00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անցել է դրական մթնոլորտում». Դարչիևը` ՌԴ–ԱՄՆ բանակցությունների մասին

© Sputnik / Алексей Майшев / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Դարչիև
Ալեքսանդր Դարչիև - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2025
Ալեքսանդր Դարչիև
Բաժանորդագրվել
Ռուսական պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հանդիպման մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան, Ստամբուլում ամերիկացի դիվանագետների հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Դարչիևը։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորման վերաբերյալ երկկողմ փորձագիտական խորհրդակցությունների հերթական փուլն անցել է դրական մթնոլորտում և թույլ է տվել առաջ շարժվել այդ խնդրի լուծման հարցում, որն առաջադրել են երկու երկրների նախագահները», - ասել է Դարչիևը:
Նա նշել է, որ կողմերը նոտաներ են փոխանակել, որոնք ամրագրում են ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների անխափան բանկային և ֆինանսական սպասարկման փոխադարձ երաշխիքների մասին պայմանավորվածությունը` ներառյալ Ռուսաստանի Դաշնության վճարումները ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագետների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև նրանց վիզային ձևակերպման հետագա միջոցառումների մասին», – ասել է Դարչիևը:
Նրա խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ դիվանագետները Ստամբուլում նշել են ամերիկյան նախորդ վարչակազմից «ժառանգած» դժգոհությունների առկայությունը, ռուսական կողմը խոսել է դիվանագիտական սեփականությունը ՌԴ-ին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
«Պատվիրակությունների ղեկավարներն արձանագրել են ամերիկյան նախկին վարչակազմից ժառանգություն ստացած լուրջ դժգոհությունների առկայությունը, որոնք անհրաժեշտ է անհապաղ վերացնել վստահության ամրապնդման ու միջպետական լիարժեք կապերի վերականգնման համար», - հայտնել է դիվանագետը:
Ընդգծվել է նաև, որ գործարար կապերի, հասարակությունների և մարդկանց միջև շփումների ընդլայնմանը կնպաստեր Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը:
Դիվանագետը նշել է, որ ստամբուլյան բանակցությունների արդյունքում ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունները աշխատանքներ կտանեն հաջորդ հանդիպման մասով, որի ժամկետները հստակեցվում են:
Հիշեցնենք` Թուրքիայում անցկացված ռուս-ամերիկյան բանակցություններում ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյանը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կոուլտերը: Պատվիրակությունների կազմերում ընդգրկված են նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նույն կազմով պատվիրակությունը բանակցություններ է վարել փետրվարի 27-ին Ստամբուլում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում:
ՌԴ– ն և ԱՄՆ–ն բանտարկյալների փոխանակում են իրականացրել
Լրահոս
0