https://arm.sputniknews.ru/20250404/vrastany-patrast-e-amn-i-het-haraberutjunneri-zargacman-cankacats-scenari-varchapet-87515681.html
Վրաստանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի. վարչապետ
Վրաստանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի. վարչապետ
Sputnik Արմենիա
Թբիլիսին պատրաստ է վերականգնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները և կսպասի այդ հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը: 04.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-04T15:37+0400
2025-04-04T15:37+0400
2025-04-04T16:02+0400
վրաստանի հանրապետություն
ամն
իրակլի կոբախիձե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85289819_0:0:1600:900_1920x0_80_0_0_c44fa3690fa72a45ec7a28656cfc5e52.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Կոբախիձեն հունվարին հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և կսպասի այդ հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը:Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կատարվող «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում Իվանիշվիլիի ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների ու ընկերություններին հետ բիզնես վարելու արգելք:Վրաստանը չի հանդուրժի ԵՄ–ի շանտաժները. Թբիլիսիի քաղաքապետ
վրաստանի հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85289819_144:0:1344:900_1920x0_80_0_0_d859ef70fd4073bfba1a3ad989a53ade.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ամն, իրակլի կոբախիձե
վրաստանի հանրապետություն, ամն, իրակլի կոբախիձե
Վրաստանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի. վարչապետ
15:37 04.04.2025 (Թարմացված է: 16:02 04.04.2025) Թբիլիսին պատրաստ է վերականգնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները և կսպասի այդ հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Կոբախիձեն հունվարին հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և կսպասի այդ հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, մենք պատրաստ ենք ամեն տարբերակի։ Գոյություն ունի երկու հնարավոր սցենար, դրանցից մեկն այն է, որ Թրամփը հաղթում է «խորքային պետությանը», ինչը մեզ համար ընդունելի է և կնպաստի Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Բայց եթե ԱՄՆ նախագահին չհաջողվի հաղթել «խորքային պետությանը», այդ դեպքում կա ռիսկ։ Մենք պատրաստ ենք երկու սցենարներին էլ։ Ամեն դեպքում ոչ ոք չի կարող խաթարել վրացական պետության ինքնիշխանությունն ու անկախությունը որևէ սցենարի դեպքում», - ասել է Կոբախիձեն։
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կատարվող «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում Իվանիշվիլիի ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների ու ընկերություններին հետ բիզնես վարելու արգելք: