00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
11 ր
Ուղիղ եթեր
09:45
16 ր
Ուղիղ եթեր
10:01
10 ր
Ուղիղ եթեր
10:12
49 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցություններին կմասնակցեն Իրանի արտգործնախարարը և Թրամփի հատուկ բանագնացը. ԶԼՄ

© Photo : official site of IRNAГлава МИД Ирана Аббас Аракчи
Глава МИД Ирана Аббас Аракчи - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2025
Բաժանորդագրվել
Բանակցությունները կանցկացվեն Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսաիդիի միջնորդությամբ, քանի որ կողմերի միջև ուղիղ երկխոսությունը բացառվում է։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև կայանալիք միջնորդավորված բանակցություններին կմասնակցեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Տեղեկությունը հայտնում է «Nour News» գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Բանակցությունները կանցկացվեն Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսաիդիի միջնորդությամբ, քանի որ կողմերի միջև ուղիղ երկխոսությունը բացառվում է։ Արաղչին և Ուիտկոֆը հանդես կգան որպես գլխավոր բանակցողներ:
Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Օմանում բարձր մակարդակով միջնորդավորված բանակցություններ անցկացնելու համար:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանին սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե այդ երկրի հետ համաձայնություն ձեռք չբերվի: Միևնույն ժամանակ նա բազմիցս ընդգծել է, որ կնախընտրեր կնքել «վերիֆիկացված» միջուկային գործարք, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ: Մարտին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և կրկին բանակցությունների պատրաստակամություն հայտնել՝ մատնանշելով երկու հնարավոր ուղի՝ դիվանագիտական և ռազմական: «Axios» կայքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նամակում նոր գործարքի կնքման ժամկետ է նշվել երկու ամիսը։
Թրամփի նամակի պատասխանը փոխանցվել է մարտի 27-ին Օմանի միջոցով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը բացառում է ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ երկխոսության հնարավորություն դիտարկելով միայն երրորդ երկրների մասնակցությամբ:
Իրանի և 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։
2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին
Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ
Լրահոս
0