https://arm.sputniknews.ru/20250410/aphi-ev-hapki-pvokhgvortsakcutjuny-kajunutjan-apahvovman-erashkhiqn-e-sergej-lebedev-87680488.html
ԱՊՀ–ի և ՀԱՊԿ–ի փոխգործակցությունը կայունության ապահովման երաշխիքն է. Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ–ի և ՀԱՊԿ–ի փոխգործակցությունը կայունության ապահովման երաշխիքն է. Սերգեյ Լեբեդև
Sputnik Արմենիա
ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՊՀ երկրների և ՀԱՊԿ–ի կանոնավոր համատեղ զորավարժությունները վկայում են մարտահրավերներին միասին դիմակայելու` երկրների... 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T11:42+0400
2025-04-10T11:42+0400
2025-04-10T12:18+0400
սերգեյ լեբեդև
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76186559_0:111:1600:1012_1920x0_80_0_0_f04f7e888c0e317d20443bd93b905f0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱՊՀ-ի և ՀԱՊԿ–ի ուժային կառույցների փոխգործակցությունը կայունության ապահովման և տարածաշրջանում հակամարտությունների վտանգի նվազեցման երաշխիքն է: Այս մասին «Союзники. ОДКБ» պարբերականին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ԱՊՀ միջպետական հետախուզման պայմանագրի փոփոխություններին կառավարությունը հավանություն տվեցՆրա համոզմամբ` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի պրոֆիլային կառույցների փոխգործակցության ակտիվացումն ու ընդլայնումը հուսալի գործիք է դառնում տարածաշրջաններում անվտանգության ապահովման և լարվածության նվազման համար։ Նա նշել է, որ ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների զինված ուժերի, արտակարգ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների կանոնավոր համատեղ զորավարժությունները վկայում են գլոբալ և տարածաշրջանային բնույթի մարտահրավերների և սպառնալիքների դեմ համատեղ հանդես գալու երկրների պատրաստակամության մասին։Լեբեդևը նաև նշել է, որ նման միջոցառումները օգնում են վերլուծել իրավիճակը մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ գլոբալ, տարածաշրջանային և տեղեկատվական անվտանգության ապահովման, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների ներքաղաքական իրավիճակի վրա արտաքին գործոնների ազդեցության, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Հուսով ենք, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության. ԱՊՀ գլխավոր քարտուղարՆա նշել է, որ այս թեմաների առարկայական քննարկումը թույլ է տալիս մոտեցնել ազգային դիրքորոշումները միջազգային արդի խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ և համաձայնեցված գիծ տանել միջազգային ասպարեզում՝ հիմնվելով ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների ընդհանուր ըմբռնման վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76186559_8:0:1600:1194_1920x0_80_0_0_98b8f356168727888b461bafb51f4db0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ԱՊՀ–ի և ՀԱՊԿ–ի փոխգործակցությունը կայունության ապահովման երաշխիքն է. Սերգեյ Լեբեդև
11:42 10.04.2025 (Թարմացված է: 12:18 10.04.2025) ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՊՀ երկրների և ՀԱՊԿ–ի կանոնավոր համատեղ զորավարժությունները վկայում են մարտահրավերներին միասին դիմակայելու` երկրների պատրաստակամության մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱՊՀ-ի և ՀԱՊԿ–ի ուժային կառույցների փոխգործակցությունը կայունության ապահովման և տարածաշրջանում հակամարտությունների վտանգի նվազեցման երաշխիքն է: Այս մասին «Союзники. ОДКБ» պարբերականին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա համոզմամբ` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի պրոֆիլային կառույցների փոխգործակցության ակտիվացումն ու ընդլայնումը հուսալի գործիք է դառնում տարածաշրջաններում անվտանգության ապահովման և լարվածության նվազման համար։ Նա նշել է, որ ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների զինված ուժերի, արտակարգ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների կանոնավոր համատեղ զորավարժությունները վկայում են գլոբալ և տարածաշրջանային բնույթի մարտահրավերների և սպառնալիքների դեմ համատեղ հանդես գալու երկրների պատրաստակամության մասին։
«Պաշտպանության և այլ շահագրգիռ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգումը թույլ է տալիս մեր փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնել, նպաստում է տարբեր միասնական համակարգերի կատարելագործմանն ու զարգացմանը՝ նպատակ ունենալով պաշտպանել մեր պետությունների շահերը», – հավելել է նա։
Լեբեդևը նաև նշել է, որ նման միջոցառումները օգնում են վերլուծել իրավիճակը մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես՝ գլոբալ, տարածաշրջանային և տեղեկատվական անվտանգության ապահովման, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների ներքաղաքական իրավիճակի վրա արտաքին գործոնների ազդեցության, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ։
Նա նշել է, որ այս թեմաների առարկայական քննարկումը թույլ է տալիս մոտեցնել ազգային դիրքորոշումները միջազգային արդի խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ և համաձայնեցված գիծ տանել միջազգային ասպարեզում՝ հիմնվելով ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների ընդհանուր ըմբռնման վրա։