https://arm.sputniknews.ru/20250405/anughghaki-kvorupcia-ev-anhaghtahareli-patnesh-inchu-hh-dprvocneri-mets-masy-tnoren-chuni-87510041.html
Անուղղակի կոռուպցիա և անհաղթահարելի պատնեշ. ինչու ՀՀ դպրոցների մեծ մասը տնօրեն չունի
Անուղղակի կոռուպցիա և անհաղթահարելի պատնեշ. ինչու ՀՀ դպրոցների մեծ մասը տնօրեն չունի
Sputnik Արմենիա
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով` նույնիսկ ամենափորձառու տնօրենները չեն կարողանում հաղթահարել զարգացման ծրագիր ներկայացնելու փուլը։ 05.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-05T20:45+0400
2025-04-05T20:45+0400
2025-04-05T20:45+0400
հայաստան
դպրոց
տնօրեն
ատոմ մխիթարյան
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:151:1600:1051_1920x0_80_0_0_38704e8c47038dc0249960817bf68627.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Զարգացման ծրագիր գրելն ամենասուբյեկտիվ պահանջն է, որ դրվում է դպրոցի տնօրենի թեկնածուի առջև, քանի որ չկան հստակ պահանջներ և չափանիշներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում 437 դպրոցից միայն 138–ում է հաջողվել տնօրեն նշանակել նոր ընթացակարգով, որը լուրջ խնդիր է և վկայում է ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին։ Անդրեասյանն ընդգծել էր, որ զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարել է հավակնորդների շուրջ 12 տոկոսը, հարցազրույցի փուլը` շուրջ 38 տոկոսը:Ատոմ Մխիթարյանը նշեց` պարզ է, որ դպրոցի տնօրեն լինելու համար անհրաժեշտ է հաղթահարել տարբեր դժվարություններ, որոնք ենթադրաբար պետք է լինեն օբյեկտիվ, սակայն այսօր տնօրենի թեկնածուները ավելի հաճախ բախվում են սուբյեկտիվ դժվարությունների։Նրա խոսքով` բնական է, որ տնօրեն դառնալու համար պետք է լրացնել հիմնականում թեստեր, որոնք վերաբերում են կրթության ոլորտի օրենսդրությանը, ենթաօրենսդրական ակտերին, դպրոցի կառավարմանը։«Սուբյեկտիվ դժվարություններից է դպրոցի այսպես ասած զարգացման ծրագիրը, որովհետև մնացածը քիչ թե շատ հաղթահարելի է տնօրենի պաշտոնին հավակնող յուրաքանչյուր անձի համար։ Դա զարգացման ծրագիր է, որի որևէ չափանիշ որևէ մեկը չգիտի, որովհետև դա սահմանված չէ։ Եվ կա այսպես ասած հանձնաժողով, որը քննում է այդ զարգացման ծրագրերը և գնահատում առանց չափանիշների, հանձնաժողովի անդամներից ամեն մեկն իր ցանկությամբ»,–ասաց Մխիթարյանը։Ըստ փորձագետի` դա է պատճառը, որ դպրոցի տնօրենի հավակնորդները չգիտեն` ինչ պետք է գրվի այդ զարգացման ծրագրում։ Գնահատողներն էլ չգիտեն, թե ինչպես պետք է գնահատեն, որ դա դրական և ընդունելի լինի այդ հանձնաժողովի համար։Ըստ Մխիթարյանի` ստացվում է, որ հանձնաժողովի անդամը մի կողմից կարող է այդ ծրագիրը գրել ու տալ դպրոցի տնօրենին կամ դրա հավակնորդին և հետո իր գրած ծրագիրը բարձր գնահատել։ Այսինքն` ոչ ուղղակի կոռուպցիա է տեղի ունենում։«Հանձնաժողովի անդամներից ոմանք մեծ գումար են վերցնում ոչ թե տնօրեն նշանակելու, այլ ծրագիր գրելու համար»,– ասաց