00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի նախագահի հրամանագիրը չի կարող հիմք համարվել ԼՂ հարցը փակելու համար. ՀՀԿ

© Sputnik / Asatur YesayantsՀՀԿ
ՀՀԿ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2025
ՀՀԿ
Բաժանորդագրվել
ՀՀԿ գործադիր մարմինը նշել է, որ Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո ԼՂ հակամարտության լուծման բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահի հրամանագիրը չի կարող հիմք համարվել Լեռնային Ղարաբաղի հարցը փակելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմինը։
«Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի նախագահի հրամանագիրը չունի իրավական ուժ և թե՛ հակամարտության կողմերի, թե՛ միջազգային հանրության համար չի կարող հիմք համարվել Արցախի հարցը փակելու և Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված համարելու համար»,– ասված է հայտարարության մեջ։
ՀՀԿ–ից նշում են, որ Արցախի բռնի հայաթափումը, որն իրականացվեց Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի վարչախմբի անուղղակի հանցակցությամբ, մարդկության դեմ ոճիր է և ցեղասպանական գործողություն, որը չունի վաղեմության ժամկետ, և որի առաջացրած հետևանքները չեն կարող լեգիտիմ համարվել։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան համարժեք իրավական գնահատականի»,– ընդգծում են ՀՀԿ–ից։
Կուսակցությունը նաև վրդովմունք է արտահայտել գործող իշխանության կողմից տարվող արցախուրաց քաղաքականության նկատմամբ և միաժամանակ վերահաստատել իր հավատարմությունը Արցախյան շարժման իդեալներին, սկզբունքներին և նպատակներին։
«Այս իշխանությունն իր ձևախեղված և կանխամտածված քաղաքականությամբ հնարավորություն է ստեղծել ադրբեջանական ագրեսիայի համար, ապա խիստ կասկածելի ռազմական և դիվանագիտական հանգամանքներում տարել է երկիրը դեպի պարտություն ու կապիտուլյացիա»,– նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, ըստ ՀՀԿ–ի, գործող իշխանությունն իր հանցավոր անգործությամբ 2023 թ. սեպտեմբերին նպաստել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և ցեղասպանական գործողություններին։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Լրահոս
0