https://arm.sputniknews.ru/20250410/amn-n-kdadarecni-anorinakan-migrantnerin-pashtpanvogh-qaghaqneri-finansavvorumy-tramp-87704216.html
ԱՄՆ-ն կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող քաղաքների ֆինանսավորումը. Թրամփ
ԱՄՆ-ն կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող քաղաքների ֆինանսավորումը. Թրամփ
Sputnik Արմենիա
Ամերիկյան մի շարք քաղաքներ փետրվարին դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։ 10.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-10T20:50+0400
2025-04-10T20:50+0400
2025-04-10T20:51+0400
ամն
քաղաք
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848677_0:160:3072:1888_1920x0_80_0_0_37f2b1061c83d300bbce2a1874eb1f58.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները փաստաթուղթ են պատրաստում, որը կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող ցանկացած քաղաքի դաշնային ֆինանսավորումը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Այլևս ո՛չ մի քաղաք-ապաստան։ Նրանք պաշտպանում են հանցագործներին, ոչ թե զոհերին: Նրանք խայտառակում են մեր երկիրը, ծաղրի առարկա դարձնում աշխարհում։ Մենք փաստաթղթեր ենք մշակում, որպեսզի դադարեցնենք այն քաղաքների կամ նահանգների դաշնային ֆինանսավորումը, որոնք թույլ են տալիս, որ այդ մահացու թակարդները գոյություն ունենան»,– գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում:Ամերիկյան մի շարք քաղաքներ (օրինակ` Սան Ֆրանցիսկոն) փետրվարին դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված նոր միգրացիոն քաղաքականության հետ: Հայցեր են պատրաստել նաև Սանտա Կլարա և Քինգ շրջանները, ինչպես նաև Նյու Հեյվեն և Պորտլենդ քաղաքները:ԱՄՆ արդարադատության նախարարությունն էլ դատական հայց է ներկայացրել Իլինոյս նահանգի և Չիկագո քաղաքի դեմ՝ պնդելով, որ նրանց օրենսդրությունը խանգարում է ապօրինի միգրանտների դեմ պայքարում Թրամփի վարչակազմի միջոցառումների իրականացմանը:Թրամփը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145%
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848677_172:0:2901:2047_1920x0_80_0_0_1de0346bbc47f0ec48bbf7d528626b78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, քաղաք, դոնալդ թրամփ
ԱՄՆ-ն կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող քաղաքների ֆինանսավորումը. Թրամփ
20:50 10.04.2025 (Թարմացված է: 20:51 10.04.2025) Ամերիկյան մի շարք քաղաքներ փետրվարին դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները փաստաթուղթ են պատրաստում, որը կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող ցանկացած քաղաքի դաշնային ֆինանսավորումը: Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այլևս ո՛չ մի քաղաք-ապաստան։ Նրանք պաշտպանում են հանցագործներին, ոչ թե զոհերին: Նրանք խայտառակում են մեր երկիրը, ծաղրի առարկա դարձնում աշխարհում։ Մենք փաստաթղթեր ենք մշակում, որպեսզի դադարեցնենք այն քաղաքների կամ նահանգների դաշնային ֆինանսավորումը, որոնք թույլ են տալիս, որ այդ մահացու թակարդները գոյություն ունենան»,– գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում:
Ամերիկյան մի շարք քաղաքներ (օրինակ` Սան Ֆրանցիսկոն) փետրվարին դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված նոր միգրացիոն քաղաքականության հետ: Հայցեր են պատրաստել նաև Սանտա Կլարա և Քինգ շրջանները, ինչպես նաև Նյու Հեյվեն և Պորտլենդ քաղաքները:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն էլ դատական հայց է ներկայացրել Իլինոյս նահանգի և Չիկագո քաղաքի դեմ՝ պնդելով, որ նրանց օրենսդրությունը խանգարում է ապօրինի միգրանտների դեմ պայքարում Թրամփի վարչակազմի միջոցառումների իրականացմանը: