00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չայկովսկին, Թամանյանը և Կովկասի հանդեպ սերը. ինչն էր կապում հայտնի ընտանիքներին

© Sputnik / Владимир ВяткинՉայկովսկու կիսանդրին
Չայկովսկու կիսանդրին - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2025
Չայկովսկու կիսանդրին
Բաժանորդագրվել
Պյոտր Չայկովսկու ծոռի ազգականը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է հայերի և մասնավորապես Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ Չայկովսկու տոհմի կապի մասին։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Քչերը գիտեն, որ աշխարհի ամենաճանաչված կոմպոզիտորներից Պյոտր Չայկովսկին հինգ անգամ եղել է Կովկասում, որտեղ, իր իսկ խոստովանությամբ, հոգով է հանգստացել:
«Պյոտր Իլյիչն անընդհատ ճանապարհորդում էր։ Եվ քանի որ նա հինգ անգամ եկել է Կովկաս՝ դա շատ բան է ասում Կովկասի նկատմամբ նրա սիրո մասին: Չայկովսկին գրել է` գուցե կցանկանար ապրել այստեղ՝ իր համար իսկական հոգեկան հանգստության վայրում», - ասաց Դենիս ֆոն Մեքը՝ ֆոն Մեքի, Չայկովսկու և Դավիդովների ընտանիքների շառավիղը, պատմալուսավորչական գրքերի հրատարակիչ և բարերար:
Հենց Կովկասում Պյոտր Չայկովսկին սկսեց աշխատել իր մի շարք ստեղծագործությունների վրա, որոնց թվում են «Քնած գեղեցկուհի» բալետը, ինչպես նաև «Իոլանտա» և «Պիկովայա դամա» օպերաները։ Դենիս ֆոն Մեքի խոսքով՝ երգահանին սրտամոտ ու ընկալելի էր կովկասյան մտածելակերպը։
«Կյանքում հազվադեպ եմ ունեցել նման անամպ երջանկության պահեր։ Ախր ես ամբողջովին սիրահարված եմ Կովկասին և հիշում եմ այն, որպես քաղցր երազ: Երազում եմ միայն, որ կրկին այստեղ լինեմ», - նամակներից մեկում խոստովանել է Չայկովսկին։
Նրան գրավել էր ոչ միայն բնությունը, այլև կովկասյան մշակութային մթնոլորտը։ Գրել է. «Այժմ ես արդեն լավ եմ ծանոթ Թիֆլիսին՝ տեսա այն ամենը, ինչ առավել ուշագրավ է։ Եղա այստեղի արևելյան ոճով կառուցված բաղնիքներում, այցելեցի բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ հայկական. ինձ խորապես հետաքրքրեցին ժամերգության առանձնահատկությունները և հատկապես երգեցողությունը... Թիֆլիսում ապրում են մի քանի նշանավոր երաժիշտներ։ Կուզեի առանձնացնել տաղանդավոր երգահան Իպոլիտով-Իվանովին և հայազգի դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ Վասիլի Կորգանովին (Կորգանյան)։ Նրանք իմ նկատմամբ շատ ուշադիր են։ Եվ չնայած նախընտրում եմ այստեղ ինկոգնիտո մնալ, բայց չեմ կարող չհուզվել արվեստագետների համակրանքից և ուշադրությունից: Ինձ համար անսպասելի էր, որ Թիֆլիսում իմ երաժշտությունն այդքան լավ գիտեն...»։
Դենիս ֆոն Մեքի խոսքով՝ Չայկովսկին Կորգանովի հետ շատ լավ հարաբերություններ ուներ։ Երգահանի մահից հետո երաժշտագետը գրել է «Չայկովսկին Կովկասում» գիրքը, որտեղ Պյոտր Իլյիչը ներկայացվել է, որպես շատ աշխույժ և սրամիտ մարդ։
«Խորհուրդ կտայի կարդալ այս գիրքը։ Այստեղ շատ հետաքրքիր պատմական փաստեր կան, բայց ամենից շատ ինձ դուր է գալիս, թե ինչպես է Կորգանովը նկարագրել Չայկովսկուն։ Այլ, հատկապես արևմտյան հեղինակների գրքերում Չայկովսկին ինչ-որ թափթփված, թուլակամ, կամակոր մարդ է ներկայացվում… Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Նա շատ բաց էր իր երիտասարդության տարիներին, բոլոր ընկերների «ձգողության կենտրոնը»: Ժամանակի ընթացքում, իհարկե, նա սկսեց իրեն փակ պահել, քանի որ շատ էին այն մարդիկ, որոնք իրենց ընկերությունը պարտադրում էին նրան»:

