https://arm.sputniknews.ru/20250407/erevanum-arandznaki-dazhanutjamb-katarvats-spanutjuny-bacahajtvel-e-4-andz-e-kalanavvorvel-87598332.html
Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվել է․ 4 անձ է կալանավորվել
Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվել է․ 4 անձ է կալանավորվել
Sputnik Արմենիա
Կալանավորվածներից երկուսը հայր ու որդի են։ 07.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-07T19:25+0400
2025-04-07T19:25+0400
2025-04-07T19:26+0400
հայաստան
երևան
սպանություն
մետաղադրամ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87597354_0:0:2005:1128_1920x0_80_0_0_640c2c3e1ff8218f099d58b534bed8ac.jpg
Երևանի Արաբկիր վարչական շրջանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվել է, 4 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը, որտեղ միայնակ ապրել է 54–ամյա Մարատ Սուվորովը։ Նա զբաղվել է թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։Իրավապահները պարզել են, որ Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ն և 35-ամյա Արամ Օ․-ն դեռևս 2024 թ. ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին՝ վաճառելու նպատակով։ Նրանք տեղեկացել են, որ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով այս անձինք դիմել են Երևանի բնակիչ 28–ամյա Հարութ Կ․–ին, որն էլ փոխանցել է հասցեն։Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Սահյան փողոցի մոտակայքում Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են արել, քանի որ տարածքը մարդաշատ է եղել:58-ամյա Վահրամ Ա․–ն դիմել է նաև իր 38–ամյա որդու օգնությանը։ Իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու համար 2025 թ. մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օ․-ն, Վահրամ Ա․-ն և նրա որդին գնացել են Սուվորովի առանձնատուն, սպանել նրան, այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ և այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Ա․-ի որդին եղել է ավտոմեքենայում։Դեպքի հաջորդ օրը Արամ Օ․-ն և Սուվորովի հասցեն հայտնած Հարութ Կ․-ն մեկնել են Տավուշի մարզ՝ սահմանը հատելու և գողոնը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով, սակայն չեն հասցրել. ձերբակալվել ու տեղափոխվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) Երևան քաղաքի վարչություն:Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև Վահրամ Ա․-ի և նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք ևս հայտնաբերվել ու ձերբակալվել են։Չորսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, կալանավորվել են և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։Վահրամ Ա․-ի որդուն և Հարութ Կ․-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։Չարենցավանի սպանության դեպքով 2 ձերբակալված կա. հայտնի է` ով է առաջինը հարվածել դանակով
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87597354_250:0:1755:1129_1920x0_80_0_0_637442564d8eff576e86a2531f641a50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, սպանություն, մետաղադրամ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, սպանություն, մետաղադրամ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվել է․ 4 անձ է կալանավորվել
19:25 07.04.2025 (Թարմացված է: 19:26 07.04.2025) Կալանավորվածներից երկուսը հայր ու որդի են։
Երևանի Արաբկիր վարչական շրջանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը բացահայտվել է, 4 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը, որտեղ միայնակ ապրել է 54–ամյա Մարատ Սուվորովը։ Նա զբաղվել է թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։
Ոստիկանները 54–ամյա տղամարդու դին գտել են կապկպված, մարմնի վրա` մի քանի տասնյակ կտրած–ծակած վնասվածքներ։
Իրավապահները պարզել են, որ Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ն և 35-ամյա Արամ Օ․-ն դեռևս 2024 թ. ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին՝ վաճառելու նպատակով։ Նրանք տեղեկացել են, որ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:
Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով այս անձինք դիմել են Երևանի բնակիչ 28–ամյա Հարութ Կ․–ին, որն էլ փոխանցել է հասցեն։
Վահրամ Ա․-ն և Արամ Օ․-ն Սահյան փողոցի մոտակայքում Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են արել, քանի որ տարածքը մարդաշատ է եղել:
58-ամյա Վահրամ Ա․–ն դիմել է նաև իր 38–ամյա որդու օգնությանը։ Իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու համար 2025 թ. մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օ․-ն, Վահրամ Ա․-ն և նրա որդին գնացել են Սուվորովի առանձնատուն, սպանել նրան, այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ և այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Ա․-ի որդին եղել է ավտոմեքենայում։
Դեպքի հաջորդ օրը Արամ Օ․-ն և Սուվորովի հասցեն հայտնած Հարութ Կ․-ն մեկնել են Տավուշի մարզ՝ սահմանը հատելու և գողոնը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով, սակայն չեն հասցրել. ձերբակալվել ու տեղափոխվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) Երևան քաղաքի վարչություն:
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաև Վահրամ Ա․-ի և նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք ևս հայտնաբերվել ու ձերբակալվել են։
Չորսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, կալանավորվել են և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։
Արամ Օ․-ին և Վահրամ Ա․-ին ներկայացվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանությամբ սպանություն և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։
Վահրամ Ա․-ի որդուն և Հարութ Կ․-ին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։