փորձագետը։Նրա խոսքով` մյուս ծուղակն էլ այն է, որ թեկնածուն կարող է շատ լավ զարգացման ծրագիր գրել և դրա տակ որևէ բյուջե չունենալ, և այս դեպքում հանձնաժողովը երևի պետք է գնահատի, թե որքանով է իրատեսական այդ ամբողջն իրականացնելը։«Մյուս կողմից, եթե դպրոցը հիմնական ֆինանսավորումը ստանում է պետությունից, այդ զարգացման ծրագրերն ու դրանց ֆինանսավորումը կարո՞ղ են իրարից էապես տարբերվել, իհարկե ոչ, քանի որ ֆինանսավորման հստակ բանաձևեր կան բոլոր դպրոցների համար»,–ասաց Մխիթարյանը։Փորձագետի կարծիքով` ստեղծված իրավիճակում, երբ դպրոցների կեսից ավելին տնօրեն չունի, առկախում է ուսումնական գործընթացը, ուսուցիչների մոտ որոշակի դժկամություն է առաջանում դպրոց գնալու, դասապրոցեսները նորմալ կազմակերպելու համար, ինչը վերջին հաշվով ազդում է կրթության որակի վրա։Մխիթարյանն իր խոսքը եզրափակեց` հիշելով կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե երկրում կադրերի խոր ճգնաժամ է։ Փորձագետի խոսքով` այսօր դպրոցը կրթության պրոցեսում չի տալիս նորմալ կադրեր, որովհետև և՛ կրթության որակն է գահավիժել, և՛ կադրեր չկան, որպեսզի բնականոն ապահովեն կրթական պրոցեսը։ Եվ այս իրավիճակում նման «բարեփոխումները» ավելի են դժվարացնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող կրթական համակարգի աշխատանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:0:1600:1200_1920x0_80_0_0_00f2a3a7a5dc19e55e5ecb7fd20281fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, տնօրեն, ատոմ մխիթարյան, ժաննա անդրեասյան
հայաստան, դպրոց, տնօրեն, ատոմ մխիթարյան, ժաննա անդրեասյան
Անուղղակի կոռուպցիա և անհաղթահարելի պատնեշ. ինչու ՀՀ դպրոցների մեծ մասը տնօրեն չունի
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով` նույնիսկ ամենափորձառու տնօրենները չեն կարողանում հաղթահարել զարգացման ծրագիր ներկայացնելու փուլը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Զարգացման ծրագիր գրելն ամենասուբյեկտիվ պահանջն է, որ դրվում է դպրոցի տնօրենի թեկնածուի առջև, քանի որ չկան հստակ պահանջներ և չափանիշներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության նիստում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում 437 դպրոցից միայն 138–ում է հաջողվել տնօրեն նշանակել նոր ընթացակարգով, որը լուրջ խնդիր է և վկայում է ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին։ Անդրեասյանն ընդգծել էր, որ զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարել է հավակնորդների շուրջ 12 տոկոսը, հարցազրույցի փուլը` շուրջ 38 տոկոսը:
Ատոմ Մխիթարյանը նշեց` պարզ է, որ դպրոցի տնօրեն լինելու համար անհրաժեշտ է հաղթահարել տարբեր դժվարություններ, որոնք ենթադրաբար պետք է լինեն օբյեկտիվ, սակայն այսօր տնօրենի թեկնածուները ավելի հաճախ բախվում են սուբյեկտիվ դժվարությունների։
Նրա խոսքով` բնական է, որ տնօրեն դառնալու համար պետք է լրացնել հիմնականում թեստեր, որոնք վերաբերում են կրթության ոլորտի օրենսդրությանը, ենթաօրենսդրական ակտերին, դպրոցի կառավարմանը։
«Սուբյեկտիվ դժվարություններից է դպրոցի այսպես ասած զարգացման ծրագիրը, որովհետև մնացածը քիչ թե շատ հաղթահարելի է տնօրենի պաշտոնին հավակնող յուրաքանչյուր անձի համար։ Դա զարգացման ծրագիր է, որի որևէ չափանիշ որևէ մեկը չգիտի, որովհետև դա սահմանված չէ։ Եվ կա այսպես ասած հանձնաժողով, որը քննում է այդ զարգացման ծրագրերը և գնահատում առանց չափանիշների, հանձնաժողովի անդամներից ամեն մեկն իր ցանկությամբ»,–ասաց Մխիթարյանը։
Ըստ փորձագետի` դա է պատճառը, որ դպրոցի տնօրենի հավակնորդները չգիտեն` ինչ պետք է գրվի այդ զարգացման ծրագրում։ Գնահատողներն էլ չգիտեն, թե ինչպես պետք է գնահատեն, որ դա դրական և ընդունելի լինի այդ հանձնաժողովի համար։
«Սա դարձել է մի անհաղթահարելի պատնեշ։ Նույնիսկ ամենափորձառու` 30-40 տարվա աշխատանքային փորձ ունեցող դպրոցի տնօրենները ուղղակի չեն կարողանում հաղթահարել զարգացման ծրագիր ներկայացնելու փուլը։ Շատերը դիմում են զարգացման ծրագիր գրողներին, մեծ գումարներ են վճարում։ Ըստ շշուկների` այդ ծրագրերը գրում են հենց այն մարդիկ, որոնք ԿԳՄՍ նախարարության հրամանով այդ հանձնաժողովներում են հայտնվում։ Մրցույթը հաղթահարած այդ 12 տոկոսի մեջ ամենայն հավանականությամբ հենց այդ մարդիկ են»,– ասաց նա։
Ըստ Մխիթարյանի` ստացվում է, որ հանձնաժողովի անդամը մի կողմից կարող է այդ ծրագիրը գրել ու տալ դպրոցի տնօրենին կամ դրա հավակնորդին և հետո իր գրած ծրագիրը բարձր գնահատել։ Այսինքն` ոչ ուղղակի կոռուպցիա է տեղի ունենում։
«Հանձնաժողովի անդամներից ոմանք մեծ գումար են վերցնում ոչ թե տնօրեն նշանակելու, այլ ծրագիր գրելու համար»,– ասաց փորձագետը։
Նրա խոսքով` մյուս ծուղակն էլ այն է, որ թեկնածուն կարող է շատ լավ զարգացման ծրագիր գրել և դրա տակ որևէ բյուջե չունենալ, և այս դեպքում հանձնաժողովը երևի պետք է գնահատի, թե որքանով է իրատեսական այդ ամբողջն իրականացնելը։
«Մյուս կողմից, եթե դպրոցը հիմնական ֆինանսավորումը ստանում է պետությունից, այդ զարգացման ծրագրերն ու դրանց ֆինանսավորումը կարո՞ղ են իրարից էապես տարբերվել, իհարկե ոչ, քանի որ ֆինանսավորման հստակ բանաձևեր կան բոլոր դպրոցների համար»,–ասաց Մխիթարյանը։
Փորձագետի կարծիքով` ստեղծված իրավիճակում, երբ դպրոցների կեսից ավելին տնօրեն չունի, առկախում է ուսումնական գործընթացը, ուսուցիչների մոտ որոշակի դժկամություն է առաջանում դպրոց գնալու, դասապրոցեսները նորմալ կազմակերպելու համար, ինչը վերջին հաշվով ազդում է կրթության որակի վրա։
Մխիթարյանն իր խոսքը եզրափակեց` հիշելով կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե երկրում կադրերի խոր ճգնաժամ է։ Փորձագետի խոսքով` այսօր դպրոցը կրթության պրոցեսում չի տալիս նորմալ կադրեր, որովհետև և՛ կրթության որակն է գահավիժել, և՛ կադրեր չկան, որպեսզի բնականոն ապահովեն կրթական պրոցեսը։ Եվ այս իրավիճակում նման «բարեփոխումները» ավելի են դժվարացնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող կրթական համակարգի աշխատանքը։