00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագաուզիայի ղեկավարի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

Բաժանորդագրվել
Եվգենյա Գուցուլը ձերբակալվել է մարտի 25-ին Քիշնևի օդանավակայանում, այնուհետև ենթարկվել է 20-օրյա կալանքի:
Փոխվել է Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի խափանման միջոցը՝ նա ենթարկվել է տնային կալանքի։ Այս մասին հայտնում է Sputnik Մոլդովան։
Գագաուզիայի ղեկավարը ձերբակալվել է մարտի 25-ին Քիշնևի օդանավակայանում, այնուհետև ենթարկվել է 20-օրյա կալանքի: Մոլդովայի դատախազությունը նման որոշումը պատճառաբանել է արդարադատությունից քաղաքական գործչի խուսափելու կասկածով: Գուցուլը հերքել է այդ փաստարկները՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ արդեն մեկ տարի է՝ կանոնավոր կերպով հաճախում է դատական նիստերին` միաժամանակ պարբերաբար գործուղվելով արտասահման։
«Ես կտեսնեմ ընտանիքիս և երեխաներիս», – այսպես է արձագանքել Գուցուլը դատարանի նոր որոշմանը:
Նա լրագրողներին հայտնել է, որ երկու շաբաթ շարունակ ապօրինի պահվել է թիվ 13 բանտում։
«Հուսով եմ, որ դատախազները հասկանում են իրենց սխալը, և իմ ապօրինի ձերբակալման և կալանքի այս գործընթացի բոլոր մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն », – ասել է Գագաուզիայի ղեկավարը:
Նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր աջակիցներին:
«Շատ շնորհակալ եմ իմ պաշտպաններին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ: Գագաուզիա, առա’ջ»,- ասել է ինքնավարության ղեկավարը:
Գուցուլը խոստացել է շարունակել պայքարը։
«Ե՛վ դատախազությունը, և՛ իրավապահ մարմինները գործել են բացառապես քաղաքական շարժառիթներով։ Նույնիսկ տնային կալանքն է լուրջ սահմանափակում, իսկ Գագաուզիան սպասում է ինձ, իմ աշխատանքին ու ներկայությանը։ Մենք շարունակելու ենք պայքարել հանուն արդարության», – ասել է նա։
Դատարանի շենքի հարակից փողոցում Գագաուզիայի ղեկավարի կողմնակիցները, տեղեկանալով դատարանի որոշման մասին, սկսել են վանկարկել «Հաղթանա՛կ»։
Հիշեցնենք, որ Եվգենիա Գուցուլի դեմ հարուցվել է 2 քրեական գործ՝ անցյալ տարի լուծարված «Շոր» կուսակցության ֆինանսավորման և 2023 թվականին Գագաուզիայի ընտրություններում ընտրական հիմնադրամի կառավարման խախտումների վերաբերյալ։ Գուցուլի նախնական կալանքի ժամկետը լրանում է ապրիլի 14-ին:
Լրահոս
0