00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
50 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թող Սուրբ Աստվածածինը հայ կանանց համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված. Գարեգին Բ

© Photo : Screenshot / Shoghakat TVՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2025
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը հայրապետական օրհնություն ու բարեմաղթանքներն է հղել համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորապես` մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը սուրբ Աստվածածնի ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց»,–ասված է ուղերձում։
Վեհափառը հիշեցրել է, որ ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը։ Այն դարձել է աստվածանվիրումի երանելի վկայություն և բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։
«Այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը հայ մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված»,– ասված է կաթողիկոսի ուղերձում։
Գարեգին Երկրորդը նաև հայցել է Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը, որպեսզի Տերը իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարօր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին և օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը։
Լրահոս
0