https://arm.sputniknews.ru/20250406/hrvomi-papy-hivandanvocic-durs-grveluc-hetvo-arajin-angam-hajtnvel-e-hanrutjan-araj-87565204.html
Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Sputnik Արմենիա
Այսօր Վատիկանի հրապարակում Հոբելյանական տարվա կապակցությամբ պատարագ է մատուցվել, որը նվիրված է եղել հիվանդներին և առողջապահությանը: 06.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-06T15:09+0400
2025-04-06T15:09+0400
2025-04-06T15:46+0400
հռոմի պապ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/06/87564045_0:0:1280:720_1920x0_80_0_0_b0d8ee098b0b304863b5cc9683e72b2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ով դեռ ապաքինվում է ծանր թոքաբորբից, անսպասելիորեն հայտնվել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների բազմության առջև:Այսօր Վատիկանի հրապարակում Հոբելյանական տարվա կապակցությամբ պատարագ է մատուցվել, որը նվիրված է եղել հիվանդներին և, առհասարակ, առողջապահությանը:Պատարագի ավարտին հրապարակում հայտնվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ սայլակով։ Հավաքվածները նրան դիմավորել են ծափահարություններով, որից հետո սայլակը տեղավորել են հովանոցի տակ, այնտեղից հովվապետը կարճ ողջույնով դիմել է հավատացյալներին ։«Բարի կիրակի բոլորին։ Շատ շնորհակալ եմ»,- ասել Է Ֆրանցիսկոս Պապը։ Նրա դեմքին եղել են թթվածնի մատակարարման խողովակներ։ Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցը, որտեղ բուժվում է Հռոմի պապը, ուխտատեղի է դարձելՆշենք, որ 2025 թվականը հայտարարված է Հոբելյանական տարի, այն անցկացվում է 25 տարին մեկ անգամ։ Դա մեղքերի ներման և թողության տարի է, հակառակորդների հաշտեցման և խոստովանանքի Սուրբ խորհրդի միջոցով ապաշխարության տարի է, բարենպաստ ժամանակաշրջան է համերաշխության, հույսի, արդարության և ուրախությամբ Աստծուն ծառայելու: Առաջին Հոբելյանը հայտարարվել է 1300թ.՝ Բոնիֆացիուս VIII Պապի կողմից։ Այս անգամ այն կոչվում է «Գթասրտության, ողորմության տարի»։Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսը «Ջեմելի» կլինիկա էր ընդունվել փետրվարի 14-ին՝ ընդունելությունից հետո, բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Ավելի ուշ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։ Հոսպիտալացման ընթացքում նա չորս շնչառական ճգնաժամ է ունեցել։ Նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները չեղարկվել են։Հռոմի պապը հիվանդանոցից դուրս է գրվել 5 շաբաթ տևած բուժումից հետո: Նշանակվել է երկարատև թերապիա և երկամսյա հանգիստ։ Բժիշկը հայտնել է, որ քահանայապետին խորհուրդ է տրվել սահմանափակել շփումները, հատկապես երեխաների և մարդկանց խմբերի հետ, որպեսզի խուսափեն կրկնակի վարակվելուց:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/06/87564045_264:0:1224:720_1920x0_80_0_0_b1c2e9ac93a5cb846393f3fc57b032ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, տեսանյութեր, տեսանյութ, видео
հռոմի պապ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
15:09 06.04.2025 (Թարմացված է: 15:46 06.04.2025) Այսօր Վատիկանի հրապարակում Հոբելյանական տարվա կապակցությամբ պատարագ է մատուցվել, որը նվիրված է եղել հիվանդներին և առողջապահությանը:
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ով դեռ ապաքինվում է ծանր թոքաբորբից, անսպասելիորեն հայտնվել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների բազմության առջև:
Այսօր Վատիկանի հրապարակում Հոբելյանական տարվա կապակցությամբ պատարագ է մատուցվել, որը նվիրված է եղել հիվանդներին և, առհասարակ, առողջապահությանը:
Պատարագի ավարտին հրապարակում հայտնվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ սայլակով։ Հավաքվածները նրան դիմավորել են ծափահարություններով, որից հետո սայլակը տեղավորել են հովանոցի տակ, այնտեղից հովվապետը կարճ ողջույնով դիմել է հավատացյալներին ։
«Բարի կիրակի բոլորին։ Շատ շնորհակալ եմ»,- ասել Է Ֆրանցիսկոս Պապը։ Նրա դեմքին եղել են թթվածնի մատակարարման խողովակներ։
Նշենք, որ 2025 թվականը հայտարարված է Հոբելյանական տարի, այն անցկացվում է 25 տարին մեկ անգամ։ Դա մեղքերի ներման և թողության տարի է, հակառակորդների հաշտեցման և խոստովանանքի Սուրբ խորհրդի միջոցով ապաշխարության տարի է, բարենպաստ ժամանակաշրջան է համերաշխության, հույսի, արդարության և ուրախությամբ Աստծուն ծառայելու: Առաջին Հոբելյանը հայտարարվել է 1300թ.՝ Բոնիֆացիուս VIII Պապի կողմից։ Այս անգամ այն կոչվում է «Գթասրտության, ողորմության տարի»։
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսը
«Ջեմելի» կլինիկա էր ընդունվել փետրվարի 14-ին՝ ընդունելությունից հետո, բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Ավելի ուշ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։ Հոսպիտալացման ընթացքում նա չորս շնչառական ճգնաժամ է ունեցել։ Նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները չեղարկվել են։
Հռոմի պապը հիվանդանոցից դուրս է գրվել 5 շաբաթ տևած բուժումից հետո: Նշանակվել է երկարատև թերապիա և երկամսյա հանգիստ։ Բժիշկը հայտնել է, որ քահանայապետին խորհուրդ է տրվել սահմանափակել շփումները, հատկապես երեխաների և մարդկանց խմբերի հետ, որպեսզի խուսափեն կրկնակի վարակվելուց: