https://arm.sputniknews.ru/20250404/ukrainaji-zinvats-uzheri-ats-nery-hardzakvel-en-belgvorvodi-marzi-5-bnakavajreri-vra-marzpet-87537814.html
Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի մարզի 5 բնակավայրերի վրա. մարզպետ
Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի մարզի 5 բնակավայրերի վրա. մարզպետ
Sputnik Արմենիա
Բելգորոդի մարզպետի խոսքով՝ նախնական տվյալներով տուժածներ չկան։ 04.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-04T21:23+0400
2025-04-04T21:23+0400
2025-04-04T21:30+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79868438_0:0:3072:1728_1920x0_80_0_0_71452fe8b58fcd93ee8be2f068304290.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի մարզի հինգ բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Մարզպետը հավելել է, որ Գրայվորոնսկի շրջանում՝ Մասիչևո գյուղի մոտի ճանապարհահատվածում, դրոնը հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա։ FPV-դրոնի հարձակման հետևանքով Մոկրայա Օրլովկա գյուղում վնասվել է էլեկտրահաղորդման գիծը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79868438_0:0:2732:2048_1920x0_80_0_0_1ef1935739d1872c93d2021aab96efe8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի մարզի 5 բնակավայրերի վրա. մարզպետ
21:23 04.04.2025 (Թարմացված է: 21:30 04.04.2025) Բելգորոդի մարզպետի խոսքով՝ նախնական տվյալներով տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի մարզի հինգ բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուների օգնությամբ շարունակում են գրոհները մեր մարզի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Շեբեկինսկի շրջանում՝ Գորդյուշկին գյուղում, ԱԹՍ-ի հարձակման հետևանքով սեփական տուն է հրդեհվել: Մուրոմ գյուղում զինամթերքի ընկնելու պատճառով վնասվել է առանձնատան ապակեպատումը։ Բորիսովսկի շրջանի Բերեզովկա գյուղում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել մասնավոր տան վրա»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հավելել է, որ Գրայվորոնսկի շրջանում՝ Մասիչևո գյուղի մոտի ճանապարհահատվածում, դրոնը հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա։ FPV-դրոնի հարձակման հետևանքով Մոկրայա Օրլովկա գյուղում վնասվել է էլեկտրահաղորդման գիծը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։