https://arm.sputniknews.ru/20250405/hatuk-gvortsvoghutjan-skzbum-banakcutjunnern-yndhatvecin-arevmutqi-pattsharvov-despan-87541995.html
Հատուկ գործողության սկզբում բանակցություններն ընդհատվեցին Արևմուտքի պատճառով. դեսպան
Հատուկ գործողության սկզբում բանակցություններն ընդհատվեցին Արևմուտքի պատճառով. դեսպան
Sputnik Արմենիա
Մինսկի համար սկզբունքորեն կարևոր է, որ հակամարտության խաղաղ լուծումը հնարավորինս շուտ գտնվի։ 05.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-05T11:31+0400
2025-04-05T11:31+0400
2025-04-05T11:34+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելառուս
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39217958_406:0:4047:2048_1920x0_80_0_0_432a010331bc2ed28432ccb02a154d82.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որոնք տեղի ունեցան Բելառուսում հակամարտության ամենասկզբում, ընդհատվեցին արևմտյան երկրների ճնշման ներքո: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Շվեյցարիայում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Գանևիչը։Գանևիչն ընդգծել է, որ Մինսկի համար սկզբունքորեն կարևոր է հնարավորինս շուտ գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Բելառուսը հետևողականորեն հանդես է եկել և շարունակում է հանդես գալ բանակցային գործընթացի շարունակման և արյունահեղության դադարեցման օգտին:«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են մարդկային կյանքեր փրկելու մեր ձգտումը։ Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Որքան շուտ դա գիտակցեն, այնքան արագ առաջընթացի հնարավորություն կլինի», - հավելել է նա։Հիշեցնենք` բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ 2022-ի փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, 2-րդ փուլը` մարտի 3-ին Բրեստի մարզում, որտեղ կողմերը պայմանավորվեցին հումանիտար միջանցքներ ստեղծել: Երրորդ հանդիպումը տեղի ունեցավ մարտի 7-ին (կրկին Բրեստում), բայց էական առաջընթաց չգրանցվեց:ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի մի շարք բնակավայրեր. ՊՆ
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39217958_861:0:3592:2048_1920x0_80_0_0_8ba1ca5ec9d65c73f7299386c018179c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն
բելառուս, ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն
Հատուկ գործողության սկզբում բանակցություններն ընդհատվեցին Արևմուտքի պատճառով. դեսպան
11:31 05.04.2025 (Թարմացված է: 11:34 05.04.2025) Մինսկի համար սկզբունքորեն կարևոր է, որ հակամարտության խաղաղ լուծումը հնարավորինս շուտ գտնվի։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որոնք տեղի ունեցան Բելառուսում հակամարտության ամենասկզբում, ընդհատվեցին արևմտյան երկրների ճնշման ներքո:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Շվեյցարիայում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Գանևիչը։
«2022 թվականի փետրվարին` ռազմական գործողությունների ակտիվ փուլի մեկնարկից հետո, մեր պետության ղեկավարի աջակցությամբ հաջողվեց Բելառուսի տարածքում կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ։ Ցավոք, այդ երկխոսությունն ընդհատվեց Արևմուտքի ազդեցության տակ՝ չնայած նրան, որ կողմերն արդեն որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերել», - նշել Է դիվանագետը։
Գանևիչն ընդգծել է, որ Մինսկի համար սկզբունքորեն կարևոր է հնարավորինս շուտ գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Բելառուսը հետևողականորեն հանդես է եկել և շարունակում է հանդես գալ բանակցային գործընթացի շարունակման և արյունահեղության դադարեցման օգտին:
«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են մարդկային կյանքեր փրկելու մեր ձգտումը։ Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության խաղաղ կարգավորման և տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Որքան շուտ դա գիտակցեն, այնքան արագ առաջընթացի հնարավորություն կլինի», - հավելել է նա։
Հիշեցնենք` բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ 2022-ի փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, 2-րդ փուլը` մարտի 3-ին Բրեստի մարզում, որտեղ կողմերը պայմանավորվեցին հումանիտար միջանցքներ ստեղծել: Երրորդ հանդիպումը տեղի ունեցավ մարտի 7-ին (կրկին Բրեստում), բայց էական առաջընթաց չգրանցվեց: