00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի բանակը բարձր պատրաստականության է բերվել․ Reuters

© Photo : official site of the President of IRIԻրանական զենիթային հրթիռ
Իրանական զենիթային հրթիռ - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2025
Բաժանորդագրվել
Իրանի նախազգուշացրել է երկրներին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու գործողության ցանկացած աջակցություն կդիտարկվի որպես «թշնամական»։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանով երկրի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը հավելել է՝ Թեհրանում մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու համար շատ քիչ ժամանակ կա։
«Եթե բանակցությունները ձգձգվեն, Իսրայելը կարող է սեփական հարձակումը սկսել Իրանի վրա»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել Իրանի դեմ բոլոր միջազգային պատժամիջոցների վերականգնմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ծանուցել է Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Կատարին, Թուրքիային և Բահրեյնին այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու ցանկացած աջակցություն, ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից նրանց ազգային օդային տարածքի կամ բազաների օգտագործումը, կդիտարկվի որպես թշնամական գործողություն:
Լրահոս
0