https://arm.sputniknews.ru/20250409/meqenaneri-pahestamaser-gvoghacvoghnery-sharunakum-en-sev-gvortsy-hh-vostikanapety-dzhgvoh-e-87659361.html
Մեքենաների պահեստամասեր գողացողները շարունակում են «սև գործը». ՀՀ ոստիկանապետը դժգոհ է
Մեքենաների պահեստամասեր գողացողները շարունակում են «սև գործը». ՀՀ ոստիկանապետը դժգոհ է
Sputnik Արմենիա
Մարտի 27–ին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները, ըստ որի` Հայաստանում ավտոպահեստամասերի, այդ թվում՝ մեքենաների գողության համար... 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T15:02+0400
2025-04-09T15:02+0400
2025-04-09T15:02+0400
գողություն
ավտոմեքենա
ավտոպահեստամաս
արամ հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1536/14/15361435_0:157:1498:1000_1920x0_80_0_0_9b206b1ee78bb796c879204d108e6aa0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանում մեքենաների վրայից պահեստամասեր գողացողները շարունակում են մնալ անպատիժ։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ–ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։Նա պատասխանեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրանը Քեյանի այն դիտարկմանը, որ ավտոմեքենաների պահեստամասերի գողությունը մեծ չափերի է հասել, հատկապես «Մազդա» ու «Վոլտ» մակնիշների։Արձագանքելով` Հովհաննիսյանը նշեց, որ տասնյակ խմբեր ունեն հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են անում։ Նրանց մասով ոստիկանությունը գործերը ներկայացնում է նախաքննական մարմին, սակայն տվյալ քաղաքացիները նորից շարունակում են իրենց «սև գործը»։ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս հարցով կա օրենսդրական նախաձեռնություն, որի համահեղինակը նաև ինքն է։Նա նշեց, որ այս նախագիծը դրվել է արդեն շրջանառության մեջ ու շուտով ԱԺ–ում կքննարկվի։ Ըստ այդ նախագծի` տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները կդառնան ավելի որակյալ հանցակազմ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել այդ հանցագործության դեմ։Հիշեցնենք, որ մարտի 27–ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները, ըստ որի` Հայաստանում ավտոպահեստամասերի, այդ թվում՝ մեքենաների գողության համար պատիժները կխստացվեն։Փաստաթղթի համաձայն՝ գողության այս տեսակը ոչ ծանր հանցագործություններից կանցնի միջին ծանրության հանցագործությունների շարքին և կպատժվի 20-50 հազար դրամի չափի տուգանքով, կամ 150-270 ժամյա հասարակական աշխատանքներով, կամ 1-3 տարվա ազատազրկմամբ, կամ 2-5 տարվա ազատազրկմամբ։Նշենք, որ այս խնդիրը բազմաթիվ անգամ է բարձրաձայնվել։ Անցած տարի ՀՀ ՆԳ արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանը ևս դժգոհել էր, որ կան հանցավոր խմբեր, որոնց 10 անգամ բռնել են` ապակիներ, ավտոպահեստամասեր, հայելիներ գողանալու համար, սակայն որոշ ժամանակ անց ազատ են արձակել, ու նույն մարդիկ շարունակել են նույն գողությունը, քանի որ օրենսդրության խստացում չկա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1536/14/15361435_165:0:1498:1000_1920x0_80_0_0_35758ce0922e43241b2b785bfc70780b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գողություն, ավտոմեքենա, ավտոպահեստամաս, արամ հովհաննիսյան
գողություն, ավտոմեքենա, ավտոպահեստամաս, արամ հովհաննիսյան
Մեքենաների պահեստամասեր գողացողները շարունակում են «սև գործը». ՀՀ ոստիկանապետը դժգոհ է
Մարտի 27–ին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները, ըստ որի` Հայաստանում ավտոպահեստամասերի, այդ թվում՝ մեքենաների գողության համար պատիժները կխստացվեն։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանում մեքենաների վրայից պահեստամասեր գողացողները շարունակում են մնալ անպատիժ։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ–ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Նա պատասխանեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրանը Քեյանի այն դիտարկմանը, որ ավտոմեքենաների պահեստամասերի գողությունը մեծ չափերի է հասել, հատկապես «Մազդա» ու «Վոլտ» մակնիշների։
Արձագանքելով` Հովհաննիսյանը նշեց, որ տասնյակ խմբեր ունեն հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են անում։ Նրանց մասով ոստիկանությունը գործերը ներկայացնում է նախաքննական մարմին, սակայն տվյալ քաղաքացիները նորից շարունակում են իրենց «սև գործը»։
«Գիշեր–ցերեկ ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված իրականացնում է ծառայություն, դուրս ենք գալիս գիշերային ժամերին լրացուցիչ ծառայության։ Հայտնաբերված խմբեր տասնյակներով ունենք, որոնց մոտ անընդհատ կրկնվում է նույն գողությունը»,– հայտարարեց ոստիկանապետը։
ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս հարցով կա օրենսդրական նախաձեռնություն, որի համահեղինակը նաև ինքն է։
Նա նշեց, որ այս նախագիծը դրվել է արդեն շրջանառության մեջ ու շուտով ԱԺ–ում կքննարկվի։ Ըստ այդ նախագծի` տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները կդառնան ավելի որակյալ հանցակազմ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել այդ հանցագործության դեմ։
Հիշեցնենք, որ մարտի 27–ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները, ըստ որի` Հայաստանում ավտոպահեստամասերի, այդ թվում՝ մեքենաների գողության համար պատիժները կխստացվեն։
Փաստաթղթի համաձայն՝ գողության այս տեսակը ոչ ծանր հանցագործություններից կանցնի
միջին ծանրության հանցագործությունների շարքին և կպատժվի 20-50 հազար դրամի չափի տուգանքով, կամ 150-270 ժամյա հասարակական աշխատանքներով, կամ 1-3 տարվա ազատազրկմամբ, կամ 2-5 տարվա ազատազրկմամբ։
Նշենք, որ այս խնդիրը բազմաթիվ անգամ է բարձրաձայնվել։ Անցած տարի ՀՀ ՆԳ արդեն նախկին նախարար
Վահե Ղազարյանը ևս դժգոհել էր, որ կան հանցավոր խմբեր, որոնց 10 անգամ բռնել են` ապակիներ, ավտոպահեստամասեր, հայելիներ գողանալու համար, սակայն որոշ ժամանակ անց ազատ են արձակել, ու նույն մարդիկ շարունակել են նույն գողությունը, քանի որ օրենսդրության խստացում չկա։