https://arm.sputniknews.ru/20250408/ajs-taratsqy-petq-e-spasarki-erevani-avtvobusy-prvoshjancinery-krkin-tshanaparh-en-pakel-87605720.html
Այս տարածքը պետք է սպասարկի Երևանի ավտոբուսը. պռոշյանցիները կրկին ճանապարհ են փակել
Այս տարածքը պետք է սպասարկի Երևանի ավտոբուսը. պռոշյանցիները կրկին ճանապարհ են փակել
Sputnik Արմենիա
Քաղաքացիները պնդում են, որ պայքարում են իրենց ազատ տեղաշարժի իրավունքի համար։ 08.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-08T09:35+0400
2025-04-08T09:35+0400
2025-04-08T10:38+0400
հայաստան
ճանապարհ
ավտոբուս
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/08/87605224_0:0:1280:720_1920x0_80_0_0_af321ca61d3ed3d78d16b5f00e99b1c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Պռոշյանցիները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը և շարունակում են պահանջել, որ իրենց տարածքն էլ սպասարկի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն։Նա հավելեց` Ավինյանի հետ հանդիպում են ակնկալում։Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պռոշյանի բնակիչները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը
Sputnik Արմենիա
Պռոշյանի բնակիչները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը
2025-04-08T09:35+0400
true
PT0M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/08/87605224_161:0:1121:720_1920x0_80_0_0_8d325df04f02f8e196098f8559d3e861.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ճանապարհ, ավտոբուս, բողոքի ակցիա, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ճանապարհ, ավտոբուս, բողոքի ակցիա, видео, տեսանյութ, տեսանյութեր
Այս տարածքը պետք է սպասարկի Երևանի ավտոբուսը. պռոշյանցիները կրկին ճանապարհ են փակել
09:35 08.04.2025 (Թարմացված է: 10:38 08.04.2025) Քաղաքացիները պնդում են, որ պայքարում են իրենց ազատ տեղաշարժի իրավունքի համար։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Պռոշյանցիները կրկին փակել են Երևան–Աշտարակ ճանապարհը և շարունակում են պահանջել, որ իրենց տարածքն էլ սպասարկի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն։
«Մենք պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, որպեսզի Երևան քաղաքի ավտոբուսը սպասարկի այս տարածքը, այն պետք է հասնի մինչև Պռոշյան ու հետադարձ անի։ Մենք պայքարում ենք մեր ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար։ Եթե խախտում են այդ իրավունքը, մենք էլ մյուսների տեղաշարժի իրավունքը կխախտենք ու թույլ չենք տա` գործի այս խճուղին»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա հավելեց` Ավինյանի հետ հանդիպում են ակնկալում։
Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը
փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։