00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատավարձերի աճի մակարդակով զվարճանքի ոլորտը Հայաստանում մնում է առաջատարների շարքում

© Sputnik / Aram GareginyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2025
Բաժանորդագրվել
Զվարճանքի ոլորտում աշխատավարձերն աճել են 16,2%-ով՝ զիջելով միայն ագրարային հատվածին: Շինարարության վրա աշխատանքի վարձատրությունը դեռ կասկածներ է առաջացնում ստվերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Զվարճանքի ոլորտը (ներառյալ խաղային բիզնեսը) 2025թ. փետրվարի դրությամբ աշխատավարձերի մակարդակով Հայաստանում շարունակում է մնալ առաջատարների շարքում: Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, այս ոլորտում միջին աշխատավարձը կազմել է մոտ 513,5 հազար դրամ (1 307 դոլար)՝ տարվա ընթացքում ավելանալով 16,2 %-ով (այստեղ և ստորև՝ համեմատած 2024 թվականի փետրվարի հետ)։ Աշխատավաարձերն ավելի արագ աճել են միայն ագրարային հատվածում (24,5%-ով), բայց բացարձակ թվերով դրանք նախկինի պես այնքան էլ մեծ չեն։ Այս ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 207,3 հազար դրամ (527 դոլար)։
Հանրապետությունում միջին աշխատավարձն աճել է մոտ 4,1 %-ով՝ հասնելով 284,5 հազար դրամի (724 դոլար) կամ «մաքուր» 207,9 հազար դրամի (529 դոլար): Համապատասխանաբար, զվարճանքի ոլորտի աշխատակիցների մաքուր աշխատավարձը միջինում կազմել է 376,6 հազար (958 դոլար), իսկ ագրարային ոլորտի ընկերությունների աշխատավարձը՝ 150 հազար (382 դոլար):
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ չնայած խաղային ընկերությունների հարկումը վերջին 2-3 տարիների ընթացքում զգալիորեն աճել է, բայց այդ բիզնեսը դեռ ակտիվ է, և սեփականատերերը պատրաստ են ներգրավել աշխատակիցների՝ բարձրացնելով նրանց աշխատավարձերը:
Գյուղոլորտում աշխատավարձերը կարող էին աճել ի հաշիվ նոր ինտենսիվ այգիների և տոհմային կենդանիների ֆերմաների, որոնք բացվում են պետական աջակցության ծրագրերով (վարկերի կամ լիզինգի տոկոսների սուբսիդիաներով):

Ամենաշատը վճարում են այնտեղ, որտեղ նախկինում էին վճարում

Առաջատար ոլորտները աշխատավարձերի մակարդակով մնացել են նույնը, ինչ նախկինում։ Առաջին տեղում ՏՏ ոլորտն է՝ 1 մլն 102,4 հազար դրամ միջին աշխատավարձով (2 805 դոլար, «մաքուրը»՝ 2 066 դոլար)։ Մեկ տարվա ընթացքում դրանց մակարդակը գրեթե չի փոխվել (նվազել է 0,5%-ով): Այսպիսով, 2022-23 թվականներին ՀՀ եկած ռուս ծրագրավորողների մի մասի հեռանալուց հետո աշխատավարձերը որոշակի մակարդակի վրա կանգ են առել (չնայած ավելի բարձր են, քան մինչև 2022 թվականի փետրվարը)։
Երկրորդ տեղում ֆինանսական հատվածն է՝ 817,3 հազար դրամ (2 805 դոլար, «մաքուր»՝ 1 538 դոլար)։ Մեկ տարվա ընթացքում այստեղ աշխատավարձերը փոքր-ինչ նվազել են (4,3%-ով), բայց ավելի վաղ՝ 2023-24 թվականներին, զգալիորեն աճել են (բանկերը, ապահովագրական և ներդրումային ընկերությունները լավ աշխատողների համար մրցակցում են և ՛ միմյանց, և ՏՏ ՛ ընկերությունների հետ)։
Երրորդ տեղում լեռնահանքային հատվածն է, որտեղ աշխատավարձերը փոքր-ինչ աճել են (5,2 %-ով)՝ կազմելով 496,1 հազար դրամ (1 262 դոլար, «մաքուր»՝ 933 դոլար):

Շինարարությունը կրկին զարմացնում է

Շինարարության ոլորտում աշխատավարձերը նվազել են 1,8%-ով, և դա չնայած շարունակական ակտիվությանը (ի հաշիվ բնակարանաշինության, որը մեծապես հարկային արտոնություններ է ստանում): Այս ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 250,8 հազար դրամ կամ 638 դոլար («մաքուր»՝ 465 դոլար)։ Պետք է հաշվի առնել, որ շինարարության մեջ տարածված է ոչ ֆորմալ վճարումը (աշխատավարձի մի մասը կարող է տրվել պաշտոնապես, մի մասը՝ այսպես կոչված «սևով», առանց հաշվապահական հաշվառման)։
Պետական հատվածում (բացառությամբ առողջապահության և մշակույթի ոլորտների) աշխատավարձերը նվազել են 6,1 %-ով՝ կազմելով 339,5 հազար դրամ (864 դոլար, «մաքուր»՝ 634 դոլար): Այս տարի կառավարությունը խստացրել է բյուջեի խնայողությունները, ինչը կարող է ազդել աշխատողների պարգևավճարների կրճատման վրա:
Ամենացածր աշխատավարձերը մնում են ռեստորանահյուրանոցային ոլորտում՝ 143 հազար դրամ (364 դոլար, «մաքուր»՝ 259 դոլար), թեև մեկ տարում այդ վճարումներն աճել են 5 %-ով։ Պետք է նկատի առնել, որ այստեղ, ինչպես շինարարության մեջ, «սև» վճարումը տարածված է, ըստ այդմ՝ իրական աշխատավարձը կարող է ավելի բարձր լինել:
Լրահոս
0