00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանները բողոքարկել են Էքրեմ Իմամօղլուի կալանքը. ԶԼՄ

© Photo : Public domain / Orhan Erkılıç / Ekrem İmamoğlu Էքրեմ Իմամօղլու
Էքրեմ Իմամօղլու - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանները պահանջել են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված Էքրեմ Իմամօղլուին։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված Էքրեմ Իմամօղլուի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորման որոշումը։ Տեղեկությունը հայտնում է «T24» հեռուստաալիքը։
«Իմամօղլուի փաստաբանները նրա կալանքի դեմ բողոք են ներկայացրել Ստամբուլի քրեական գործերով 10-րդ դատական պալատ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանները հայտարարել են, որ հետաքննության ընթացքում անօրինություններ են արձանագրվել, և պահանջել են ազատ արձակել իրենց պաշտպանյալին:
Հիշեցնենք` Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին մարտի 19-ին, երբ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով։ Ակցիաներն ակտիվացան մարտի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։
Ի՞նչ կշահի ՀՀ–ն Թուրքիայում քաղաքական իրավիճակի փոփոխությունից. թուրքագետի դիտարկումները
Լրահոս
0