Թամանյանի այգի-քաղաքը և Չայկովսկու ազգականուհու հանդեպ նրա կրքոտ սերը

Ռուսական կայսրության անվանի արդյունաբերող, մոտ 35 հազար աշխատող ունեցող ամենամեծ երկաթուղային ընկերության գլխավոր բաժնետեր Նիկոլայ ֆոն Մեքը՝ Դենիս ֆոն Մեքի նախապապը, 20-րդ դարի սկզբին մտածեց իր աշխատողների համար մասնավոր այգի-քաղաք կառուցել: Այս հավակնոտ նախագծի իրականացումը նա վստահեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին։
«Թամանյանի գլխավորությամբ ճարտարապետների մի խումբ սկսեց միաժամանակ մի քանի շենք կառուցել։ Եվ այդ ժամանակ Թամանյանը սիրահարվեց Նիկոլայ ֆոն Մեքի դստերը՝ իմ նախատատ Գալինային», - պատմում է Դենիս ֆոն Մեքը։
Նշենք, որ ինքը՝ Նիկոլայ ֆոն Մեքը, ամուսնացած էր Պյոտր Չայկովսկու զարմուհու հետ, ինչն էլ ավելի սերտորեն է կապում երկու մեծ ընտանիքներին։
Ալեքսանդր Թամանյանը Գալինա ֆոն Մեքի հետ ծանոթացել է Պետերբուրգում, իսկ 1918 թվականին նրանց ճանապարհները կրկին խաչվել են Մոսկվայում։ Երկուսն էլ արդեն ամուսնացած էին, սակայն, ըստ ժամանակակիցների հիշողությունների, նրանց մտերմությունն ակնհայտ ռոմանտիկ էր։ Թամանյանը չէր թաքցնում, որ առաջին իսկ հանդիպումից հիացած է նրանով և առաջին հայացքից դարձել է նրա երկրպագուն:

«Թամանյանի համեստ խոստովանությունը շոյում էր ինձ, բայց ես զգում էի, որ արտաքուստ զուսպ երկրպագությունն իրականում կիրք է, որը կարող է հեշտությամբ բռնկվել, եթե ես զգույշ չլինեմ», - գրել է Գալինա ֆոն Մեքը։

Ի դեպ, Երևանի ապագա գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը այգի-քաղաքի նախագծի վրա աշխատելիս մի քանի տարի շարունակ սերտորեն համագործակցել է Պյոտր Չայկովսկու եղբոր՝ Իպոլիտի հետ, որին Նիկոլայ ֆոն Մեքը նշանակել էր այդ նախագծի ղեկավար։
Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով նախագծի իրականացումն ընդհատվել է, սակայն ճարտարապետական լուծումներից շատերն ավելի ուշ արտացոլվել են Երևանի գլխավոր հատակագծում, որը կազմել էր Թամանյանը։
Հավելենք, որ Նիկոլայ ֆոն Մեքի և Ալեքսանդր Թամանյանի համագործակցության մանրամասները ներկայացված են Պավել Ջանգիրովի և Վալերի Օլյունինի «Մոլոգայի առյուծները. Ալեքսանդր Թամանյանի ռուսական հետքերով» գրքում, որը լույս է տեսել 2019 թվականին։
Դենիս ֆոն Մեքը Հայաստան է այցելել հատուկ ծրագրի շրջանակներում։ Հայաստանն առաջինն է 8 երկրներից՝ Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Չինաստանի, Մեքսիկայի, Արգենտինայի և Թաիլանդի հետ միասին, որտեղ մեկնարկել է «Չայկովսկի. Երաժշտությունն առանց վիզաների» խորագրով համերգ՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 185-ամյակին:
Լրահոս
0