00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
12:49
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:17
42 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:16
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Крутой разворот: как война повлияла на образ героя Отечества
15:04
23 ր
Исторический ликбез
Суворов и Великая Отечественная война
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի իշխանությունը և ընդդիմությունը միմյանց մեղադրել են Արևմուտքին ծառայելու մեջ

© Getty Images / Berkman Ulutin/ dia images via Getty ImagesՍտամբուլ. բողոքի ակցիաներ
Ստամբուլ. բողոքի ակցիաներ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2025
Ստամբուլ. բողոքի ակցիաներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում ընդդիմության բողոքի ցույցերը շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հեռակա բանավեճ է ծավալվել Թուրքիայի իշխանությունների և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության միջև։
Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից թույլտվություն է ստացել Էքրեմ Իմամօղլուին (պաշտոնանկ արված Ստամբուլի քաղաքապետ - խմբ.) կալանավորելու վերաբերյալ:
Կուսակցության նախագահը զգուշացրել է, որ հաջորդ ընտրություններին ո՛չ Թրամփը, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն փրկի «խունտային» (այդպես է նա անվանել Թուրքիայի ներկայիս ղեկավարությանը)։
«Ասում եմ խունտայի ղեկավար` Էրդողանին։ Ո՛չ Ամերիկան, ո՛չ Թրամփը ձեզ չեն փրկի մեզնից մոտակա ընտրությունների ժամանակ», – ասել է Օզելը։
Էրդողանին պաշտպանել են նախարարները։ Մասնավորապես Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հենց Օզելն է լեգիտիմություն փնտրում քվեատուփերից դուրս և փորձում քաղաքականություն ձևավորել փողոցներում։
«Հենց Օզելն է շաբաթներ շարունակ հույս ունեցել, որ կօգնեն օտար տերությունները, օտարերկրյա մայրաքաղաքներին աղաչել է աջակցել՝ ասելով. «Մենք մեզ լքված ենք զգում»: Հենց Օզելն է փորձում կոռուպցիայի մասին գործը հերոսական պատմության վերածել», – գրել է Ֆիդանը X սոցցանցում։
Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան իր հերթին հայտարարել է, որ նախագահին և կառավարությանը «խունտա» անվանելը նշանակում է թիրախավորել «ժողովրդի կամքն ու ժողովրդավարությունը»։
«Սա անմիջական վիրավորանք է ազգին», – հայտարարել է Երլիկայան՝ մեղադրելով կուսակցությանը երկրից դուրս աջակցություն գտնելու փորձերի մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել մարտի 19-ին Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո, որին մեղադրել են կոռուպցիայի մեջ։ Հնարավոր արտահերթ ընտրություններում Էրդողանի գլխավոր հակառակորդներից մեկը համարվող քաղաքական գործիչը ավելի ուշ կալանավորվել ու հեռացվել էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։ Նրանից բացի, հետաքննության տակ են քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ։ Չնայած հանրահավաքների արգելքին, Իմամօղլուի աջակցությանն ուղղված ցույցերը շարունակվում են։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ մտադիր չէ հանձնվել իշխանությունների ճնշումների ներքո։
Լրահոս
0