https://arm.sputniknews.ru/20250409/hajastani-het-anmijapes-barekam-darnaln-alievn-iratesakan-chi-hamarum-87647818.html
Հայաստանի հետ անմիջապես բարեկամ դառնալն Ալիևն իրատեսական չի համարում
Հայաստանի հետ անմիջապես բարեկամ դառնալն Ալիևն իրատեսական չի համարում
Sputnik Արմենիա
Ալիևն ասել է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում գնդակը հայկական կողմում է։ 09.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-09T10:57+0400
2025-04-09T10:57+0400
2025-04-09T11:24+0400
խաղաղության պայմանագիր
իլհամ ալիև
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82230943_0:0:1600:901_1920x0_80_0_0_714828b6dc89473d17159dbdabc3a0cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ վստահության կառուցման քայլերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Նոր աշխարհակարգի ճանապարհին» համաժողովի ժամանակ:Նրա խոսքով՝ վերջերս մի քանի նման նախաձեռնություններ Բաքվին առաջարկել են վրացի գործընկերները, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։ Որպես նման «փոքր քայլերի» օրինակներից մեկն Ալիևն առաջարկել է լրագրողների փոխայցելությունները։Ալիևն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրին՝ Հայաստանին «կոչ անելով ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:Հավելել է, թե գնդակը հայկական կողմում է։ Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է համագործակցության մեկնարկի ազդանշան դառնալ:Ալիևը նաև նշել է, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու՝ երրորդ կողմերի փորձերը հաջողությամբ չեն պսակվի:Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։Այս ամենին զուգահեռ հայկական կոմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82230943_248:0:1600:1014_1920x0_80_0_0_8e138f7522c4a78c707384c3c5eb5455.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղության պայմանագիր, իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
խաղաղության պայմանագիր, իլհամ ալիև, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Հայաստանի հետ անմիջապես բարեկամ դառնալն Ալիևն իրատեսական չի համարում
10:57 09.04.2025 (Թարմացված է: 11:24 09.04.2025) Ալիևն ասել է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում գնդակը հայկական կողմում է։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ վստահության կառուցման քայլերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Նոր աշխարհակարգի ճանապարհին» համաժողովի ժամանակ:
«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ ։ Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է։ Բայց սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ՝ մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ վերջերս մի քանի նման նախաձեռնություններ Բաքվին առաջարկել են վրացի գործընկերները, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։ Որպես նման «փոքր քայլերի» օրինակներից մեկն Ալիևն առաջարկել է լրագրողների փոխայցելությունները։
Ալիևն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրին՝ Հայաստանին «կոչ անելով ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:
Հավելել է, թե գնդակը հայկական կողմում է։ Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է համագործակցության մեկնարկի ազդանշան դառնալ:
Ալիևը նաև նշել է, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու՝ երրորդ կողմերի փորձերը հաջողությամբ չեն պսակվի:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ
Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության -խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Մարտի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»։ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։
Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց,
թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։
Այս ամենին զուգահեռ հայկական կոմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։