https://arm.sputniknews.ru/20250405/inch-e-irenic-nerkajacnum-rd-mutq-gvortsvogh-otarerkracu-tvajin-hashivy-parzabanum-87546253.html
Ինչ է իրենից ներկայացնում ՌԴ մուտք գործող օտարերկրացու թվային հաշիվը. պարզաբանում
Ինչ է իրենից ներկայացնում ՌԴ մուտք գործող օտարերկրացու թվային հաշիվը. պարզաբանում
Sputnik Արմենիա
Թվային հաշիվը հիմնականում ձևավորվելու է էլեկտրոնային դիմումի հիման վրա, որն անհրաժեշտ է ներկայացնել Ռուսաստան մուտք գործելուց առաջ կամ ընթացքում: Դրան... 05.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-05T15:39+0400
2025-04-05T15:39+0400
2025-04-05T15:42+0400
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
օտարերկրացի
https://cdn.am.sputniknews.ru/img/103/78/1037873_0:0:3233:1819_1920x0_80_0_0_d1e9a8089db2fbc72afad13d59567442.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները կարող են անձնական տվյալները լրացնել ինչպես նախապես՝ ժամանումից 72 ժամ առաջ, այնպես էլ անմիջապես մուտք գործելիս: Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան ԵՏՀ մամուլի ծառայությանը տված մեկնաբանության մեջ՝ պարզաբանելով ՌԴ մուտքի կարգի փոփոխությունները։Եթե քաղաքացին արդեն հաշիվ ունի Ռուսաստանի տվյալների բազաներում, փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է պարզեցված կարգով:Օմուրբեկովան թվարկել է թվային պրոֆիլի հիմնական առավելությունները․ առաջին` այն թույլ է տալիս արագացնել գրանցումը միգրացիոն մարմիններում, քանի որ տեղեկատվության մի մասն արդեն հասանելի է համակարգում: Երկրորդ` միգրանտն ավելի հեշտ հասանելիություն է ստանում հանրային ծառայություններին՝ հաստատություններ անձամբ այցելելու անհրաժեշտությունը նվազում է։ Բացի այդ, օտարերկրացին ինքը կարող է հետևել իր միգրացիոն կարգավիճակին և ժամանակին թարմացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ՀՀ–ում կհեշտացնեն 3–րդ երկրներից ներմուծումը` առանց ԵԱՏՄ վերարտահանման հնարավորությանԵվրասիական հանձնաժողովը զգուշացնում է, որ սկզբնական շրջանում հնարավոր են տեխնիկական խափանումներ, քանի որ համակարգը ներդրման փուլում է և լրամշակման կարիք ունի: Էլեկտրոնային ծառայությունների լիարժեք օգտագործման համար կարող է նաև էլեկտրոնային ստորագրության ձևակերպում պահանջվել:Հաշվի առնելով, որ ոչ բոլոր միգրանտներն են տիրապետում ռուսերենին, Ռուսաստանում նախատեսվում է պարզեցված ինտերֆեյսերի ներդրում ԵԱՏՄ երկրների լեզուներով, այդ թվում` հայերեն:Հիշեցնենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններն ուժի մեջ են մտնել 2024-ին։ Դեկտեմբերի 1-ից սկսել են կենսաչափական տվյալներ հավաքել առանձին անցակետերում, այդ թվում՝ Մոսկվայի Շերեմետևո, Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում, ինչպես նաև Օրենբուրգի մարզում:Բարեփոխման հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ին. այդ օրվանից կենսաչափական տվյալների հանձնումը պարտադիր կդառնա սահմանի հատման բոլոր կետերում: Բացառություն է արվել միայն Բելառուսի քաղաքացիների համար. ԵԱՏՄ մյուս քաղաքացիների վրա տարածվում են նույն պահանջները, ինչ մյուս օտարերկրացիների համար:Ինչպես կանդրադառնան Թրամփի մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրների, Հայաստանի և Տաջիկստանի վրա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/103/78/1037873_129:0:2860:2048_1920x0_80_0_0_df688ee7fec7eed7d4437356c9d59ec1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), օտարերկրացի
ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), օտարերկրացի
Ինչ է իրենից ներկայացնում ՌԴ մուտք գործող օտարերկրացու թվային հաշիվը. պարզաբանում
15:39 05.04.2025 (Թարմացված է: 15:42 05.04.2025) Թվային հաշիվը հիմնականում ձևավորվելու է էլեկտրոնային դիմումի հիման վրա, որն անհրաժեշտ է ներկայացնել Ռուսաստան մուտք գործելուց առաջ կամ ընթացքում: Դրան կավելացվեն կենսաչափական տվյալներ՝ սահմանին արված լուսանկար և մատնահետքեր։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները կարող են անձնական տվյալները լրացնել ինչպես նախապես՝ ժամանումից 72 ժամ առաջ, այնպես էլ անմիջապես մուտք գործելիս: Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան ԵՏՀ մամուլի ծառայությանը տված մեկնաբանության մեջ՝ պարզաբանելով ՌԴ մուտքի կարգի փոփոխությունները։
Նրա խոսքով՝ օտարերկրյա քաղաքացու թվային հաշիվը ձևավորվում է նրա դիմումի հիման վրա, որում նշվում են անձնական տվյալները (անուն-ազգանուն, ծննդյան ամսաթիվ, քաղաքացիություն), այցի նպատակը և երկրում մնալը թույլատրող փաստաթղթի տեսակը: Դրան գումարվում են կենսաչափական տվյալները՝ սահմանը հատելիս արված լուսանկարն ու մատնահետքերը։
Եթե քաղաքացին արդեն հաշիվ ունի Ռուսաստանի տվյալների բազաներում, փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է պարզեցված կարգով:
Օմուրբեկովան թվարկել է թվային պրոֆիլի հիմնական առավելությունները․ առաջին` այն թույլ է տալիս արագացնել գրանցումը միգրացիոն մարմիններում, քանի որ տեղեկատվության մի մասն արդեն հասանելի է համակարգում: Երկրորդ` միգրանտն ավելի հեշտ հասանելիություն է ստանում հանրային ծառայություններին՝ հաստատություններ անձամբ այցելելու անհրաժեշտությունը նվազում է։ Բացի այդ, օտարերկրացին ինքը կարող է հետևել իր միգրացիոն կարգավիճակին և ժամանակին թարմացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Եվրասիական հանձնաժողովը զգուշացնում է, որ սկզբնական շրջանում հնարավոր են տեխնիկական խափանումներ, քանի որ համակարգը ներդրման փուլում է և լրամշակման կարիք ունի: Էլեկտրոնային ծառայությունների լիարժեք օգտագործման համար կարող է նաև էլեկտրոնային ստորագրության ձևակերպում պահանջվել:
Հաշվի առնելով, որ ոչ բոլոր միգրանտներն են տիրապետում ռուսերենին, Ռուսաստանում նախատեսվում է պարզեցված ինտերֆեյսերի ներդրում ԵԱՏՄ երկրների լեզուներով, այդ թվում` հայերեն:
Հիշեցնենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններն ուժի մեջ են մտնել 2024-ին։ Դեկտեմբերի 1-ից սկսել են կենսաչափական տվյալներ հավաքել առանձին անցակետերում, այդ թվում՝ Մոսկվայի Շերեմետևո, Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում, ինչպես նաև Օրենբուրգի մարզում:
Բարեփոխման հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ին. այդ օրվանից կենսաչափական տվյալների հանձնումը պարտադիր կդառնա սահմանի հատման բոլոր կետերում: Բացառություն է արվել միայն Բելառուսի քաղաքացիների համար. ԵԱՏՄ մյուս քաղաքացիների վրա տարածվում են նույն պահանջները, ինչ մյուս օտարերկրացիների համար: