https://arm.sputniknews.ru/20250409/rusastany-zspvatsutjan-kvoch-e-anum-hajastanin-ev-adrbejanin-rd-agn-87656439.html
Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանը պատրաստ է աջակցել գործընկերներին՝ հաղթահարելու մնացած հակասությունները։ 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T13:43+0400
2025-04-09T13:43+0400
2025-04-09T13:50+0400
ռուսաստան
իրինա զախարովա
ադրբեջան
հայաստան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87654537_0:0:1000:562_1920x0_80_0_0_8794b6321215fb49d65b94fba538c942.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով սահմանին տիրող իրավիճակի մասին երկու երկրների պաշտպանության նախարարության հայտարարությունները։Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է գործընկերներին աջակցություն ցուցաբերել մնացած հակասությունների հաղթահարման հարցում ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան:Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրըԴրանից հետո Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի բոլոր հաղորդագրությունները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/09/87654537_113:0:862:562_1920x0_80_0_0_a8e83a788fc4cc5b7869e5251f6f5109.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրինա զախարովա, ադրբեջան, հայաստան, սահման
ռուսաստան, իրինա զախարովա, ադրբեջան, հայաստան, սահման
Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
13:43 09.04.2025 (Թարմացված է: 13:50 09.04.2025) Ռուսաստանը պատրաստ է աջակցել գործընկերներին՝ հաղթահարելու մնացած հակասությունները։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով սահմանին տիրող իրավիճակի մասին երկու երկրների պաշտպանության նախարարության հայտարարությունները։
«Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - հավելեց Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է գործընկերներին աջակցություն ցուցաբերել մնացած հակասությունների հաղթահարման հարցում ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Դրանից հետո Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի բոլոր հաղորդագրությունները։