https://arm.sputniknews.ru/20250409/ukrainaji-zinuzhy-1-orum-4-angam-grvohel-e-rusastani-energetik-objektnery-pn-87658886.html
Ուկրաինայի զինուժը 1 օրում 4 անգամ գրոհել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտները. ՊՆ
Ուկրաինայի զինուժը 1 օրում 4 անգամ գրոհել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտները. ՊՆ
Sputnik Արմենիա
Նախարարությունը նշել է, որ Կիևը խախտում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները և միակողմանի հարձակումներ է իրականացնում ռուսական էներգետիկ... 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T14:49+0400
2025-04-09T14:49+0400
2025-04-09T14:50+0400
ռուսաստան
ուկրաինա
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39039224_0:77:3071:1805_1920x0_80_0_0_cd7e2e5231e19efe9957eb95d456c372.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինուժը չորս անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Մասնավորապես Կուրսկի մարզում ապրիլի 8-ին` ժամը 08:18-ին, Ուկրաինայի զինված ուժերի դիտավորյալ գնդակոծության հետևանքով լարեր են կտրվել, և անջատվել է «Ռոսսետի Կենտրոն» ԲԲԸ-ի «Կուրսկէներգո» մասնաճյուղի բարձրավոլտ գիծը։ Առանց հոսանքի են մնացել Բոլշեսոլդատսկի շրջանի Բոլշոյե գյուղի սպառողները։Ապրիլի 8-ին` ժամը 13:20-ին, Ուկրաինայի զինված ուժերի դիտավորյալ գնդակոծության հետևանքով անջատվել է «Ռոսսետի Կենտրոն» ԲԲԸ-ի «Կուրսկէներգո» մասնաճյուղի բարձրավոլտ գիծը։ Առանց էլեկտրամատակարարման են մնացել Բելովսկի շրջանի Կամիշնոյե և Կրուպեց գյուղերի սպառողները:Բացի այդ, ապրիլի 8-ին` ժամը 22:39-ին, Զապորոժիեի մարզում Բոտիևյան հողմակայանի վրա ուկրաինական հարվածային ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է հողմային էլեկտրակայանը: Կայանը նվազեցրել է աշխատանքային հզորությունը 3,25 ՄՎտ-ով։Ուկրաինայի զինված ուժերը կրկնակի հարված են հասցրել «Սուջա» գազաչափիչ կայանին. ՌԴ ՊՆՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռոստովի մարզում ապրիլի 9-ին` ժամը 03:50-ին, ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հաղորդալարի վնասման պատճառով անջատվել է «Ռոսսետի Հարավ» ԲԲԸ մասնաճյուղի՝ «Ռոստովէներգո»-ի բարձրավոլտ գիծը: Կամենսկի շրջանում մոտ 400 սպառողներ մնացել են առանց էլեկտրամատակարարման:Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են հրաժարվել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց։Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի՝ էներգետիկ համակարգի վրա հարձակումների առումով։ՌԴ–ն Ուոլցին է փոխանցել այն օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել է Ուկրաինան. Լավրով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39039224_0:0:2731:2048_1920x0_80_0_0_8922b7027e5a4853f344ce5222983a52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, էլեկտրաէներգիա
ռուսաստան, ուկրաինա, էլեկտրաէներգիա
Ուկրաինայի զինուժը 1 օրում 4 անգամ գրոհել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտները. ՊՆ
14:49 09.04.2025 (Թարմացված է: 14:50 09.04.2025) Նախարարությունը նշել է, որ Կիևը խախտում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները և միակողմանի հարձակումներ է իրականացնում ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինուժը չորս անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմը, խախտելով ս.թ. մարտի 18-ից էներգետիկ օբյեկտներին ուղղված հարվածները 30 օրով դադարեցնելու մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակել է միակողմանի հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես Կուրսկի մարզում ապրիլի 8-ին` ժամը 08:18-ին, Ուկրաինայի զինված ուժերի դիտավորյալ գնդակոծության հետևանքով լարեր են կտրվել, և անջատվել է «Ռոսսետի Կենտրոն» ԲԲԸ-ի «Կուրսկէներգո» մասնաճյուղի բարձրավոլտ գիծը։ Առանց հոսանքի են մնացել Բոլշեսոլդատսկի շրջանի Բոլշոյե գյուղի սպառողները։
Ապրիլի 8-ին` ժամը 13:20-ին, Ուկրաինայի զինված ուժերի դիտավորյալ գնդակոծության հետևանքով անջատվել է «Ռոսսետի Կենտրոն» ԲԲԸ-ի «Կուրսկէներգո» մասնաճյուղի բարձրավոլտ գիծը։ Առանց էլեկտրամատակարարման են մնացել Բելովսկի շրջանի Կամիշնոյե և Կրուպեց գյուղերի սպառողները:
Բացի այդ, ապրիլի 8-ին` ժամը 22:39-ին, Զապորոժիեի մարզում Բոտիևյան հողմակայանի վրա ուկրաինական հարվածային ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է հողմային էլեկտրակայանը: Կայանը նվազեցրել է աշխատանքային հզորությունը 3,25 ՄՎտ-ով։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռոստովի մարզում ապրիլի 9-ին` ժամը 03:50-ին, ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հաղորդալարի վնասման պատճառով անջատվել է «Ռոսսետի Հարավ» ԲԲԸ մասնաճյուղի՝ «Ռոստովէներգո»-ի բարձրավոլտ գիծը: Կամենսկի շրջանում մոտ 400 սպառողներ մնացել են առանց էլեկտրամատակարարման:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են հրաժարվել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց։
Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի՝ էներգետիկ համակարգի վրա հարձակումների առումով։