https://arm.sputniknews.ru/20250410/hajastany-despanutjun-kunena-omani-sultanutjunum-nstavajry-maskat-87678278.html
Հայաստանը դեսպանություն կունենա Օմանի Սուլթանությունում, նստավայրը՝ Մասկատ
Հայաստանը դեսպանություն կունենա Օմանի Սուլթանությունում, նստավայրը՝ Մասկատ
Sputnik Արմենիա
Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկել է ընդամենը 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133 մլն 848.5 հազար դրամ: 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T11:04+0400
2025-04-10T11:04+0400
2025-04-10T11:04+0400
օման
դեսպանատուն
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_0:60:3534:2048_1920x0_80_0_0_7c7c0ea75931fb195cb0c32ebdbd4993.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ԵԱՏՄ երկրները և Օմանը կզարգացնեն համագործակցությունը արդյունաբերության ոլորտումՆշվում է, որ հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին օմանական կողմը դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։Նախագծի հեղինակը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է, որը Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկել է ընդամենը 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133 մլն 848.5 հազար դրամ:2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար դոլարին համարժեք 81 մլն 967.8 հազար դրամ:Հայաստանն ու Օմանը քննարկել են ուղիղ չվերթեր ունենալու հարցըՆախագծում նշվում է նաև, որ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ Օմանի Սուլթանությունը տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը:
օման
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_755:0:3486:2048_1920x0_80_0_0_f0709503bc3e551de1f139e514ef1c6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օման, դեսպանատուն, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
օման, դեսպանատուն, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Հայաստանը դեսպանություն կունենա Օմանի Սուլթանությունում, նստավայրը՝ Մասկատ
Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկել է ընդամենը 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133 մլն 848.5 հազար դրամ:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին օմանական կողմը դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։
«Օմանում ՀՀ դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նախագծի հեղինակը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է, որը Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկել է ընդամենը 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133 մլն 848.5 հազար դրամ:
2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար դոլարին համարժեք 81 մլն 967.8 հազար դրամ:
Նախագծում նշվում է նաև, որ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ Օմանի Սուլթանությունը տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը: