https://arm.sputniknews.ru/20250407/ete-amn-n-hamadzajni-banakcutjunnerin-dranq-kanckacven-omani-mijvocvov-irani-agn--87586997.html
Եթե ԱՄՆ–ն համաձայնի բանակցություններին, դրանք կանցկացվեն Օմանի միջոցով․ Իրանի ԱԳՆ
Եթե ԱՄՆ–ն համաձայնի բանակցություններին, դրանք կանցկացվեն Օմանի միջոցով․ Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ներկա պահին Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն Թեհրանը բաց է երկխոսության համար։ 07.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-07T16:15+0400
2025-04-07T16:15+0400
2025-04-07T16:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
իսմայիլ բաղայի
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83126160_0:0:1030:580_1920x0_80_0_0_48e264c6bcac11a5e9e3a5b210ab6202.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Իրանը Օմանը դիտարկում է որպես հնարավոր միջնորդ` ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցություններ սկսելու դեպքում։ Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ բանակցությունների նախորդ փուլերում Մասկատն արդեն կարևոր դեր է խաղացել և մնում է միջնորդի դերի առանցքային թեկնածուներից մեկը:Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ ներկա պահին Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն ընթանում, բայց Թեհրանը բաց է միջնորդավորված երկխոսության համար:Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. դեսպանը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին լուրերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանին սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե այդ երկրի հետ համաձայնություն ձեռք չբերվի: Միևնույն ժամանակ, նա բազմիցս ընդգծել է, որ կնախընտրեր կնքել «վերիֆիկացված» միջուկային գործարք, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ: Մարտին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում կրկին բանակցությունների պատրաստակամություն է հայտնել՝ մատնանշելով երկու հնարավոր ուղի՝ դիվանագիտական և ռազմական: Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նամակում նոր գործարքի կնքման ժամկետ է նշվել երկու ամիսը։Իրանը և ՌԴ-ն քննարկել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ կապված իրավիճակըԱՄՆ-ի դիմումի պատասխանը փոխանցվել է մարտի 27-ին՝ Օմանի միջոցով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը բացառում է ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ որպես երկխոսության հնարավորություն նշելով միայն երրորդ երկրների մասնակցությամբ գործընթացը: Իրանի և 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։ 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83126160_0:0:1030:774_1920x0_80_0_0_4d85ec3fdd468d7903c26adde3355912.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, արտաքին գործերի նախարարություն (ագն), իսմայիլ բաղայի, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, արտաքին գործերի նախարարություն (ագն), իսմայիլ բաղայի, աբբաս արաղչի
Եթե ԱՄՆ–ն համաձայնի բանակցություններին, դրանք կանցկացվեն Օմանի միջոցով․ Իրանի ԱԳՆ
16:15 07.04.2025 (Թարմացված է: 16:29 07.04.2025) Ներկա պահին Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն Թեհրանը բաց է երկխոսության համար։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Իրանը Օմանը դիտարկում է որպես հնարավոր միջնորդ` ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցություններ սկսելու դեպքում։ Ինչպես հայտնում է
IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ բանակցությունների նախորդ փուլերում Մասկատն արդեն կարևոր դեր է խաղացել և մնում է միջնորդի դերի առանցքային թեկնածուներից մեկը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ ներկա պահին Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն ընթանում, բայց Թեհրանը բաց է միջնորդավորված երկխոսության համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանին սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե այդ երկրի հետ համաձայնություն ձեռք չբերվի: Միևնույն ժամանակ, նա բազմիցս ընդգծել է, որ կնախընտրեր կնքել «վերիֆիկացված» միջուկային գործարք, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ:
Մարտին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում կրկին բանակցությունների պատրաստակամություն է հայտնել՝ մատնանշելով երկու հնարավոր ուղի՝ դիվանագիտական և ռազմական: Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նամակում նոր գործարքի կնքման ժամկետ է նշվել երկու ամիսը։
ԱՄՆ-ի դիմումի պատասխանը փոխանցվել է մարտի 27-ին՝ Օմանի միջոցով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը բացառում է ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ որպես երկխոսության հնարավորություն նշելով միայն երրորդ երկրների մասնակցությամբ գործընթացը:
Իրանի և 6 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների վերացում։
2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից՝ ներառյալ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումը։