https://arm.sputniknews.ru/20250409/mak-y-hujs-uni-vor-iran-amn-banakcutjunnery-drakan-hangucalutsum-kunenan-djuzharik-87671741.html
ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ
ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ շփումների և շաբաթ օրը նախատեսված «գրեթե բարձր մակարդակով» հանդիպման մասին։ 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T21:49+0400
2025-04-09T21:49+0400
2025-04-09T21:50+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ստեֆան դյուժարիկ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
միջուկային պայմանագիր
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66326724_0:102:1600:1002_1920x0_80_0_0_4c02b4819cb1b51ab9a245a816d8bb63.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՄԱԿ–ը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջիկա բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։Սպիտակ տան ներկայացուցիչ Կարոլին Լևիտը պարզաբանել է, որ բանակցությունները կանցկացվեն ուղիղ ձևաչափով։ Իր հերթին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ բանակցություններին կմասնակցի Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նույնպես առաջընթացի հույս է հայտնել։ Նրա խոսքով` Մոսկվան ակնկալում է, որ Օմանի միջնորդությամբ կողմերը կկարողանան երկխոսություն սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ռուսաստանը պատրաստ է նպաստել այդ առաջընթացին։Հիշեցնենք, որ Իրանի և վեց երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66326724_68:0:1491:1067_1920x0_80_0_0_f69a7421e84b3a0c961c84e6cca83f61.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ստեֆան դյուժարիկ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային պայմանագիր, բանակցություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ստեֆան դյուժարիկ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային պայմանագիր, բանակցություն
ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան. Դյուժարիկ
21:49 09.04.2025 (Թարմացված է: 21:50 09.04.2025) Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ շփումների և շաբաթ օրը նախատեսված «գրեթե բարձր մակարդակով» հանդիպման մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՄԱԿ–ը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջիկա բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք մեծ հույս ունենք, որ Օմանում կայանալիք բանակցությունները դրական արդյունք կունենան: Կարևոր է, որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական խողովակներն օգտագործեն բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար», – ընդգծել է նա:
Սպիտակ տան ներկայացուցիչ Կարոլին Լևիտը պարզաբանել է, որ բանակցությունները կանցկացվեն ուղիղ ձևաչափով։ Իր հերթին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ բանակցություններին կմասնակցի Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նույնպես առաջընթացի հույս է հայտնել։ Նրա խոսքով` Մոսկվան ակնկալում է, որ Օմանի միջնորդությամբ կողմերը կկարողանան երկխոսություն սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ռուսաստանը պատրաստ է նպաստել այդ առաջընթացին։
Հիշեցնենք, որ Իրանի և վեց երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումից։