https://arm.sputniknews.ru/20250406/prajm-tajmy-hajkakan-bemum-rus-kanadakan-mjuziqly-knerkajacvi-haj-handisatesin--87570952.html
«Փրայմ Թայմը»՝ հայկական բեմում․ ռուս-կանադական մյուզիքլը կներկայացվի հայ հանդիսատեսին
«Փրայմ Թայմը»՝ հայկական բեմում․ ռուս-կանադական մյուզիքլը կներկայացվի հայ հանդիսատեսին
Sputnik Արմենիա
Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում «Փրայմ Թայմ» մյուզիքլի հայերեն տարբերակի պրեմիերան է, որն իրականացվում է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի... 06.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-06T18:50+0400
2025-04-06T18:50+0400
2025-04-06T18:51+0400
մյուզիքլ
հակոբ ղազանչյան
թատրոն
միխայիլ շվիդկոյ
դանիել դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/06/87568487_0:83:1600:983_1920x0_80_0_0_f3095c979e5cccad5350e2aae6fb1d99.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Նման հզոր նախագիծ հայաստանյան թատրոնի բեմում վաղուց չէր իրականացվել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ խոսելով «Փրայմ Թայմ» մյուզիքլի մասին, որի առաջնախաղն ապրիլի 6-ի երեկոյան է՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում։«Փրայմ Թայմի» մտահղացման հեղինակը Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ նախագահի միջազգային մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն է։ Երկու թատրոնների հետ ստորագրված հուշագրով՝ Մոսկվայի մյուզիքլի թատրոնը «Փրայմ Թայմի» բացառիկ իրավունքները փոխանցել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին։Հավելեց, որ Հայաստանը հետաքրքրված է նման ծրագրերի իրականացմամբ։ Վստահ է, որ այն նոր շունչ կտա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, նաև Հայաստանում մյուզիքլի ժանրին։Բեմադրության վրա միջազգային թիմ է աշխատել՝ Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Կանադայից։ Որպես սցենարիստ և դրամատուրգ հանդես է եկել ռուս Ելենա Կիսելյովան, իսկ երաժշտությունը գրել է կանադացի Մաքսիմ Լեպաժը: Բեմադրող ռեժիսորը և լիբրետոյի բեմական տարբերակի հեղինակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն է:Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն հայտնեց թատրոնի ղեկավարությանը նախագծի համար՝ նշելով, որ սա առաջին նման աշխատանքն Է ԱՊՀ տարածքում, և դա չափազանց անսովոր պատմություն է իրենց համար:«Այն, ինչ այստեղ է, ռուսական տարբերակից ամբողջությամբ տարբերվում է։ Սա ռեժիսորական ինքնուրույն աշխատանքի արդյունք է»,- նշեց Շվիդկոյը։Մյուզիքլը հանդիսատեսին բացահայտում է հեռուստատեսության «հետնաբեմը»՝ շոու բիզնեսի կուլիսները: Մոխրոտիկի դասական թվացող սյուժե է. մարզից մի աղջիկ գալիս է հեռուստատեսային երաժշտական մրցույթի՝ մայրաքաղաքը նվաճելու համար: Չնայած դժվարություններին՝ նա փորձում է մարտահրավեր նետել այն աշխարհին, որտեղ իշխում են փողն ու կապերը և իր տաղանդով, ազնիվ ճանապարհով անցնել բոլոր փորձությունները, հասնել հաջողության և չկորցնել իրեն մեծ քաղաքի ինտրիգների հորձանուտում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/06/87568487_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c80fd393b081bd3453ca4940fbe4c8b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մյուզիքլ, հակոբ ղազանչյան, թատրոն, միխայիլ շվիդկոյ, դանիել դանիելյան
մյուզիքլ, հակոբ ղազանչյան, թատրոն, միխայիլ շվիդկոյ, դանիել դանիելյան
«Փրայմ Թայմը»՝ հայկական բեմում․ ռուս-կանադական մյուզիքլը կներկայացվի հայ հանդիսատեսին
18:50 06.04.2025 (Թարմացված է: 18:51 06.04.2025) Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում «Փրայմ Թայմ» մյուզիքլի հայերեն տարբերակի պրեմիերան է, որն իրականացվում է Մոսկվայի մյուզիքլի թատրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Նման հզոր նախագիծ հայաստանյան թատրոնի բեմում վաղուց չէր իրականացվել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ խոսելով «Փրայմ Թայմ» մյուզիքլի մասին, որի առաջնախաղն ապրիլի 6-ի երեկոյան է՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում։
«Փրայմ Թայմի» մտահղացման հեղինակը Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ նախագահի միջազգային մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն է։ Երկու թատրոնների հետ ստորագրված հուշագրով՝ Մոսկվայի մյուզիքլի թատրոնը «Փրայմ Թայմի» բացառիկ իրավունքները փոխանցել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին։
«Սա այն նախագծերից է, որ երազել է տալիս նաև իր միջազգային բնույթով․ արվեստը սահմաններ չի ճանաչում, և այս նախագիծը հենց դրա մասին է։ Այսպիսի նախագծերով մենք ոչ միայն Հայաստան ենք բերում հետաքրքիր մտքեր, ստեղծում և վերարտադրում մեր ստեղծագործական ներուժով, այլև սա մեզ հնարավորություն է տալիս նաև արտահանել մեր ստեղծագործական ներուժը՝ հայկական և հայաստանյան արվեստը հանրահռչակելով»,- նշեց Դանիելյանը։
Հավելեց, որ Հայաստանը հետաքրքրված է նման ծրագրերի իրականացմամբ։ Վստահ է, որ այն նոր շունչ կտա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, նաև Հայաստանում մյուզիքլի ժանրին։
Բեմադրության վրա միջազգային թիմ է աշխատել՝ Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Կանադայից։ Որպես սցենարիստ և դրամատուրգ հանդես է եկել ռուս Ելենա Կիսելյովան, իսկ երաժշտությունը գրել է կանադացի Մաքսիմ Լեպաժը: Բեմադրող ռեժիսորը և լիբրետոյի բեմական տարբերակի հեղինակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն է:
Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն հայտնեց թատրոնի ղեկավարությանը նախագծի համար՝ նշելով, որ սա առաջին նման աշխատանքն Է ԱՊՀ տարածքում, և դա չափազանց անսովոր պատմություն է իրենց համար:
«Այն, ինչ այստեղ է, ռուսական տարբերակից ամբողջությամբ տարբերվում է։ Սա ռեժիսորական ինքնուրույն աշխատանքի արդյունք է»,- նշեց Շվիդկոյը։
Մյուզիքլը հանդիսատեսին բացահայտում է հեռուստատեսության «հետնաբեմը»՝ շոու բիզնեսի կուլիսները: Մոխրոտիկի դասական թվացող սյուժե է. մարզից մի աղջիկ գալիս է հեռուստատեսային երաժշտական մրցույթի՝ մայրաքաղաքը նվաճելու համար: Չնայած դժվարություններին՝ նա փորձում է մարտահրավեր նետել այն աշխարհին, որտեղ իշխում են փողն ու կապերը և իր տաղանդով, ազնիվ ճանապարհով անցնել բոլոր փորձությունները, հասնել հաջողության և չկորցնել իրեն մեծ քաղաքի ինտրիգների հորձանուտում։