https://arm.sputniknews.ru/20250410/baqvum-2020-tvakanic-gerutjan-mej-gtnvvogh-shurj-80-haj-e-anhetacel-siranush-sahakjan-87691097.html
Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանը վստահ է` Ադրբեջանում պահվող հայ գերիների հիմնախնդիրը կապված է հենց բռնի անհետացման խնդրի հետ։ 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T16:03+0400
2025-04-10T16:03+0400
2025-04-10T18:10+0400
հայաստան
ադրբեջան
գերի
հայ
սիրանուշ սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55862920_0:0:1601:901_1920x0_80_0_0_144e8648a66bd00c87faa945cf2b4a30.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։Նրա խոսքով` բռնի անհետացած 80 անձանց խումբը չի նույնանում անհետ կորած անձանց խմբի հետ, քանի որ բռնի անհետացածների դեպքում ստուգված ապացույցներ կան` տեսանյութեր, լուսանկարներ, ականատեսների վկայություններ։Իրավապաշտպանն ընդգծեց, որ այս դեպքերը 2020 թվականին են վերաբերում։ Այդ անձինք որոշ ժամանակ եղել են ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների ֆիզիկական հսկողության ներքո, սակայն հետագայում հայտնի չէ, թե նրանց հետ ինչ է տեղի ունեցել։Հայ գերիների «դատը» Բաքվում. «հարցաքննել» են Արցախի ԱԺ նախագահին«Երկու կանխավարկած կա` և՛ փակ վայրերում պահվելու, և՛ սպանված լինելու հանգամանքը։ Մենք չգիտենք ո՛չ նրանց պահման վայրը, ո՛չ կարգավիճակը, ո՛չ էլ ճակատագիրը, դրա համար էլ նրանք բռնի անհետացածներ են։ Այս 80 անձի մասով բազմաթիվ հարցումներ են եղել թե՛ ՄԱԿ–ի մեխանիզմներից, թե՛ Եվրոպական դատարանի։ Ցավոք մերժողական մոտեցում կա. Ադրբեջանը հղում է կատարում գերիների, անհետ կորածների և բռնի անհետացածների հարցերով զբաղվող իրենց հանձնաժողովին և հերքում այս անձանց գերեվարման կամ անգամ մարմինների, մասունքների Ադրբեջանում գտնվելու հանգամանքը»,– ասաց Սահակյանը։Նման պարագայում, ըստ իրավապաշտպանի, Ադրբեջանը թաքցնում է սեփական հանցագործության հետքերը, քանի որ բռնի անհետացումը ևս պատերազմական հանցագործություն է, նույնիսկ եթե այդ անձինք ողջ են։Նա հիշեցրեց, որ շուրջ 210 հայ է Ադրբեջանից Հայաստան վերադարձվել, ընդ որում` նրանց թվում են նաև մինչև 44-օրյա պատերազմը սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների տիրապետության տակ հայտնված հայերը։ Սահակյանը շեշտեց, որ այս միջադեպերով էլ արձանագրվել են սպանության դեպքեր։Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի դեմ «դատավարության» հերթական նիստը. լուսանկարներ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55862920_14:0:1437:1067_1920x0_80_0_0_c6cb29d4919439d9bab50a24bf255780.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, հայ, սիրանուշ սահակյան
հայաստան, ադրբեջան, գերի, հայ, սիրանուշ սահակյան
Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
16:03 10.04.2025 (Թարմացված է: 18:10 10.04.2025) Իրավապաշտպանը վստահ է` Ադրբեջանում պահվող հայ գերիների հիմնախնդիրը կապված է հենց բռնի անհետացման խնդրի հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։
«Գերիների խնդրին մենք 2 դիտանկյունից ենք մոտենում, որոնցից կարևորագույնը ազատ արձակման հարցն է, բայց մինչ այդ պահման պայմաններն են. պետք է նրանց իրավունքները հարգվեն։ Գերիների հիմնախնդիրը կապված է հենց բռնի անհետացման խնդրի հետ։ Եղել են դեպքեր, երբ շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ Մենք ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակում են մնալ անհայտության մեջ»,– նշեց Սահակյանը։
Նրա խոսքով` բռնի անհետացած 80 անձանց խումբը չի նույնանում անհետ կորած անձանց խմբի հետ, քանի որ բռնի անհետացածների դեպքում ստուգված ապացույցներ կան` տեսանյութեր, լուսանկարներ, ականատեսների վկայություններ։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ այս դեպքերը 2020 թվականին են վերաբերում։ Այդ անձինք որոշ ժամանակ եղել են ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների ֆիզիկական հսկողության ներքո, սակայն հետագայում հայտնի չէ, թե նրանց հետ ինչ է տեղի ունեցել։
«Երկու կանխավարկած կա` և՛ փակ վայրերում պահվելու, և՛ սպանված լինելու հանգամանքը։ Մենք չգիտենք ո՛չ նրանց պահման վայրը, ո՛չ կարգավիճակը, ո՛չ էլ ճակատագիրը, դրա համար էլ նրանք բռնի անհետացածներ են։ Այս 80 անձի մասով բազմաթիվ հարցումներ են եղել թե՛ ՄԱԿ–ի մեխանիզմներից, թե՛ Եվրոպական դատարանի։ Ցավոք մերժողական մոտեցում կա. Ադրբեջանը հղում է կատարում գերիների, անհետ կորածների և բռնի անհետացածների հարցերով զբաղվող իրենց հանձնաժողովին և հերքում այս անձանց գերեվարման կամ անգամ մարմինների, մասունքների Ադրբեջանում գտնվելու հանգամանքը»,– ասաց Սահակյանը։
Նման պարագայում, ըստ իրավապաշտպանի, Ադրբեջանը թաքցնում է սեփական հանցագործության հետքերը, քանի որ բռնի անհետացումը ևս պատերազմական հանցագործություն է, նույնիսկ եթե այդ անձինք ողջ են։
Նա հիշեցրեց, որ շուրջ 210 հայ է Ադրբեջանից Հայաստան վերադարձվել, ընդ որում` նրանց թվում են նաև մինչև 44-օրյա պատերազմը սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների տիրապետության տակ հայտնված հայերը։ Սահակյանը շեշտեց, որ այս միջադեպերով էլ արձանագրվել են սպանության դեպքեր։