https://arm.sputniknews.ru/20250407/hh-rd-mshakutajin-hamagvortsakcutjuny-kkhvorana-kgms-nakhararn-yndunel-e-shvidkvojin-87596272.html
ՀՀ-ՌԴ մշակութային համագործակցությունը կխորանա. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Շվիդկոյին
ՀՀ-ՌԴ մշակութային համագործակցությունը կխորանա. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Շվիդկոյին
Sputnik Արմենիա
Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ Հայաստանն ավելի լայն ներկայացվածություն պետք է ունենա ՌԴ-ում նախատեսված «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը՝ հաշվի առնելով... 07.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-07T18:24+0400
2025-04-07T18:24+0400
2025-04-07T18:24+0400
միխայիլ շվիդկոյ
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ժաննա անդրեասյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
մշակույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87594601_0:94:1800:1107_1920x0_80_0_0_26408f3096aa334a2fcabea8c3d33f39.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը:Նախարարն առանձնակի անդրադարձել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Մոսկվայի մյուզիքլի թատրոնի համագործակցությամբ իրականացված «Փրայմ թայմ» մյուզիքլի առաջնախաղին, որը համախմբել է տարբեր երկրների արվեստագետների։ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանի և Ռուսաստանի օպերային թատրոնների և թատերախմբերի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև երկու պետությունների համատեղ երիտասարդական օպերային ծրագրերը:Հանդիպման ընթացքում նշվել է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև փոխգործակցության մասին, որի շրջանակում իրականացվել են երկկողմ այցելություններ, հյուրախաղեր։ Ապահովվել է մասնակցություն թատերական փառատոներին, ինչպես նաև Հայաստանում անցկացվել են վարպետության դասեր և սեմինարներ թատերական գործիչների համար:ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կինոոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին, կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի կինոֆոնդերի միջև համագործակցությամբ հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման համատեղ աշխատանքների կազմակերպումը:Կողմերն անդրադարձելել են նաև երկու երկրների ստեղծագործական բուհերի, մասնավորապես՝ պարարվեստի ուսումնարանների, Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՎԳԻԿ-ի, ՌԱՏԻ-ի (ԳԻՏԻՍ), ինչպես նաև երկու երկրների կոնսերվատորիաների միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն խորացնելու հնարավորություններին:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2025 թվականի աշնանը ՌԴ-ում կայանալիք «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը վերաբերող կազմակերպչական հարցեր:Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև մշակութային համագործակցության մեծ ներուժը: Նա նշել է՝ Հայաստանն ավելի լայն ներկայացվածություն պետք է ունենա ՌԴ-ում նախատեսված «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը, հաշվի առնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ռուսաստանյան հանրության մեծ հետաքրքրությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87594601_100:0:1700:1200_1920x0_80_0_0_413b6dddc41406c58f27ca8b5d64894d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ շվիդկոյ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ժաննա անդրեասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), մշակույթ
միխայիլ շվիդկոյ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ժաննա անդրեասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), մշակույթ
ՀՀ-ՌԴ մշակութային համագործակցությունը կխորանա. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Շվիդկոյին
Միխայիլ Շվիդկոյը նշել է, որ Հայաստանն ավելի լայն ներկայացվածություն պետք է ունենա ՌԴ-ում նախատեսված «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ռուսաստանյան հանրության մեծ հետաքրքրությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը:
Նախարարն առանձնակի անդրադարձել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Մոսկվայի մյուզիքլի թատրոնի համագործակցությամբ իրականացված
«Փրայմ թայմ» մյուզիքլի առաջնախաղին, որը համախմբել է տարբեր երկրների արվեստագետների։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանի և Ռուսաստանի օպերային թատրոնների և թատերախմբերի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև երկու պետությունների համատեղ երիտասարդական օպերային ծրագրերը:
Հանդիպման ընթացքում նշվել է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև փոխգործակցության մասին, որի շրջանակում իրականացվել են երկկողմ այցելություններ, հյուրախաղեր։ Ապահովվել է մասնակցություն թատերական փառատոներին, ինչպես նաև Հայաստանում անցկացվել են վարպետության դասեր և սեմինարներ թատերական գործիչների համար:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կինոոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին, կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի կինոֆոնդերի միջև համագործակցությամբ հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման համատեղ աշխատանքների կազմակերպումը:
Կողմերն անդրադարձելել են նաև երկու երկրների ստեղծագործական բուհերի, մասնավորապես՝ պարարվեստի ուսումնարանների, Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՎԳԻԿ-ի, ՌԱՏԻ-ի (ԳԻՏԻՍ), ինչպես նաև երկու երկրների կոնսերվատորիաների միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն խորացնելու հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2025 թվականի աշնանը ՌԴ-ում կայանալիք «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը վերաբերող կազմակերպչական հարցեր:
Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև մշակութային համագործակցության մեծ ներուժը: Նա նշել է՝ Հայաստանն ավելի լայն ներկայացվածություն պետք է ունենա ՌԴ-ում նախատեսված «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը, հաշվի առնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ռուսաստանյան հանրության մեծ հետաքրքրությունը: