https://arm.sputniknews.ru/20250407/2025-t-hunvarpetrvarin-hhum-nvazel-e-grete-bvolvor-artahanvvogh-apranqneri-tvogharkumy-87597038.html
2025 թ. հունվար–փետրվարին ՀՀ–ում նվազել է գրեթե բոլոր արտահանվող ապրանքների թողարկումը
2025 թ. հունվար–փետրվարին ՀՀ–ում նվազել է գրեթե բոլոր արտահանվող ապրանքների թողարկումը
Sputnik Արմենիա
Կրճատվել է ոչ միայն ոսկերչական իրերի հումքի մշակումը, այլև պղնձի և մոլիբդենի խտանյութերի, փայլաթիթեղի, գինու և կոնյակի արտադրությունը։ Աճել է միայն ծխախոտի... 07.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-07T18:31+0400
2025-04-07T18:31+0400
2025-04-07T18:31+0400
հայաստան
արտահանում
ապրանք
գինի
կոնյակ
փայլաթիթեղ
ոսկի
հագուստ
վիճակագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/52975760_0:83:1600:983_1920x0_80_0_0_017aaf459c7cb141b0f5ce8a84ed1809.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. 2025 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում կրճատվել է գրեթե բոլոր արտահանվող ապրանքների թողարկումը։ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրությունը հունվար–փետրվարին (2024 թվականի նույն ամիսների համեմատ) ընդհանուր առմամբ նվազել է 19,4 տոկոսով։Գրեթե 7 անգամ նվազել է մետաղագործական արտադրանքի արտադրությունը` կազմելով 35,6 մլրդ դրամ։ Մոտ մեկուկես տարի առաջ այստեղ ծավալներն աճել են ներմուծված ոսկու ձուլակտորների մշակման շնորհիվ, որոնք այնուհետև երրորդ երկրներ են վերարտահանվել ոսկերչական իրերի արտադրության համար։Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա, օրինակ, ֆերոմոլիբդենի արտադրությունը նվազել է 31.2%–ով, ալյումինե փայլաթիթեղինը՝ 4.3%–ով: Ե՛վ փայլաթիթեղը, և՛ ֆերոմոլիբդենը Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանվող հիմնական ապրանքներն են։Գրեթե 30%–ով կրճատվել է Հայաստանից արտահանվող հիմնական հումքային ապրանքի՝ պղնձի խտանյութի արտադրությունը։ 35%–ով նվազել է նաև մոլիբդենի խտանյութի արտադրությունը։Նկատելիորեն նվազել է կոնյակի և գինու արտադրությունը, կոնյակի արտադրությունը` նվազել է գրեթե երկու անգամ կամ 45,3%–ով, իսկ գինու արտադրությունը` մեկ երրորդով կամ 33,3%–ով։16,5%–ով կրճատվել է նաև հագուստի արտադրությունը, որը տեղի գործարանները կարում են Եվրոպայի և Ռուսաստանի պատվերով։Արտահանման զգալի ծավալներ ունեցող մյուս ապրանքներից բավականին աճել է ծխախոտի արտադրությունը` մինչև 7,3 մլրդ հատ։Հայաստանում 12–ամսյա գնաճը 3,3% է կազմել. ի՞նչն է ավելի շատ թանկացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/52975760_90:0:1510:1065_1920x0_80_0_0_baa2e46c4024ce77cac0a0bfdd39d650.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտահանում, ապրանք, գինի, կոնյակ, փայլաթիթեղ, ոսկի, հագուստ, վիճակագրություն
հայաստան, արտահանում, ապրանք, գինի, կոնյակ, փայլաթիթեղ, ոսկի, հագուստ, վիճակագրություն
2025 թ. հունվար–փետրվարին ՀՀ–ում նվազել է գրեթե բոլոր արտահանվող ապրանքների թողարկումը
Կրճատվել է ոչ միայն ոսկերչական իրերի հումքի մշակումը, այլև պղնձի և մոլիբդենի խտանյութերի, փայլաթիթեղի, գինու և կոնյակի արտադրությունը։ Աճել է միայն ծխախոտի արտադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. 2025 թվականի առաջին երկու ամիսներին
Հայաստանում կրճատվել է գրեթե բոլոր արտահանվող ապրանքների թողարկումը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրությունը հունվար–փետրվարին (2024 թվականի նույն ամիսների համեմատ) ընդհանուր առմամբ նվազել է 19,4 տոկոսով։
Գրեթե 7 անգամ նվազել է մետաղագործական արտադրանքի արտադրությունը` կազմելով 35,6 մլրդ դրամ։ Մոտ մեկուկես տարի առաջ այստեղ ծավալներն աճել են ներմուծված ոսկու ձուլակտորների մշակման շնորհիվ, որոնք այնուհետև երրորդ երկրներ են վերարտահանվել ոսկերչական իրերի արտադրության համար։
Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա, օրինակ, ֆերոմոլիբդենի արտադրությունը նվազել է 31.2%–ով, ալյումինե փայլաթիթեղինը՝ 4.3%–ով: Ե՛վ փայլաթիթեղը, և՛ ֆերոմոլիբդենը Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանվող հիմնական ապրանքներն են։
Գրեթե 30%–ով կրճատվել է
Հայաստանից արտահանվող հիմնական հումքային ապրանքի՝ պղնձի խտանյութի արտադրությունը։ 35%–ով նվազել է նաև մոլիբդենի խտանյութի արտադրությունը։
Նկատելիորեն նվազել է կոնյակի և գինու արտադրությունը, կոնյակի արտադրությունը` նվազել է գրեթե երկու անգամ կամ 45,3%–ով, իսկ գինու արտադրությունը` մեկ երրորդով կամ 33,3%–ով։
16,5%–ով կրճատվել է նաև հագուստի արտադրությունը, որը տեղի գործարանները կարում են Եվրոպայի և Ռուսաստանի պատվերով։
Արտահանման զգալի ծավալներ ունեցող մյուս ապրանքներից բավականին աճել է ծխախոտի արտադրությունը` մինչև 7,3 մլրդ հատ։