել հավելյալ եկամուտերի գեներացմանը, ՀՀ–ում կինոմասնագետների մրցունակության, ինչպես նաև ֆիլմարտադրության բարձրացմանը։
Անդրեասյանը նկատեց, որ ֆիլմարտադրության համար ՀՀ բնակլիմայական պայմանները և աշխատաշուկան նպաստավոր են և ոլորտի համար կարող են ապահովել գրավչությունը։