Հայտնի է ԶԼՄ–ների շարքում շախմատի չեմպիոնը. պարգևներ ունի նաև Sputnik Արմենիան
19:27 05.04.2025 (Թարմացված է: 20:09 05.04.2025)

Դավիթ Գալստյանն ու Արա Նալբանդյանը
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Բաժանորդագրվել
Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի 10-րդ առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին 16 լրագրողներ ավելի քան 10 հայկական լրատվամիջոցներից:
Մրցումներն անցկացվում էին արագ շախմատի կանոններով և ներառում էին յոթ տուր: Հաղթեց «Գոլոս Արմենիի» թերթի մարզական մեկնաբան Վադիմ Մկրտչյանը` վաստակելով 6 միավոր: Արծաթը բաժին հասավ «Արմենպրես» գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանին (5,5 միավոր):
Բրոնզե մեդալակիրը որոշվեց լրացուցիչ ցուցանիշներով. միանգամից չորս մասնակից՝ Դավիթ Գալստյանը (Sputnik Արմենիա), Ռուբեն Մարգարյանը («Գոլոս Արմենիի»), Սուրեն Բաղդասարյանը («Ֆուտբոլ+») և Նորայր Շողիկյանը (արդարադատության նախարարի խորհրդական) մրցաշարն ավարտեցին 4,5 միավորով: Բուխհոլցի գործակցով երրորդ տեղը զբաղեցրեց Շողիկյանը, չորրորդը՝ Գալստյանը։

Արծրուն Կոստանդյան
© Sputnik

Արծրուն Կոստանդյանի մրցանակը
© Sputnik
Sputnik Արմենիայից մրցաշարին մասնակցեց չորս հոգանոց թիմ։ Գալստյանից բացի մասնակցեցին Արծրուն Կոստանդյանը (մրցանակ ստացավ ամենաարագ հաղթանակի համար), Հովհաննես Շողիկյանն ու Արա Նալբանդյանը:

Արա Նալբանդյան
© Sputnik
Առանձին պարգևներ ստացան Լուսինե Գրիգորյանը (Երևանի կենդանաբանական այգու մամուլի քարտուղար), որը միակ կինն էր մասնակիցների շրջանում, ինչպես նաև մրցաշարի վետերան Սուրեն Բաղդասարյանը:
«ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում շախմատի մրցաշարերը բարի ավանդույթ են դարձել։ Հոբելյանական 10-րդ առաջնությունը միայն հաստատում է, թե որքան տարածված է այս հնագույն և իմաստուն խաղը մեր երկրում», - նշեց Հայաստանի Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։

1/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Հովհաննես և Նորայր Շողիկյանները

2/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Արա Նալբանդյանն ու Սուրեն Բաղդասարյանը

3/7
© Sputnik
Հովհաննես Շողիկյանն ու Սուրեն Բաղդասարյանը

4/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի 10-րդ առաջնության մրցանակները

5/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի 10-րդ առաջնության հաղթողները

6/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Դավիթ Գալստյանը զբաղեցրեց 4-րդ տեղը

7/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի 10-րդ առաջնությունը
1/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Հովհաննես և Նորայր Շողիկյանները
2/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Արա Նալբանդյանն ու Սուրեն Բաղդասարյանը
3/7
© Sputnik
Հովհաննես Շողիկյանն ու Սուրեն Բաղդասարյանը
4/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի 10-րդ առաջնության մրցանակները
5/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի 10-րդ առաջնության հաղթողները
6/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Դավիթ Գալստյանը զբաղեցրեց 4-րդ տեղը
7/7
© Sputnik / Hovhannes Shoghikyan
ԶԼՄ-ների ներկայացուցիչների շախմատի 10-րդ առաջնությունը
Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Գործընկերներն են Sil Maaza, Sweetberg ընկերությունները և Երևանի «Արարատ» կոնյակի գործարանը: